BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Կենտրոն, որտեղ վերականգվում են ոչ միայն ֆիզիկապես

Կենտրոն, որտեղ վերականգվում են ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես (տեսանյութ)

newmag-y-n

Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է 2021 թվականին, 44-օրյա պատերազմից ամիսներ անց՝ պատերազմում վիրավորված տղաների համար։ Պատերազմից հետո Սարգիս Ստեփանյանն անձամբ է այցելել հոսպիտալներ, հիվանդանոցներ, հաշմանդամություն ունեցող զինվորների բն

«Բազկամարդը» գրքի հերոս և համահեղինակ Սարգիս Ստեփանյանը հաշմանդամություն ունեցողների համար հիմնել է մարզասրահ, վերականգնողական կենտրոն և իր համախոհների հետ պատրաստում է հաշմանդամային սպորտի ապագա չեմպիոնների։  Հաշմանդամություն ունեցողների համար ծանր փորձություն է դեպի սպորտ ճանապարհը։ Դժվար է միայնակ, բայց Սարգսի հետ ռեկորդային արագությամբ են անցնում ոտքի կանգնելու, ինքնուրույն քայլելու փուլերը։

Հաջողության պատճառներից մեկն առաջին հերթին հարազատ միջավայրն է, այստեղ բախտակից տղաները եղբայրներ են։ Հաղթանակը գալիս է նաև այն հնարավորություններից, որոնք տալիս է վերականգնողական կենտրոնը։ Մարզասարքերը Սարգիսն է նախագծել, պատրաստել են հայրենական ու արտասահմանյան մասնագիտացած ընկերությունները։

                                                                         

Մարզասարքերին ու լավագույն մասնագետներին զուգահեռ, Սարգսի վերականգնողական կենտրոնը նաև կենդանի օրինակով է տարբերվում։  Սարգիսը գիտի յուրաքանչյուրի ոտքի կանգնելու, ճիշտ քայլեր գցելու և չեմպիոնական պայքարի դուրս գալու բանաձևը։

Կարդացեք նաև

Վերականգնողական կենտրոնի սարքերն ու պարագաները վերջին սերնդի են և լավագույնն են, տարածքը վարձակալած է։ Այժմ կառուցվում է սեփականը։ Ամիսներ անց կտեղափոխվեն ու կունենան հիմնական ու ամբողջությամբ հարմարեցված կենտրոն, որտեղից կսկսեն կյանքն ու սպորտը նոր էջից։

Կարդացեք նաև

Տարածել