Ապրեցնող, ապրումակցող, հուզիչ ու մոտիվացնող՝ հատվածներ Սարգիս Ստեփանյանի և Դավիթ Դավթյանի «Բազկամարդը» գրքից
«Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, սա ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ է, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։ Այս գիրքը մոտիվացիայի մեկնակետ է հաշմանդամություն ունեցող մարդու հ
1. Ասում են՝ վիրահատության ժամանակ սիրտս մի քանի անգամ 20 վայրկյանով կանգնել է։ Երբ բժիշկները կռիվ էին տալիս կյանքիս համար, ես երազ էի տեսնում. իբր, պատերազմում եմ, մեն-մենակ կռվում եմ ադրբեջանցիների դեմ, կրակում եմ բոլոր զինատեսակներից, սողում եմ, վազում եմ․․․ ու այդ ընթացքում պարզորոշ լսում եմ սրտիս անհանգիստ տկտկոցը և մի ներքին ձայն, որ ասում է՝ մի՛ հանձնվիր, մի՛ հանձնվի․․․
2.Ճակատագիրը սովորաբար համարում են անխմբագրելի փորձություն։ Համաձայն չեմ։ Ես խմբագրել եմ ճակատագիրս։ Եթե ոտքեր չունես, բայց ուզում ես քայլել, իմացիր՝ կքայլես: Ոտքդ կորցրիր, ձեռքդ կորցրիր՝ կապրես։ Բայց եթե ոգիդ կորցնես, կյանքդ կզրկվի իմաստից:
3.Մեր զինհաշմանդամություն ունեցողներն իսկապես հերոս տղերք են, յուրաքանչյուրի պատմությունն առանձին հերոսամարտ է, սակայն իմ ուղերձը նրանց այն է, որ լեգենդ լինելը քիչ է, լեգենդ մնալ է պետք, հետևաբար սխրանքից հետ ձեռքերը ծալած նստելն ամենամեծ սխալն է. պետք է ջանք գործադրել՝ ավելի նշանակալի օրերի համար:
4.Հանդարտություն պահելն ամենամեծ պարգևն է հատկապես ոչ ստանդարտ իրավիճակներում, պիտի կարողանաս ինքդ քեզ սթափեցնել։ Երբեմն նույնիսկ խորը շունչ քաշելը չի փրկում։ Լավագույն մեթոդը երևի 3-4 վայրկյան լռությունն է ու այդ միջավայրից հեռանալը։ Մարզիկներին է հատուկ հավասարակշիռ պահվածքը։ Հաղթում ես դիմացինիդ, հաղթում ես հակառակորդիդ, երբ ինքդ քեզ ես հաղթում։
5. Ամենասարսափելին իմ կիսատ տեսքն էր։ Ես բարձրահասակ զինվորական էի, ձիգ մկաններով։ Հիմա մահճակալի կեսին տեղավորված, կաթվածահար էի լինում, երբ պատկերացնում էի ինձ ուղղահայաց դիրքով։ Երբեմն ձեռքս սահեցնում էի ցած ու կես մետրից շոշափում էի, զգում, որ դատարկ է։ Ցավից էլ սոսկալի էր այդ պահը, անպատկերացնելի, անընկալելի։ Հետո ինչ-որ կերպ ուժ էի գտնում, թեման փոխում, որ չխելագարվեմ։ Ինձ կտրում էի ցավից ու մտածմունքներից:
6. Դժվար, համառ պայքարի, ամենօրյա ծանր ջանքերի շնորհիվ իրագործում եմ երազանքներս։ Երևի ամենամեծ հանգստությունն այդ գործն անելով եմ ստանում, մարդկանց օգնելով, վիրավորին ձեռք մեկնելով։ Հատկապես վերջին պատերազմից հետո՝ բազմապատիկ ուժով։ Փորձում եմ ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող մարդը մյուսներից կարող է տարբերվել միայն և միայն հոգեվիճակով, ներաշխարհով, ընկալումներով։
Կարդացեք նաև
- Լուսանկարներ և տպավորություններ՝ Newmag-ի «Ոտքի կանգնիր» ֆիլմի պրեմիերայից
- «Երկաթե կամք»՝ թոք-շոու նվիրված Սարգիս Ստեփանյանի կյանքի արտասովոր պատմությանը (տեսանյութ, լուսանկարներ)
- «Զինուժ» մեդիայի անդրադարձը՝«Բազկամարդը» գրքին և «Ոտքի կանգնիր» ֆիլմին (տեսանյութ)
- 10 փաստ հետախույզ Սարգիս Ստեփանյանի արտասովոր կյանքի մասին (տեսանյութ)
- Կենտրոն, որտեղ վերականգվում են ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես (տեսանյութ)
7. Եթե դու քեզ չընկալես որպես հաշմված մարդու, եթե փորձես քեզ լիարժեք դրսևորել, կպարզես, որ մյուսներից ոչնչով պակաս չես։ Կարևորը հաղթանակն է, ներքին հաղթանակը, ոգու հաղթանակը։ Պիտի կռիվ տաս ճակատագրիդ դեմ ու պիտի հաղթես, այլապես ժամանակը քեզ չի ների:
Կարդացեք նաև
- Լույս է տեսել փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանի մասին պատմող «Բազկամարդը» գիրքը
- Newmag-ը նկարահանել է Սարգիս Ստեփանյանի մասին վավերագրական ֆիլմ
- Հայոց Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով Newmag-ը ներկայացրեց «Բազկամարդը» գիրքը (տեսանյութ, լուսանկարներ)
- Մոսկվա կ/թ-ում եղի ունեցավ Newmag-ի «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմի պրեմիերան (տեսանյութ, լուսանկարներ)
- Սարգիսը պատմեց՝ ինչպես է պայթյունից հետո ստացած ծանր կորուստներից հետո կամքի ուժը գործի դնելով վերականգնվել