«Արքայի ամբողջ թիկնազորը». Ֆիլմ, ռադիոներկայացում, թատրոն և նույնիսկ օպերա (տեսանյութ)

September 30, 2021

Բոլոր ժամանակների ամենաարժեքավոր, բացառիկ, գոթական ոճի դրամա, որ մի քանի տասնամյակ չի կորցրել գրական արժեքը: Ռոբերտ Փեն Ուորենի «Արքայի ամբողջ թիկնազորը» լույս է տեսել 1946 թվականին: Ու դրանից հետո և՛ բեմադրվել է և՛ էկրանավորվել։ Վեպը թատրոնի համար ադապտացրել է հենց ինքը՝ հեղինակը, ընդ որում մի քանի անգամ։ Ռոբերտ Փեն Ուորենը բեմադրելիս գործակցել է գերմանացի հայտնի թատերական ռեժիսոր Էրվին Պիկսատորի հետ։ Գրական գործի ամենանշանավոր էկրանավորումը 1946 և 2006 թվականերին էին։ 2006-ին ամերիկյան օսկարակիր սցենարիստ Սթիվեն Զալյանը նկարահանում է «Արքային ամբողջ թիկնազորը» ֆիլմը՝ հոլիվուդյան աստղաբույլով:

1949-ին «Արքայի ամբողջ թիկնազորը» վեպը NBC-ին դարձրեց ռադիո-թատրոն։Վեպի առաջին ու թերևս ամենագլխավոր էկրանավորումը նույն թվականին էր։ Ֆիլմը միանգանից դարձավ դասական գործ։ Այն շահեց 3 Օսկար՝ նաև լավագույն դեր անվանակարգում։ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն ավելի ուշ հայտարարեց, որ այսֆիլմը «մշակութային եզակի ստեղծագործությունէ»։ Ամերիկյան այս եզակի ստեղծագործությունն, ըստ քննադատաների, կառուցված է որպես գոթական ոճի մելոդրամա։ Այնբացահայտում է քաղաքականության և լրագրության խոհանոցը, ներկայացնում է դասակարգային պայքարն ու կին- տղամարդհարաբերությունները։

Նյու Յորք Թայմսի մշակութային լրագրող Էնտոնի Սքոթի բնորոշմամբ, ֆիլմը փայլուն ռեժիսոր ունի և հրաշալի անձնակազմ, բայց ֆիլմի աստղը Վիլլի Ստարկի դերակատար ԲրոդերիկԿրոուֆորդն է. «Ֆիլմի նկարահանման ժամանակ նա ընդամենը 38 տարեկան էր, մինչև այդ էլ ունեցել էր լավ դերեր, բայց այս ֆիլմում նրա դերասանական վարպետությունը հասնում է շեքսպիրյան մակարդակի։ Նա ներկայացնում է համեստ և պոպուլիստ կերպարի, որը փորձում է պայքարել կոռուպցիայի դեմ։ Բայց իշխանության համը զգալով, աստիճանաբար վերափոխվում է»։

Հետաքրքիր է, որ Արթուր Փեն Ուորենի վեպը գրեթե միաժամանակ թարգմանվում և լույս է տեսնում Խորհրդային միությունում։ Վեպը խորապես ամերիկյան թեմաներ էր շոշափում, բայց խորհրդային ցենզուրան թույլատրում է հրատարակել այն ռուսերեն, քանի որ, ըստ կոմունիստական գաղափարախոսների՝ «այն պախարակում էր Արևմուտքի հոռի բարքերը և կապիտալիստական հասարակարգի արատները»: Ավելին, 1971 թվականին այն նաև էկրանավորվում է։ Վիլի Ստարկին մարմնավորել է Գեորգի Ժժոնովը, Ջեկին՝ Միխայիլ Կոզակովը:

1958-ին Էնբիսիի համար երկու մասանոց հեռուստաֆիլմ է նկարում լեգենդար ամերիկացի կինոռեժիսոր, օսկարակիր, բայց այդ ժամանակ դեռ երիտասարդ Սիդնի Լյումետը, ում համար այս գործի հետ աշխատելը նախևառաջ մեծ պատասխանատվուն էր. «Հետաքրքիր բան ստացվեց. Առաջին մասում, երբ Վիլին խոսում էր, լսարանը ավելի բարձր էր, քան ինքը։ Նա նրանց նայում էր ներքևից։ Իսկ երկրորդ մասում, երբ արդեն վերընտրվում էր, Վիլլին ավելի բարձր էր, իսկ ընտրողները՝ ներքևում»։

Ամերիկացի կոմպոզիտոր Կարլիսլ Ֆլոյդը 1981 թվականին իր սեփական լիբրետոյով բեմադրում է ամբողջական օպերա՝ անվանելով «ՎիլլիՍտարկ»։ Օպերայի պրեմիերան Հյուսթոնի գրանդ օպերայում էր։ Եվ վերջապես 2006 թվականին, ամերիկյան օսկարակիր սցենարիստ Սթիվեն Զալյանը գրում է սցենարը և նկարահանում «Արքային ամբողջ թիկնազորը» ֆիլմը՝ հոլիվուդյան աստղաբույլով. ՎԻլիի դերում՝ Շոն Պեն, Ջեկի դերում՝ Ջուդ Լոու։ Մյուս դերերույմ՝ Քեյթ Ուինսլեթ, Ջեյմս Գալդոլֆինի, Մարկ Ռուֆալոն, Պատրիցիա Կլարկսոնը, և Էնթոնի Հոպկինս։ 

Կարդացեք նաև