BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Քամուց քշվածները» վեպի 2-րդ հատորի հ

Տեղի ունեցավ «Քամուց քշվածները» վեպի 2-րդ հատորի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

2021-ին Newmag-ը հայերեն ներկայացրեց արդեն 85 տարի ամբողջ աշխարհի սերն ու համակրաքնը վայելող գրական գլուխգործոց Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը: Աշխարհում ամենաշատ ընթերցվող գիրքը, ամենառոմանտիկ սիրային դրաման, գրական անկրկնելի ստեղծագործությունը

Ընդամենը մեկ ամիս անց՝ Newmag-ը ներկայացնում է Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» լեգենդար վեպի երկրորդ՝ վերջին հատորը: Շատ հաճախ «Քամուց քշվածներն» անվանում են դաստիարակչական, կամ հասունացման վեպ՝ ընդգծում է գրքի թարգմանիչ Անուշ Սեդրակյանը. «Կանայք սիրում են էշլիներին: Վեպում Սքարլեթը հասկանում է, որ չպետք է ուշանալ սիրելու այն տղամարդկանց, ովքեր իրոք արժանի են սիրո: Հաճելի է երազանքի հետևից գնալ, բայց երազանքը սերտաճում է իրականությանը և դառնում եղկելի: Զգուշացեք ձեր երազանքներից, դրանք կարող են իրականանալ»:

 

Հենց երկրորդ հատորում կպարզվի, թե երբ Սքարլեթը կասի իր ամենահայտնի արտահայտությունը: Ու եթե առաջին հատորում շատ են պատերազմական ծանր նկարագրությունները, երկրորդում կանայք կգտնեն հագուստի ընտրությունից, մինչև տան կահավորման հաճելի մանրուքներ: Շնորհանդեսի հյուրերից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի խոսքով ժամանակաշրջանը ներկայացրած է շատ վառ ու դա գրքի արժանիքներից մեկն է. «Հեղինակը մեծ համակրանք չի տածել գլխավոր հերոսուհու հանդեպ: Բայց նաև դարձել է այդպիսին: Ամենամեծ արժանիքը, որ մեծ ճանաչում բերեց գրքին, կնոջ անկոտրում կերպարն է»:

 

Բանասիրական գիտությունների թեկնածուն, «Քամուց քշվածների» երկու հատորները տեսնելով, չի թաքցնում հիացմունքը. Newmag-ի շապիկի դիզայնն իր տեսած ամենալավերից է: Սա վեպ է, որը սենսացիոն իրադարձությունների կենտրոնում է հայտնվում նույնիսկ հիմա: Եթե մի ժամանակ գիրքն արգելում էին՝ պատերազմում հաղթելու ու ոգեշնչելու համար, վեպի էկրանավորումը ընդամենը մեկ տարի առաջ արգելվեց ռասայական խտրականության կամ ստրկատիրական կարգերն իդեալականացնելու:

Վեպում գլխավոր հերոսու կյանքի 12 տարիներն են՝ սկզբում Սկարլետը 16 տարեկան է, իսկ գիրքն ավարտվում է, երբ նա արդեն 28 է։ Տաթևիկ Բաղդասարյանը գրքի վերստուգիչ խմբագիրն է: Ըստ նրա, գիրքը կարևոր ուղերձներ է փոխանցում ընթերցողին. «Փխրուն կնոջ ենք հանդիպում, ով երեխա է կորցրել: Նա նաև իր օրինակով ցույց է տալիս, որ պետք է հայրենիքից կառչած լինել: Հաջորդ խորհուրդը, ըստ որի պետք է սիրուց առավել կարևոր է արժանապատվությունը»:

                                                                                     

Վեպը հայերենով կարդացած առաջին ընթերցողները նույնպես սպասել են հայերեն հրատարկությանը: Newmag-ի Book Club-ի անդամ Թերեզա Աբովյանն ու Սոնա Մինասյանը կարևորում են նաև գրքի շապիկը, որը միանգամից գրավում է ընթերցողի ուշադրությունը. Թերեզան անգլերեն տարբերակին էր ծանոթ՝ աուդիոբուքին. «Արտաքին շերտն էր, տասը տարի առաջ կարդացած գիրքը խունացած էր, Newmag-ի այս գրքի գույները, տեսքը գրավում են: Բովանդակության իմաստով, հաճելի էր հայերենը»:

                                                                                    

Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» բացառիկ հրատարակություն է՝ բոլոր առումներով: Եվ մեկ դար անց, առաջին անգամ Newmag-ն առաջինն էր՝ որ 20-րդ դարի լավագույն վեպերից մեկը թարգմանեց ու հրատարակեց հայերեն՝ արդեն երկու հատորն էլ: Առաջին հատորն արդեն սպառվել է, հրատարակչությունը խոստանում է՝ կլինի նաև «Քամուց քշվածների» առաջին հատորի վերահրատարակումը:

Կարդացեք նաև

Տարածել