Գլխավոր Հոդվածներ

Մագդա Թախտաճյանն այցելել է Հայոց ցեղասպանության զո

Մագդա Թախտաճյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (լուսանկարներ)

newmag-y-n

Գրքարշավի շրջանակում Մագդա Թախտաճյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ խոնհարել անմար կրակի մոտ: Արգենտինահայ գրողի համար կազակերպել են հատուկ շրջայց թանգարան-ինստիտուտում: Թախտաճյանին ընդունել է նաև Հայոց ցեղասպանության թանգար

Արգենտինահայ լրագրող, գրող Մագդա Թախտաճյանը երկար տարիներ չի իմացել, որ ընտանիքի անդամները փրկվել են Հայոց ցեղասպանությունից: Մազապուրծ հայերի 3-րդ սերնդի ներկայացուցիչն առաջին անգամ ոտք է դնում  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ու կարկամում. հուզմունքի դեմ անզոր է.

 

«Երբ փոքր էի, Հայոց ցեղասպանությունից ոչ ոք չէր խոսում տանը: «Մի մոռացիր ինձ, Արմենուհի» գիրքը գրելիս հետաքրքիր զգացողություններ առաջացան ինձ մոտ: Արմատներս ճանաչելով՝ գիտակցեցի, թե ինչ հարստություն եմ կրում և կարող եմ գրականության միջոցով աշխարհին պատմել հայի, մեր ժառանգության մասին»:

 

Մագդան պատմում է, որ տատիկն ու պապիկը Այնթապից են ու մեծ դժվարությամբ են կարողացել փրկվել: Ճակատագրի բերումով հայտնվել են լատինական Ամերիկայում: Ու հենց նրանց պատմություններն են ստիպել Մագդային, որպեսզի գա իր ինքնության հետևից.

   

«Ծնողներս տանն ունեին Ցեղասպանության մասին բոլոր գրքերը: Այսօր բոլորը հանգուցյալ են, և այդ գրքերը ես համարում եմ գանձեր, արժեքավոր ժառանգություն: Ես հավատում եմ, որ ինքնության ճանաչումը բոլորի մոտ տարբեր է: Ինձ մոտ այն արթնացավ 2015 թվականին՝ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: Մի տեսակ բացահայտում ունեցա՝հանկարծ զգացի, որ պետք է մանրամասն իմանամ, թե ինչ է կատարվել իմ ընտանիքի հետ: Ու այդպես սկսվեց բացահայտման ուղին»:

 

Հայոց ցեղասպանության թանգարանում յուրաքանչյուր ցուցանմուշի մասին պատմությունը գրողը ցանկանում է մտապահել. իր հետագա գրքերի համար կարող են ծառայել  տեղեկատվական աղբյուր:

 

Մագդա Թախտաճյանին ընդունեց նաև թանգարանի տնօերն  Հարություն Մարությանը:

Կարդացեք նաև

 

Տարածել