Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ «Փոթորիկ Կովկասում» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

September 2, 2022

«Փոթորիկ Կովկասում» գիրքը Newmag-ը ներկայացրեց այս ամառային գրքի փառատոնին: Այն Արցախյան 44-օրյա պատերազմի մասնագիտական առաջին վերլուծությունն է, որը տալիս է բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոշ դեպքերում էլ՝ առաջարկում լուծումներ: Գիրքը միջազգային փորձագետների թիմային աշխատանքի արդյունք է, որն ի մի է բերել Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը:

Արցախյան պատերազմի մահաբեր բանբերները դարձան տարատեսակ ԱԹՍ-ները, իսկ դրանց գլխավոր խորհրդանիշը դարձավ հենց թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի աթս-ները: Բանն այն է, որ պատերազմից հետո հնարավոր բոլոր լեգենդները հյուսվեին այդ աթս-ի վերաբերյալ: 

 

 

«Փոթորիկ Կովկասում» գրքի հեղինակներից մեկը նույնիսկ պնդում է, որ «Բայրաքթար»-ի բրենդինգի 20 տոկոսի մեջ իրենց անուղղակի ներդրում են ունեցել հայ հասարակությունն ու զինվորականները: Ըստ Լեոնիդ Ներսիսյանի,  պետք չէ գերագնահատել Բայրաքթարի ունեցած դերը.  «Բայրաքթարը դա սուպեր զենք չէ, ու այդպիսի զենք գոյություն չունի: Յուրաքանչյուր զենք աշխարհում, ունի հակազդեցության իր մեխանիզմները: Դրա օրինակը շատ երևում է Ուկրաինական պատերազմում: Այնտեղ որոշ տեղերում օգտակար է, որոշ տեղերում ոչ, սակայն ռազմավարական որևէ առավելություն չի տալիս Ուկրաինային»:

Շնորհանդեսին Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ պատերազմում կրած պարտության պատճառներից մեկն էլ մասնագետների պակասն է ու եղածի ցածր մակարդակը: Բանն այն է, որ մեր բարձրաստիճան զինվորականները պատրաստ չէին ժամանակակից մարտահրավերներին ու կոմֆորտի զոնայից դուրս գալն աղետի հանգեցրեց. «Տեսեք, շատ են խոսում, որ զա նաև ռուսական արսենալի պարտությունն է: Սակայն, յուրաքանչյուր, անգամ ամենահզոր զինատեսակ դառնում է մետաղի ջարդոն ու կորցնում է իր արդյունավետությունը, եթե չունի գոնե միջին մակարդակի սպասարկող անձնակազմ: Հեշտ է մեղքը զենքի վրա գցելը, բայց զենքն ինքնավար միավոր չէ»:

 

12 հեղինակների աշխատություններից կազմված այս գիրքը խմբագրել է Ռուսլան Պուխովը, որը հատուկշնորհանդեսի համար հարցարզրույց էր տվել New mag-ին: Ըստ հեղինակների, գրքի շնորհիվ կոտրվում ենմեզանում տարածված բազմաթիվ միֆեր ու տալիս են բազմաթիվ հարցերի պատասխաններ: 

 

Կարդացեք նաև