Տիգրան Հայրապետյան. պիտի լինենք ժողովրդավարական երկիր, չլինենք՝ կստիպեն (տեսանյութ)
Լրագրող, քաղաքագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» գիրքը քաղաքագիտական վերլուծությունների ու ակնարկների ժողովածու է: Հայաստանի առաջին խոշոր քաղաքագետը հաճախ էր հանդես գալիս ելույթներով, հանդիպում լրագրողների հետ: Նրա հրապարակ
Տեսանյութով պահպանվել է Տիգրան Հայրապետյանի վերջին հանդիպումը լրագրողների հետ։ Այդ ասուլիսում նրա գլխավոր շեշտադրումներից մեկը ժողովրդավարությունն էր. «Պիտի լինենք ժողովրդավարական երկիր, չլինենք՝ կստիպեն։ Եվ դա ծանր հետևանք կունենա»։
Ինչ էր, օրինակ, Տիգրան Հայրապետյանը 1999-ի մարտի 5-ին գրում «Առավոտ» թերթում՝ սա նրա մահից մի քանի օր առաջ էր տպագրվել. «Բոլորի համար էլ պարզ է, որ Հայաստանի քաղաքական-իշխանական դաշտը լուրջ վերադասավորման կարիք ունի, բայց դրա դիմաց ոչ միայն արյուն, այլև հայաստանցի մանչուկի մի կաթիլ արցունքն անգամ չարժե տալ»:
Տիգրան Հայրապետյանին լավ ճանաչողները պնդում են՝ քաղաքական խրամատների մեջ չմտնող քաղաքագետ էր։ Գնդացիր չէր վերցնում մեկի խրամատից, որ կրակի հակառակորդի վրա։ Նրա համար գլխավորը արժեքային համակարգն էր. «Եթե քաղաքագետը զգուշացնում է հանրությանը, որ, այո՛, ապոկալիպսիս չէ, քաղաքագետի պարտքն է հասարակության առջև»։
Ներքաղաքական լարվածության ժամանակ հրապարակախոսը սթափության կոչ էր անում կողմերին՝ չի կարելի աշխատել «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով։ Թող բանակցեն, ձևեր գտնեն ՝ իշխանության վերաբաշխման հարցում. «Հեղաշրջում, իշխանափոխություն. իմ տեսակետը նույնն է. գործարքով կայացված իշխանության փոփոխությունը չի կարող բերել իշխանության լավացման»։
Տիգրան Հայարպետյանը կրկնում էր, որ բոլոր ազգային խնդիրների, արցախյան հակամարտության վերջնական լուծումը գտնվելու է մեծ քաղաքականության շրջանակում։ Դրանից ելնելով՝ հորդորում էր արտաքին քաղաքականության մեջ պատրանքների փուլից անցնել մեծ քաղաքականությանը համարժեք գործողությունների։ Հիմա՝ տարիներ անց, վերընթերցելով նրա գրածները, գործընկերները գալիս են եզրահանգման. Տրիգրան Հայրապետյանը կանխատեսում էր վատը, որ չիրագործվի վատթարագույնը։
Վերլուծաբանը տարբեր առիթներով մեջբերում էր արաբ մտածողներին, ու հատկապես այս միտքը՝ երկիրը կործանվում է ժողովրդի անկրթության ու նրա առաջնորդների ապաշնորհության պատճառով։
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» գիրքը. Նրա ծննդյան օրը կլինի գրքի շնորհանդես, պանելային քննարկում և մրցանակաբաշխություն (թրեյլեր)
- Ֆոտոռեպորտաժ՝ Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ եւ քաղաքականություն» գրքի շնորհանդեսից
- Մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկաներ)
- Խաբեությանը կուլ գնացող ժողովուրդը ոչ թե զոհ է, այլ մեղսակից՝ քաղաքագիտական սուր մտքեր Տիգրան Հայրապետյանից (տեսանյութ)
- Քաղաքագետներն ու խմբագիրները՝ անկախ Հայաստանի եզակի քաղաքագետ Տիրգրան Հայրապետյանի մասին (տեսանյութ)