Լուռ աշխարհի աղմկոտ իրականությունը. «Լռակյաց հիվանդը» միջազգային մամուլի էջերին (տեսանյութ)
«Լռակյաց հիվանդը» հրատարակվեց ու մի քանի օր անց՝ այն արդեն New York Times-ի լավագույն վաճառվող գրքերի ցուցակում առաջինն էր: Հիացական կարծիքներ են հայտնել Independent-ը, Guardian-ը, Washington Post ը և այլ հայտնի պարբերականներ ու դեմքեր: Այս գիրքը նվաճել
«Լռակյաց հիվանդը» ապշեցրել է աշխարհին իր լուռ աշխարհի խառնաշփոթով, որի հանգուցալուծումն ընթեցողին զրկում է խոսելու կարողությունից: Ըստ People-ի, Ալեքս Մայքլիդիսն արժանի է ուշադրության ու գնահատանքի.
«Հեշտ չէ հյուսել մի վեպ, որի գլխավոր հերոսը չի խոսում։ Բայց այս տպավորիչ, կլանող դեբյուտով, որի սյուժեի հիման վրա ֆիլմ նկարահանելու իրավունքը գնել է Բրեդ Փիթի ընկերությունը, Մայքլիդիսը ներկայանում է որպես գրող, որն արժանի է ուշադրության»:
Սա հեղինակի դեբյուտային գործն է, սակայն այն անմիջապես հայտնվեց գրաքննադատների ուշադրության ներքո ու դարձավ քննարկման թեմա ընթերցասերների համար: «Լռակյաց հիվանդը» չվրիպեց նաև BBC-ի աչքից.
««Լռակյաց հիվանդը» հեղինակի առաջին վեպն է, սակայն այստեղ արդեն նկատելի են վարպետ գրողի ռիթմն ու նրբանկատությունը»:
Որոշել էի թեթեւ աչքի անցկացնել. անցել է 11 ժամ, հիմա առավոտյան 5։47 է, ու ես ավարտել եմ գիրքը. ապշած եմ:
«Կատարյալ թրիլլեր է: Այս արտասովոր վեպից արյունս եռաց. ուղղակի չէի կարողանում գիրքը ձեռքիցս ցած դնել: Որոշել էի թեթեւ աչքի անցկացնել. անցել է 11 ժամ, հիմա առավոտյան 5։47 է, ու ես ավարտել եմ գիրքը. ապշած եմ»:
Ա. Ջ. Ֆինն, New York Times-ի բեսթսելլեր հեղինակ
««Լռակյաց հիվանդը» գաղտագողի սողում է դեպի քեզ, ինչպես վախեցնող ստվերը՝ թույլ լուսավորված փողոցում: Մայքլիդիսը ստեղծել է օրիգինալ, գայթակղիչ հոգեբանական առեղծված, այնքան ոլորապտույտ, այնքան յուրօրինակ, որ այն դարձել է մի առանձին ժանր։ Կարդացել եմ երկու գիշերում, վայելել յուրաքանչյուր հյութալի բառը, յուրաքանչյուր մռայլ հանդիպումը, յուրաքանչյուր վախեցնող շրջադարձը»:
Դեյվիդ Բալդաչի
«Ամենահիասքանչ հոգեբանական թրիլլերներից է, որ երբեւէ կարդացել ենք: Գեղեցիկ լեզու, նրբորեն մտածված սյուժե, պատմություն, որ անգթորեն կլանում է ու բաց չի թողնում այնքան, մինչեւ հասնում ես վերջին՝ ցնցող (ու միեւնույն ժամանակ խիստ տրամաբանական) շրջադարձին: Ֆանտաստիկ ու արտասովոր գիրք է»:
Դուգլս Փրեսթոն եւ Լինքոլն Չայլդ
«Լռակյաց հիվանդը» խիտ, խելացնոր մղձավանջ է հիշեցնում, իսկ հանգուցալուծումն ամենացնցող, ամենատպավորիչ շրջադարձն էր, որ դաջվել է հիշողությանս մեջ:
«Ալեքս Մայքլիդիսի վեպն իմ կարդացած լավագույն հոգեբանական թրիլլերներից է: «Լռակյաց հիվանդը» խիտ, խելացնոր մղձավանջ է հիշեցնում, իսկ հանգուցալուծումն ամենացնցող, ամենատպավորիչ շրջադարձն էր, որ դաջվել է հիշողությանս մեջ»:
Բլեյք Քրոուչ
«Հրաշալի նոր խոսք է այս ժանրում: Պատմությունը գրավիչ է ու վախեցնող: «Լռակյաց հիվանդը» ստեղծում է մի պատկեր, որը սողոսկում է հոգուդ խորքը: Փորձե՛ք»:
Բրեդ Մելցեր
««Լռակյաց հիվանդը» բոլորովին չի լռում, այլ բարձրաձայն ազդարարում է Ալեքս Մայքլիդիսի՝ նոր, տաղանդավոր գրողի մուտքը հոգեբանական թրիլլերի ժանր»:
Shelf Awareness
Կարդացեք նաև
- Ինչու հիվանդ ու ոչ թե պացիենտ, ինչու լռակյաց և ոչ թե մունջ. «Լռակյաց հիվանդը» գրքի թարգմանչուհին բացահայտում է թարգմանչական դժվարությունները (տեսանյութ)
- Newmag-ը ներկայացնում է տարվա թրիլլերը՝ Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» (թրեյլեր)
- Տեղի ունեցավ «Լռակյաց հիվանդը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
«Անհնար է կիսատ թողնել. այնքան սարսռեցնող, զգացմունքային ու լարված, անսպասելի շրջադարձերով գործ է, որ նույնիսկ փորձառու ընթերցողի մարմնով է սարսուռ անցնում»:
Booklist
Ալեքս Մայքլիդիսի գործը լավագույնս է պատկերում դավաճանության, հոգեբանական ապրումների, երկար ձգվող թերապիաների արդիական մոտեցումները: