BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սյունե Սևադա. «Նորմալ մարդիկ» վեպի ընթերցումը հատո

Սյունե Սևադա. «Նորմալ մարդիկ» վեպի ընթերցումը հատուկ նշանակություն ուներ ինձ համար

newmag-y-n

Ինչու իռլանդացի երիտասարդ գրողը դարձավ ֆենոմեն, իսկ վերջին վեպը՝ բեսթսելլեր: Պատճառներ փնտրել պետք չէ՝ պատասխանն ավելի քան պարզ է՝ Սալի Ռունին հոգեբանական փայլուն հոտառությամբ ներկայացնում է մի պատմություն, որտեղ միանգամից մի քանի կարևոր խնդիրներ է վերհան

Բոլոր ընթերցողները, անկախ սեռից, տարիքից, լսած երաժշտությունից ու պայուսակների քանակից, մի վատ գիծ ունեն. նրանց մեծամասնությունը երբեք ազնվորեն չի բարձրաձայնի, որ ինչ-որ մի գիրք չի հասկացել, և սրանով իսկ զրկում է հենց իրեն՝ որպես ընթերցող աճելուց ու գրքերը լիարժեք վայելել սովորելու հնարավորությունից։ Եթե գիրքը դուր չի եկել կամ թվացել է պրիմիտիվ, ուրեմն՝ գիրքն է վատը, երկրորդ կարծիք չկա, ընթերցողը միշտ ճիշտ է, գրողը՝ ապուշի մեկը։ 

«Նորմալ մարդիկը» հենց այսպիսի մի խայծ է, որը կուլ են տալիս շատերը՝ կարծում են, թե պրիմիտիվ տեքստ է՝ առանց հասկանալու, որ պրիմիտվ թվալը (թվալը!) հենց գրական ոճականության մի կարևոր մաս է, ու, ի դեպ՝ հետաքրքիր մաս։ Շատ եմ սիրում գրողների, որոնք տեքստերում ինտելեկտը ցույց տալու խնդիր չունեն. նման գրողները, սովորաբար, հենց ֆունդամենտալ գրագետ ու բազմակողմանի զարգացած են լինում, ու դա նկատում ես տեքստի դետալների մեջ միայն, լրիվ հերիք է:

Դասական կոմբինացիա։ Շատ սառը վեպ է։ Զուսպ, կոկիկ, հավաք, սա ևս ոճականության մի մաս է։

Այս գրքի ընթերցումը հատուկ նշանակություն ուներ ինձ համար, որովհետև կատարվեց մեծագույն երազանքս՝ որպես ընթերցող, սրա մասին շատ գրքասերներ են երազում․ ուղիղ կապի մեջ էի գրքի «առաջին շարքի» մարդկանցից մեկի հետ։ Իմ դարավոր երազանքն իրականություն դարձնելու ծանր հարվածն իր փխրուն ուսերին վերցրեց Աստղիկը՝ գրքի թարգմանիչը։ Վերջին մի քանի շաբաթների ռեժիմը պարզ ու գծած էր, ինձ այն թվում էր դրախտ, Աստղիկին՝ կոնցլագեր․ զարթնել, պատրաստել սուրճ, կանչել Աստղիկին, սուրճը դնել դիմացը, մի քանի քայլ հեռավորությունից, բառի ամենաուղիղ իմաստով, կոնֆետը շպրտել վրան, սկսել գրքի մասին խուճուճ հարցեր տալը, համբերատար սպասել՝ զարթնի, միանա, ուշքի գա, մտքում հայհոյի, անիծի բախտը, համակերպվի, սփոփվի սուրճով ու կոնֆետով, պատասխանի։ Մի խոսքով, եթե ձեզ պետք լինի մարդ, որը տառացիորեն գիտի՝ ինչ է նշանակում «կոֆեն քթերովդ բերել են», դիմեք իրեն։ Ինքը՝ չգիտեմ, ես արդյունքից գոհ եմ։ Վստահ եմ՝ Աստղիկն էլ գոհ է, որ ազատվեց ինձնից․․․Դե, գոնե ժամանակավոր, մինչև մյուս թարգմանած գիրքը։

Ըստ իս, սա վեպ է խոսելու, ճիշտ ու նաև՝ ճշմարիտը խոսելու, դրա կարևորության, բացակայության ու անկարողության մասին։ Եթե ստացվի այս կետից նայեք գրքին՝ կշահեք, եթե չէ՝ հիմար մի բան կթվա։

Շատ չպատմեմ գրքից․ առաջին հայացքից երիտասարդների սեր է, լիքը սեքս, լիքը ապուշ գործողություններ, ցրված դիալոգներ, անձի փնտրտուք, շրջապատի խնդիրներ, ծնողների հետ վատ հարաբերություններ, անփույթ կեցվածք ու հագուստ․․․Դասական կոմբինացիա։ Շատ սառը վեպ է։ Զուսպ, կոկիկ, հավաք, սա ևս ոճականության մի մաս է։ Անընդհատ լարվում ու մտածում ես՝ ինչու ավելին չասաց, ինչու սա չարեցին, ինչու էնպես չվարվեցին։ Ու հասկանում ես, որ հեղինակի բուն ասելիքը նաև դա է՝ մենք վերափոխվել ենք մարդկանց, որոնք 24/7 օնլայն են ու «չաթվում» են իրար հետ, բայց էդպես էլ չսովորեցին խոսել, մարդկայնորեն, անկեղծորեն խոսել։

Սա թինեյջրների մասին վեպ չէ։ Սա պրիմիտիվ վեպ չէ։ Սա «ալարել ա գոնե դիալոգներ գրի, էնքան որ իրար հետևից շարել ա թեման» տեքստ չէ։ Ըստ իս, սա վեպ է խոսելու, ճիշտ ու նաև՝ ճշմարիտը խոսելու, դրա կարևորության, բացակայության ու անկարողության մասին։ Եթե ստացվի այս կետից նայեք գրքին՝ կշահեք, եթե չէ՝ հիմար մի բան կթվա։ Շատ հորդորում եմ գտնել գրքի լուսավորության ճիշտ անկյունը, որովհետև այն շատ բազմաշերտ է, ու գրքի մասին կարելի է խոսել ժամերով։ Դե կամ էլ ասել՝ «ափսոս էր ժամանակս»՝ սա միայն ձեզնից է կախված։ 

Կարդացեք նաև

Ու եթե տեքստը թվա պրիմիտիվ ապուշություն, որը շատ վատ էր գրված, մեջը ինչ-որ «հոգնած» դեռահասներ են, խուժանական բաներ են անում, էն Մարիաննան էլ դե զզվացրեց իսկականից՝ վստահ եղեք, գիրքը կարդացել եք սխալ պահի։ Բայց կարդալ հաստատ արժի։ Թեմայից դուրս էլ մնաց հիշեք․ եթե թարգմանիչ եք ու շրջակայքում գիրք կարդացող մերձավոր կա՝ լռեք ձեր մասնագիտության մասին, լռեք այնպես, ասես երբեք մոտիկից գիրք տեսած չկաք:

Տարածել