«Նորմալ մարդիկ» սերիալն, ինչպես գիրքը, դիտում ես մեկ շնչով, տպավորվում` ընդմիշտ (տեսանյութ)
Newmag-ի այս գարնան ամենաինտրիգային, սիրառատ, դրամատիկ հրատարակություններից մեկը «Նորմալ մարդիկ» վեպն է: Երիտասարդ զույգի ամոթխած հարաբերությունները, որ վերածվում են դրամատիկ ու կրքոտ սիրավեպի, գրավել է նույնիսկ BBC-ին և Hulu-ին և վերջերս նրանք համատեղ նե
Անկեղծ ու նուրբ շարադրանքով գրքից հետո երիտասարդ ընթերցողները հիմա էլ սպասում էին իրենց սիրելի վեպի էկրանավորմանը: BBC-ն և Hulu-ուն երկար չսպասեցրեցին. 2020-ին, առաջին էպիզոդի պրեմիերայից հետո սերիալն էլ վեպի պես մեծ ուշադրության արժանացավ: Կինոքննադատներն անմիջապես ֆիքսեցին սիրային տեսարանները, որոնք շատ մոտ են իրականին ու վերարտադրված այնպես, ինչպես հեղինակն է իր վեպում ներկայացրել:
Կարդացեք նաև
- «Նորմալ Մարդիկ» վեպի հեղինակը` Նոր հազարամյակի ձայնն ու ինստագրամի սերնդի Սելինջերը (տեսանյութ)
- Գրքում, ինչպես կյանքում՝ ինչ նմանություններ կգտնեք «Նորմալ մարդիկ» վեպի հերոսների ու Ձեր միջև
- Հասմիկ Սիմոնյան. Ինչո՞ւ կարդալ Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ» վեպը (թրեյլեր)
Երիտասարդ դերասանները, որոնք մարմնավորում են վեպի հերոսներին, փաստում են՝ ֆիլմը հաջողված է, որովհետև Ռունիի ձեռագիրը այլ կերպ վերարտադրելն անհնար է: Ֆիլմի պրեմիերան համընկավ համավարակի բռնկմանը ու երիտասարդ աստղերը ստիպված էին իրենց երկրպագուների սերը վայելել օնլայն: «Նորմալ մարդիկ» աղմկահարույց գրքի հերոսների պես սերիալում ևս բացառիկ բնական են ներկայացնում իրենց զգացմունքները:
Սերիալը առաջադրվել է 4 Էմմիի և 3 Critics Choice մրցանակի: Պրեմիերայից հետո «Նորմալ Մարդիկ» սերիալն իր դիտումներով 2 անգամ գերազանցեց BBC iPlayer-ի նախորդ ռեկորդակիր՝ «Եվային սպանելով» սերիալին ու դարձավ բացարձակ առաջատար: Երիտասարդ զույգի անկեղծ սիրո պատմությունը ձգվում է 4 տարի՝ սկսզբում դպրոց, հետո համալսարան ու պատանեկան տարիքից անցում չափահասի:
Կարդացեք նաև
- «Նորմալ մարդիկ». Տարվա վեպ, տարվա գիրք ու XXI դարի լավագույն 100 գրքերից մեկը (թրեյլեր)
- Տեղի է ունեցավ «Նորմալ մարդիկ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Մամուլն ու գրաքննադատները Սալի Ռունիի «Նորմալ մարդիկը» գրքի մասին (տեսանյութ)
12 էպիզոդից բաղկացած սերիալի յուրաքանչյուր էպիզոդ կես ժամ է, որն ըստ սերիալի երկրպագուների, դիտում ես մի շնչով: Ինտրիգը պահպանված է բոլոր էպիզոդներում: Ե՛վ Մարիաննան, եւ՛ Քոնելը պետք է առանձին-առանձին որոշեն, թե իրենց կյանքում ի՛նչը պետք է զոհաբերեն հանուն սիրելի էակի: