Ինչու է «Խայտառակ արարքը» դարձել սկանդալային գիրք (տեսանյութ)
Newmag-ի հայերեն թարգմանված «Խայտառակ արարքը» Թաներ Աքչամը գրել է անգլերեն, հետո թարգմանվել թուրքերեն։ Այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում գրքի լույս տեսնելուն պես, ավելին էր, քան սկանդալը։ Ուլտրանացիոնալիստները որոշեցին ուղղակի սպանել Աքչամին։ Երբ լույս տե
«Խայտառակ արարքը» սկանդալային էր առաջին պահից։ 2006-ին Ամստերդամի համալսարանում Թաներ Աքչամը պատմում է, որ Թուրքիայում գիրքը և ինքը՝ հեղինակը դարձել է թիրախ. «Գիրքը քննադատվեց և ինձ վրա հարձակումներ սկսվեցին»։ Իսկ ինչու Աքչամը գրքի համար ընտրեց հենց այդ վերնագիրը. 1920 թվականի ապրիլի 23–ին Աթաթուրքը՝ թուրքերի հայրը, թուրքերի պաշտելի նախագահը մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելով, կատարվածն անվանեց խայտառակ արարք։
Դա արեց, ոչ թե որովհետև իսկապես և անկեղծորեն մտածում էր, որ ցեղասպանությունը խայտառակություն է, սև բիծ թուրքերի ճակատին, այլ որովհետև պատմության այդ պահին թուրքիայի շահը դա էր թելադրում: Ութ տասնամյակ անց այդ երկու բառերը հայտնվեցին թուրք պատմաբանի գրքի կազմին և սկսվեց կանխատեսելին. պատմում է Աքչամը. «Գլխավոր թերթերը՝ Սաբահը, Հյուրիյեթը, հարձակվեցին ինձ վրա՝ մեղադրանքով, թե ես սխալ եմ մեջբերել Աթաթուրքին, թե սա սխալ է, և նա երբեք չի ասել խայտառակ արարք»։
«Խայտառակ արարքը» գիրք է, որի դեմ աշխատում է Թուրքիայի ամբողջ պետական համակարգը: Սա գիրքը է, որն արժանի է հատուկ ուշադրության:
Սաբաhն ու Հյուրիյեթը թուրքական մեջլիսի արխիվներում գտան ապացույցը, համոզվեցին, որ սխալ, չափազանցում կամ դիտավորություն չկա։ Այն, որ ցեղասպանությունը խայտառակ արարք էր, ասել էր ինքը՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը՝ նկատում է Թաներ Աքչամը. «Հաջորդ օրն այս բոլոր թերթերը ներողություն խնդրեցին։ Ներողությունով՝ սկանդալն ու հարձակումները չավարտվեցին: Թաներ Աքչամին Թուրքիային մեղադրում են թուրքերին ցեղասպան անվանելու, ցեղասպան դարձնելու մեջ: Թուրք պատմաբանների մի ամբողջ խումբ՝ պետական ֆինանսավորմամբ և նախաձեռնությամբ, փորձում է հերքել նրան, նրա գրքերը, բացահայտումները, ապացույցները»:
«Խայտառակ արարքը» գիրք է, որի դեմ աշխատում է Թուրքիայի ամբողջ պետական համակարգը: Սա գիրքը է, որն արժանի է հատուկ ուշադրության՝ նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կայքում: Վերահրապարակել են Թաներ Աքչամի գրքի գրաքննությունը, որում Աքչամին մեղադրում են պատմագիտական էթիկայի կանոնները խախտելու, բծախնդիր աղավաղումների, մեջբերումները կոնտեքստից կտրելու մեջ:
Կարդացեք նաև
- Ինչու պետք է կարդալ «Խայտառակ արարքը» և ինչու հիմա (տեսանյութ)
- Բացառիկ հարցազրույց թուրք պատմաբան Թաներ Աքչամի հետ (տեսանյութ)
- Ցեղասպանության մասին Newmag-ի երկու բացառիկ գրքերը (թրեյլերներ)
- Տեղի ունեցավ Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Տեղի ունեցավ Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
«Խայտառակ արարքը» նույնիսկ երկու տասնամյակ անց շարունակում է թարգմանվել ու տարածվել աշխարհով մեկ՝ ներկայացնելով Թուրքիայի այլընտրանքային պատմությունը, այն մեկը, որը Թուրքիան փորձում է չտեսնել, թաքցնել, խմբագրել: Սա նշանակում է, որ Թուրքիան շարունակելու է գիրքն արժեզրկելու տապալված փորձերը: