Գլխավոր Հոդվածներ

Ինչու պետք է կարդալ «Խայտառակ արարքը» և ինչու հիմ

Ինչու պետք է կարդալ «Խայտառակ արարքը» և ինչու հիմա (տեսանյութ)

newmag-y-n

«Խայտառակ արարքը» ընթերցելու երկու գլխավոր պատճառ կա՝ նախ՝ 100 տարի առաջ թուրքերն այն վիճակում էին, ինչ հայերը՝ հիմա։ Բալկաններում կորցրել էին տարածքներ, հայրենիքը կորցնելու վտանգ էին զգում։ Ինչ անել այս վիճակում։ Թաներ Աքչամը գրել է, թե ինչ էին մտածում ա

Թուրքիայի նախագահը պատերազմից հետո հայտնվեց Բաքվում, մոտեցավ զորահանդեսի բարձրախոսին և ասաց այն, ինչը ցույց է տալիս Թուրքիայի խորքային ատելությունը և անցյալի պաշտամունքը. «Այսօր Էնվեր փաշայի հոգին փառավորվելու օրն է: Սա այն անցյալն է, որն արյունոտ ամոթանք է Թուրքիայի ճակատին, բայց որը հիմա վերածվում է Թուրքիայի հավակնությունների հենակետի»:

Հայերի ցեղասպանությունը դառնում է փառաբանվող պատմություն և ոչ միայն չի արգելակում 100 տարի անց Արցախում հայերին նորից կոտորելու որոշումը, այլ պատերազմից հետո ամրագրում է կոտորելու իրավունքը: Թուրքիայի հզորությունը և իր հաղթարշավը ցույց տալու ջանքերում Էրդողանը պոռթկաց և ասաց ավելին, քան պետք էր. «Սիրիայում մենք ենք, Լիբիայում մենք ենք, Ադրբեջանի մեր եղբայրների կողքին մենք ենք: Սիրիայից Լիբիա, Միջերկրական ծովից Լեռնային Ղարաբաղ»:

Կարդացեք նաև

Այսպես մի քանի անգամ: Թուրքիայի նախագահը նշում է բոլոր այն տարածաշրջանները, որտեղ թուրքական միջամտության հետևանքով ստեղծել է հումանիտար աղետ և պատերազմի քաոս: Էրդողանը Արցախը տեղավորում է Թուրքիայի առաջնահերթությունների ցանկում՝ ոչ Ադրբեջանի. «Լեռնային Ղարաբաղում 30 տարի շարունակվող օկուպացիայի ավարտին մենք նպաստեցինք : Շուշի կգնամ ամենամոտ ժամանակում՝ Ռամանադանի տոնից հետո և դա ինձ համար նոր տոն կլինի»:

Թուրքերը Շուշին գլխավոր նպատակակետ են դարձրել ոչ թե որովհետև լցված են մեծ սիրով, այլ որովհետև հստակ գիտակցում են քաղաքի նշանակությունը, ռազմական և քաղաքական վճռորոշ դիրքը Արցախում: Սա պարզ հաշվարկ է հատկապես Թուրքիայի համար, որը ձգվում է առնվազն մինչև Սյունիք:

Կարդացեք նաև

Հարցերը բռնությամբ լուծելու հակվածությունը հետզհետե ձևավորվում էր և արմատավորվում՝ անթաքույց և ակնհայտ, հարյուր տարի առաջ և հիմա: Թուրք պատմաբանը «Խայտառակ արարքը» գրքում բացատրում է, թե ինչպես թուրքերը քայլ առ քայլ որոշեցին ցեղասպանել հայերին, ինչու համարձակվեցին գնալ ազգի կանխամտածված ոչնչացման: Ինչու է Թուրքիան, հակառակ ծանրակշիռ փաստարկների, համառորեն կառչում իր խայտառակ արարքի ոչ արժանահավատ ժխտմանը:

«Խայտառակ արարքը»  գրքում Աքչամը պատմում է, թե ինչու չի խուսափում ցեղասպանություն եզրից, որն այսքան զգայուն է հայերի համար և տաբու՝ թուրքերի համար։ Բերում է գիտական սահմանումը, բայց նշում՝ այստեղ կարևորը գիտնականի բարոյականությունն է։ Թուրք պատմաբանը՝ ներսից և խորքից տեսնելով՝ մեկ գրքով բացատրում է այն, թե ինչպես են թուրքերը տեսնում հայերին և հայերը՝ թուրքերին: Եթե թուրքերն իրենք իրենց տեսնում են որպես Օսմանյան կայսրության մոխիրներից վերածնված փյունիկ, ապա հայերն այդ մոխիրների անցանկալի հետքերն են՝ որպես հիշեցում սեփական մեղքերի և որպես խոչընդոտ` կայսերական ամբիցիաների:

Տարածել