7 պատճառ՝ ինչու պետք է կարդալ Յուվալ Նոյ Հարարիի գրքերը

September 18, 2023

Յուվալ Նոյ Հարարին ծնվել է Իսրայելում։ 3 տարեկանից կարդում էր, իսկ 8-ից սովորում էր ինտելեկտուալ շնորհալի երեխաների դասարանում։ Դպրոցից հետո ընդունվում է երկրի ամենահեղինակավոր՝ Երսուսաղեմի հրեական համալսարանում, որը աշխարհի լավագույն 100 լավագույն բուհ-երից է։ Հարարին սկսել է գիրք գրել 2008 թվականին, երբ դասավանդում էր համաշխարհային պատմություն հրեական համալսարանում: Newmag-ն առնաձնացրել է պատճառներ՝ ինչու կարդալ Հարարիի գրքերը։

Հարարիի լեզուն պարզ է ու ճկուն  

Հարարին բարդ մտքերը շարադրում է պարզ լեզվով, գրում է համառոտ ու հասկանալի նախադասություններով։ Պատմությունները կառուցված են ժամանակագրական կարգով, բայց ընդհանրացումների և վերլուծությունների ու ոչ թե պատմական խճճված օրինակների հիման վրա։

Գրքերն ինչպես զբոսաշրջային ավտոբուս  

Գիրք կարդալը նման է զբոսաշրջային ավտոբուսով շրջագայության՝ առանց մեկ կետում երկար կանգառի: Ճամփորդության ընթացքում ընթերցողը ծանոթանում է էվոլյուցիայի, գյուղատնտեսության զարգացման, տնտեսագիտության հիմնական փուլերի մասին։

Ապագայի գրողը  

Հարարիի նպատակն է հնարավորինս շատ մարդկանց ներգրավել  ապագայի մասին իր քննարկումներին։ Նա համոզված է, որ ամեն գիրք իր հետ բերում է նոր մարդկանց, ովքեր միանում են ապագայի իր գրավիչ գաղափարներին և տարբերվող հեռանկարներին։

Բեսթսելլեր գրողն ու մեդիափիլիսոփան  

Նրա գրքերը թարգմանվել են 60 լեզուներով և վաճառվել 27,5 միլիոն օրինակով։ Ցանկացած նոր երևույթ, թրենդ դառնում է Հարարիի համար հետազոտելու օրհասական թեմա։ Նա պարտադիր իր խոսքն ու համոզմունքն է արտահայտում դրա մասին։ Հիմա նրա դիտակետում Արհեստական բանականության թրեդն է։ Ըստ Յուվալ Նոա Հարարիի, AI-ն կոտրել է մարդկային քաղաքակրթության օպերացիոն համակարգը։

Հարարիի հետ հաշվի են նստում  

Հարարիի փորձաքննությունը գրավել է ինչպես կառավարությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ուշադրությունը: 2020 թվականին նա ելույթ ունեցավ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում «Ինչպես գոյատևել 21-րդ դարը» թեմայով նստաշրջանին։ Հարարին նաև խորհուրդներ է տվել Եվրամիությանը և ՄԱԿ-ին տեխնոլոգիայի, էթիկայի և մարդկության ապագայի հետ կապված տարբեր հարցերի շուրջ:

Հարարին միշտ պահանջված է  

Յուվալ Հարարին շարունակում է մնալ ազդեցիկ գործիչ, որը հանդես է գալիս հոդվածներով ու ելույթներով՝ սկսած COVID-19 համաճարակից մինչև արհեստական ինտելեկտի ապագան թեմաներով: Զբաղվելով տարբեր հարթակներում, լսարաններով և հաստատություններով՝ Հարարիի աշխատանքը ձևավորում է մեր պատկերացումները մարդկության անցյալի, ներկայի և ապագայի մասին:  

21-րդ դարի մարդը

Նրա խորաթափանց գաղափարներն արժեքավոր ուղեցույց են նախագահների, գիտնականների, ուսանողների համար։ Հարարին մեզ կողմնորոշվում է՝ ինչպես դիմակայել 21-րդ դարի բարդ մարտահրավերներին:

Կարդացեք նաև