Չարլզ Դահիգը վարպետորեն համադրում է գիտական փաստերն ու գործնական խորհուրդները. մամուլը «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գրքի մասին (տեսանյութ)
«Ավելի խելացի, արագ, հաջողակ» գրքի հեղինակը պարզել է, թե որ որոշումներն են առավել մոտեցնում հաջողության և որ նպատակներ են անհնարինը դարձնում հնարավոր: Գիրքը սովորեցնում է, թե ինչպես պետք է կայացնել որոշումներ, որոնք կնպաստեն իրական ադյունավետությանը: Այն
«Ավելի խելացի, արագ, հաջողակ»-ը ստիպում է ուղիղ նայել խնդիրներին, կայացնել բարդ որոշումներ և ճանապարհային հստակ քարտեզ գծել նույնիսկ անհավանական նպատակներն իրականացնելու համար: Մարդիկ հաջողում են, եթե շատ աշխատելուց բացի նաև արդյունավետ են աշխատում: Այս գիրքը արդյունավետության և մոտիվացիայի մասին գիտական հիմքով լավագույն աշխատություններից է: Համաշխարհային մամուլի ռևյուների համաձայն, այն օգտակար ձեռնարկ է ոչ միայն անհատների, այլև կազմակերպությունների համար: Գիրքն օգնում է համապարփակ պատկերացում կազմել թիմում առողջ և գործնական միջավայր ստեղծելու մասին:
«Այս գիրքը կարդալը պարզապես հաճելի է։ Չարլզ Դահիգի ձեռագիրը և գրելու հմտությունները գիրքն այնքան գրավիչ են դարձնում, որ անհնար է կտրվել»:
TheNewYorkTimes
«Մանրակրկիտ հետազոտության և հմուտ վերլուծության շնորհիվ գիրքն անձնական ճիգերի արդյունավետ ձեռնարկ է դարձել։ Դահիգն ուսանելի նյութ է գտնում նրանց թե՛ հաջողություններում, թե՛ձախողումներում»:
TheWallStreetJournal
«Դահիգը փնտրում, գտնում և ընթերցողին առաջարկում է արդյունավետ դառնալու ամենագործնական լուծումները։ Գիրքը քայլառքայլ գաղտնազերծում է բոլոր առանցքային հարցերի պատասխանները. ինչպե՞ս դառնալ ավելի մոտիվացված, ի՞նչն է կարևոր որոշումներ կայացնելիս, և նպատակը սահմանելուց հետո ո՞րն է դրա իրագործման ճանապարհը»:
TheEconomist
«Գրավիչ ձեռագիր, մանրազնին հետազոտություն, խորհելու առիթ տվող, արդիական թեմաներ։ Չարլզ Դահիգի այս գիրք-ուղեցույցը պարտադիր ընթերցանության նյութէ»:
AssociatedPress
«Չարլզ Դահիգը լայֆհաքի վարպետն է»:
GQ
«Դահիգի «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գրքի յուրաքանչյուր էջում արժեքավոր դաս և խորհուրդ կա։ Չարզ Դահիգը ֆանտաստիկ գրող է։ Նա վարպետորեն ստեղծում է մի միջավայր, որից կտրվելը պարզապես անհնար է»:
FinancialTimes
Եթե ցանկանում եք լինել շատ արդյունավետ, բայց քիչ զբաղված, ապա կարդացեք «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գիրքը: Չարլզ Դահիգը վարպետորեն համադրում է գիտական փաստերն ու գործնական խորհուրդները: Այս գիրքը սովորեցնում է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը հնարավոր է վերահսկել: Ձեռնարկն այնքան մանրամասն է նկարագրում առաջարկած բանաձևերը, որ գիրքը փակելուց միանգամից հետո կարող եք կիրառել դրանք:
Կարդացեք նաև
- [Նոր գիրք]. «Ավելի խելացի, արագ, հաջողակ»՝ մոտիվացիոն գիրք «Սովորության ուժի» հեղինակից (թրեյլեր)
- Չարլզ Դահիգ. Արդյունավետությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարդիկ սկսում են այլ կերպ մտածել (լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Չարլզ Դահիգի «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Ինչու է Չարլզ Դահիգը գրել «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գիրքը և ինչու է մեզ սովորեցնում արդյունավետ աշխատել (տեսանյութ)
- Ինչպե՞ս դառնալ ավելի արդյունավետ. 5 խորհուրդ Չարլզ Դահիգից (տեսանյութ)