BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Արդիական ու հրատապ. 10 միտք՝ «Փոթորիկ Կովկասում» գ

Արդիական ու հրատապ. 10 միտք՝ «Փոթորիկ Կովկասում» գրքից

newmag-y-n

«Փոթորիկ Կովկասում» գիրքը հայ և ռուս քաղաքագետների վերլուծական հոդվածների բացառիկ ժողովածու է, որը հրատարակվել է ռազմաքաղաքական հայտնի վերլուծաբան Ռուսլան Պուխովի խմբագրմամբ: Գիրքը չափազանց արդիական է ու բազմաթիվ փաստերով ներկայացնում է, թե ինչպես կարող ե

1. Իհարկե, ռազմական գիտությունը չի ընդունում վերացականություն, բայց առանց ստեղծագործ երևակայության հնարավոր չէ առաջ գնալ ո´չ քաղաքականությունում, ո´չ էլ ռազմական գործում: Եվ սա պետք է հաշվի առնել:

2. Ռազմական գործը պարզ է և բավական հասանելի ողջախոհ մարդուն, բայց պատերազմելը բարդ է:

3. Արդիականացումը, սակայն, աշխարհաքաղաքական հրամայական է, ոչ թե արժեքների և ուղենիշների փիլիսոփայական փոփոխություն:

4. Լիցքավորված զենքը, ի վերջո, կրակում է:

5. Ղարաբաղյան հակամարտությունը վերջին հարյուրամյակի ընթացքում Անդրկովկասում էթնիկ բնակչության փոխանակման վերջին փուլն է: Այսուհետև դա համաշխարհային դիմակայության նոր փուլ է:

                                             

6. Պատերազմի վերջնարդյունքը երբեք ինչ-որ բացարձակ բան չէ:

7. 2020-ի աշնանը ռազմական գործողությունների արդյունքները չափազանց բազմանշանակ են` մոտալուտ կայունացման մասին խոսելու համար:

8. Նույնիսկ ամենադիմացկուն պաշտպանական ուժերը հաջողության հույս չունեն այն պայմաններում, երբ հակառակորդի ձեռքերն օդում կապանքազերծ են:

9. Հակամարտությունը դառը հիշեցում է այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ երկիրը ինքնագոհ է դառնում և պատշաճ չի պատրաստվում պատերազմի: Սա մեզ հիշեցնում է մի հին աֆորիզմ. «Դուք կարող եք չհետաքրքրվել պատերազմով, բայց պատերազմն անպայման կհետաքրքրվի ձեզնով»:

10. Թեև ԱԹՍ-ներն ավելի դիմացկուն են, դրանք չեն փոխարինում ցամաքային ներկայությանը, եթե նպատակը տարածքային կայուն նվաճումն է:

Կարդացեք նաև

Տարածել