10 գիտաֆանտաստիկ միտք՝ Յուվալ Նոյ Հարարիի՝ «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գրքից

December 13, 2022

Հրեա գիտնական Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» աշխատությունը նոր խոսք էր գիտական ու գիտահանրամատչելի գրականության աշխարհում: Թվում է, թե ոչ մի այնպիսի բան չկա, ինչի մասին լսած կամ կարդացած չլինես: Սակայն գրքի իրական արժեքը ոչ թե այնտեղ ներառված ինֆորմացիան է, այլ թե ինչպես է հեղինակը դրանք կապում միմյանց հետ ու ստանում բոլորովին այլ պատկեր, իրականություն, որի մասին գուցե չեք էլ մտածել: Ներկայացնում ենք 10 ցիտատ նրա աշխատությունից:

1. Հավասարության կարելի է հասնել միայն սահմանափակելով այն մարդկանց ազատությունը, որոնցբախտն ավելի շատ է բերել, քան մյուսներինը: Եվ եթե յուրաքանչյուր քաղաքացու երաշխավորվիլիակատար ազատություն՝ անելու այն, ինչ ցանկանում է, այդտեղ  հավասարությունը կվերանա։

2. Մարդկությունը գայլերի ոհմակ չէ, որի ձեռքը հանկարծ տանկեր ու ատոմային ռումբեր է ընկել: Մենք ավելի շուտ ոչխարների հոտ ենք, որը էվոլյուցիայի անհասկանալի քմահաճույքի պատճառովսովորել է տանկեր ու հրթիռներ պատրաստել ու օգտագործել։ Իսկ զինված ոչխարները շատ ավելիվտանգավոր են, քան զինված գայլերը:

3. Ամեն ինչ գոյություն ունի միայն այն պատմություններում, որոնք մարդիկ հորինում և պատմում են միմյանց։ Իրականության մեջ չկան աստվածներ, ազգեր ու կորպորացիաներ, չկա փող, մարդու իրավունքներ ու օրենքներ, իսկ արդարությունը գոյություն ունի միայն մարդկանց հավաքական երևակայության մեջ։

4. Կրոնը մարդկային նորմերի և արժեքների համակարգ է, որը հիմնված է գերմարդկային կարգերի նկատմամբ հավատքի վրա:

5. Կայունությունը թակարդ է հիմարների համար։

6. Կենսաբանական տեսակետը հիանալի կերպով փոխանցում է ներ սերդնի կարգախոսը՝ «Երջանկությունը գալիս է ներսից»։ Փող, կարգավիճակ, պլաստիկ վիրահատություն, շքեղ տներ, իշխանություն՝ այս ամենը երջանկություն չի տա։ Հարատև երջանկությունը գալիս է միայն ներսից՝ դա սերոտոնին է, դոֆամին և օքսիտոցին:

                                                                  

7. Նույնիսկ փորձությունների ժամանակ իմաստալից կյանքը բերում է բավարարվածություն, իսկ անիմաստը վերածվում է կտտանքի։

8. Մեծահարուստի համար մեկ պատվիրանը` ներդրում կատարիր: Մնացած բոլորի համար մեկ պատվիրանը՝ գնի՛ր: 

9. Բանկերը և ամբողջ տնտեսությունը գոյատևում և զարգանում են ապագայի հանդեպ ունեցած մեր հավատի շնորհիվ: Այս համոզմունքը ներառում է նաև բանկային հաշիվների մեծ մասը:

10. Երևակայական իրականությունն այն է, ինչին հավատում են բոլորը, և քանի դեռ այս ընդհանուր համոզմունքը պահպանվում է, այն բավականին մեծ իրական ուժ ունի:

Կարդացեք նաև