Ինչո՞ւ Նիլ Ֆերգյուսոնը որոշեց ու գրեց «Հրապարակն ու Աշտարակը» գիրքը (տեսանյութ)
Ամենատարածված դավադրությունների տեսությունները, դրանց իրական պատմություններն ու լեգենդները Նիլ Ֆերգյուսոնը հավաքել ու ամփոփել է մեկ գրքում: Համաշխարհային այս բեսթսելլերը Նիլ Ֆերգյուսոնը գրեց ավելի քան մեկ տասնամյակ հետազոտելուց հետո և խոսել Քենեդիի սպանու
«Հրապարակն ու Աշտարակը» գրելու միտքը Նիլ Ֆերգյուսոնի գլխում հասունացել է տարիներով: Վերջին կաթիլը եղավ, երբ գիտնականը տեղափոխվեց Կալիֆոռնիա ու աշխատանքի բերումով հայտնվեց ՏՏ հսկաների կողքին. «Երբ տեղափոխվեցի Սթենֆորդի համալսարան, սկսեցի ապրել Սիլիկոնային հովտի հարևանությամբ: Ապշեցի, երբ տեսա, որ այստեղ մարդկանց համար պատմությունը սկսվում է Գուգլի և Ֆեյսբուքի ստեղծումից, իսկ դրանից առաջ տեղի ունեցած ամեն ինչը համարվում է քարի դար»:
Նիլ Ֆերգյուսոնի այս գիրքը բացատրում է, որ մարդկության պատմության առանցքում միշտ չէ, որ եղել են թագավորներն ու կայսրերը: Երբեմն աշխարհը փոխել են ոչ թե մարդիկ, այլ ցանցերը. «Պատմության ընթացքում հիմնականում գերիշխել են ոչ թե հրապարակները, այլ աշտարակները: Սակայն երբեմն, նաև այսօր՝ տեխնոլոգիաներն ու այլ գործոններ ավելի են հզորացրել ցանցերը, որոնց ուժը գերազանցել է աշտարակներինը»:
Ցանցերը մշտապես ունեցել են ճակատագրական նշանակություն, դրանք փոխել են պատմության ընթացքը, սակայն մարդկությունն առ այսօր լավ չի ուսումնասիրել դրանք: Սա պատմության ցանցերը հասկանալու առաջին ֆունդամենտալ աշխատությունն է աշխարհում. «Ցանցերը հասկանալու համար ստիպված էի գլուխ հանել գրեթե ամեն ինչից: Դառնալ մի փոքր ֆիզիկոս, մաթեմատիկոս, սոցիոլոգ, տնտեսագետ, նույնիսկ մարդաբան ու ինժեներ: Այնպես որ, այս գիրքն ամենատարբեր ոլորտների հետազոտություն է»:
Ինչպես մի խումբ մարդիկ կարողացան հաղթել աշխարհի ամենահզոր գերտերությանը և ստեղծել Ամերիկայի միացյալ Նահանգները, ինչով են նման 15-րդ ու 21-րդ դարերը, ինչ է սպասում աշխարհին տեխնոլոգիական վերելքից հետո: Ցանցերի աչքով բոլոր հայտնի դեպքերը ստանում են միանգամայն նոր բացատրություն: Հենց սա է ցույց տալիս Նիլ Ֆերգյուսոնը «Հրապարակն ու Աշտարակը» գրքում:
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է սկանդալային, սթափեցնող ու ապշեցուցիչ փաստերով գիրքը՝ «Հրապարակն ու Աշտարակը. Ցանցերն ու իշխանությունը մասոններից մինչև Ֆեյսբուք» (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Նիլ Ֆերգյուսոնի «Հրապարակն ու Աշտարակը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարաներ)
- Ինչու տեղի ունեցավ հայերի Ցեղասպանությունն ու ովքեր էին իրական մեղավորները. Բացահայտում է Նիլ ֆերգյուսոնն իր «Հրապարակն ու Աշտարակը» գրքում
- Գիրք, որ շոկի ենթարկեց գիտնականներին և հիացմունք առաջացրեց միջազգայի մամուլի մոտ (տեսանյութ)
- Նիլ Ֆերգյուսոն. Պուտինը պատմությունից գլուխ չի հանում․ ցավոք՝ ԱՄՆ–ն նույնպես
- Ով է կառավարում աշխարհն ու մեզ՝ դավադրության տեսություններն ըստ Ֆերգյուսոնի (տեսանյութ)