BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Կարգապահություն՝ առանց դրամայի» գրքի

Տեղի ունեցավ «Կարգապահություն՝ առանց դրամայի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում Newmag-ը ներկայացրեց «Կարգապահություն՝ առանց դրամայի» գիրքը։ Այս ձեռնարկը ճանապարհային քարտեզ է ծնող-երեխա հարաբերությունների համար ու մասին։ Գիրք, որը քայլ առ քայլ կսովորեցնի ծնողներին, թե ինչպես կարելի է զարգացն

Գիրքը Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակում ներկայացրել են թարգմանիչը, հայերեն թարգմանության խմբագիրն ու փորձագետը։ Գրքի թարգմանիչ Վարդուհի Մկրտչյանի խոսքով, գործի առաջին էջից այնպիսի տպավորություն է ունեցել, որ այնտեղ, ասես,  նկարագրված են իր երեխայի հետ փոխհարաբերություններ, բոլոր դժվար պահերը, պոռթկումները. «Փորձեցի ընթերցելու ընթացքում նաև կիրառել գրքում ներկայացված սկզբունքներն ու մեթոդները, ու տեսա, որ աշխատտում է: Մեծ ցանկություն առաջացավ, որ այս գիրքը լայն մասաների համար լինի հասանելի ու որոշեցի թարգմանել»:

 

Գրքի հայերեն թարգմանության խմբագիր Տաթևիկ Նալբանդյանն ընդգծում է՝ գրքի հեղինակներն իրականում առաջարկում են տատիկների ավանդական մեթոդները. «Տատիկը մի քիչ շատ ժամանակ ունի, կարողանում է լսել երեխային, իր տարիների իմաստությամբ գիտի, որ միայն լսելով կարելի է հաղթահարել: Այս գրքի հեղինակներն իրականում  առաջարկում են հենց մեր տատիկների մեթոդը՝ ուշադիր լսել երեխային, հասկանալ նրա զգացմունքները, և հանդարտեցնելով, հուզական կապ ստեղծելով՝ կարողանալ երեխային դաստիարակել՝  առանց ճիչերի և դրամատիկ տեսարանների:»

«Կանա» ուսումնական հեգաբանական կենտրոնի հիմնադիր Էլիզա Մանուկյանը վստահ է, որ հաճախ ծնողները քիչ են գիտակցում այն կարևորությունն ու պատասխանատվությունը, որ ունենում են երեխա ունենալուց։ Նախ և առաջ պետք է ծնողը զինված լինի գիտելիքով. «Շատ հեշտ, մի շնչով կարդացվող գիրք է, որը հզոր գործիքներ է տալիս ծնողնեին: Հոյակապ ձեռնարկ է՝ պրակտիկ քայլերով: Այսինքն՝ վերցրո՛ւ, կարդա՛, արա՛: Յուրաքանչյուր ծնող ձեռքի տակ պետք է ունենա այս գիրքն ու առաջնորդվի այս մեթոդներով»

Հեղինակներն ամերիկացի մանկական երկու հոգեթերապևտներ են՝  Դենիել Ջ. Սիգելը և  Թինա Փեյն Բրայսոնը: «Կարգապահություն առանց դրամայի» ձեռնարկը համալրված է ծնողների անկեղծ պատմություններով և զվարճալի նկարազարդումներով:  Այն կսովորեցնի խաղաղ ճանապարհով հարթել բախումները, ամրապնդել ընտանեկան կապերը: Հեղինակ-հոգեբանները համեզված են՝ կարելի է  հուզական կապ հաստատել ձեր երեխայի հետ, վերահսկել էմոցիաները և լարված իրավիճակները վերածել աճի ու զարգացման հնարավորության: 

Կարդացեք նաև

 

Տարածել