Նարինե Աբգարյան. «Սիմոնը» հինգ կնոջ բացարձակ միայնության և այն հաղթահարելու մասին է
Հայկական փոքրիկ քաղաքում մահանում է հին որմնադիրը, նրա դագաղի մոտ հինգ ողբացող կանայք են, ընդ որում՝ մեկը օրինական կինը՝ նրա երեխաների մայրը: Այս կանանցից յուրաքանչյուրի պատմությունը Նարինե Աբգարյանը հավաքել ու զետեղել է իր «Սիմոն» վեպում, որն այս տարի ըն
Սկզբում «Սիմոնը» պատմվածք էր, հետո դարձավ վեպ: Նարինե Աբգարյանին Սիմոնի թաղման մասին պատմել է մայրը: Դեպքը տեղի է ունեցել հոգեհանգստի ժամանակ, որտեղ սգացողները բանավեճ են սկսել հենց հանգուցյալի շուրջ հավաքված: Մի քանի ամիս անց Աբգարյանը սկսեց գրել այն, ինչ լսել էր. «Եվ գրելու ընթացքում զարմանքով հայտնաբերեցի, որ Սիմոնը, որը ենթադրվում էր լինելու է անցողիկ հերոս, վերածվում է հիմնական կերպարներից մեկի: Բաժանումը մեղադրանքի առիթ չէ, այն միայն դուռ է, որը ճանապարհ է բացում դեպի նորը: Ընտրությունը մեր հետևում կանգնած է այս բաց դռան առջև»:
Իր միակ ոչ կանխամտածված կերպարն այրի Սիլվիան է: Նրա բարդ ճակատագրի մասին Նարինե Աբգարյանին պատմել է քաղաքի նախկին դատախազը, ով ժամանակին փորձում էր ինչ-որ կերպ օգնել կնոջը: Մնացած կերպարները գրողի երեւակայության պտուղն են՝ խոստովանել է նա. «Թեև հենց նրանք են իմ ներքին աշխարհի, հայրենի քաղաքի մասին իմ հիշողությունների, իմ մոռացված ու անմոռաց նախնիների ու ընկերների ստվերների արտացոլումը։ Բերդն այն վայրն է, որտեղ ծնվել եմ և որտեղ, կարծես, մնացել եմ ընդմիշտ: Նա իմ գրեթե բոլոր ստեղծագործությունների գլխավոր հերոսն է: Իմ համերկրացիների համար արդեն սովորական բան է իմ գրքում իրենց տեսնելը։ Նրանք չեն նեղանում ինձնից. հպարտ են , և այդ զգացումը մեզ մոտ միանգամայն փոխադարձ է»:
Գրական կյանքում, թե դրանից դուրս, գրողին հանգիստ չի տալիս տրագիկոմեդիկ հայկական բնույթը։ Ու հենց այդ տեսակն էլ փոխանցում է կերպարներին, որոնք սերում են մի ժողովրդից, որոնք հանգիստը ու միալարությունը չգիտեն՝ ինչ է:
Վեպի դարաշրջանն ու ժամանակը երկրորդական են, առաջնային են այն պատմությունները, որոնց մասին տարիներ շարունակ ուզել է պատմել: Ըստ Աբգարյանի, այդպես էլ իր քաղաքի կանայք չկարողացան պաշտպանել իրենց, ու նաև այն պատճառով, որ գլխի չէին ընկել իրենց ազատության իրավունքի մասին. ««Սիմոնը» չորս կանանց բացարձակ մենակության պատմություն է, որոնց չէր հաջողվի թեթևացնել սիրտն ու հոգին, եթե մի օր նրանց կյանքում հանդիպում տեղի չունենար մի մարդու հետ, ով նրանց սովորեցրեց հավատալ իրենք իրենց: Ես այդ ամենն ընկալում եմ ըմբռնումով: Ներողամտությունը, միգուցե, իմ մեջ ավելի շատ է ու դա այն պատճառով, որ ինքս մեծացել եմ այդ նահապետական հասարակությունում»:
Ըստ Նարինե Աբգարյանի, գրական կյանքում, թե դրանից դուրս, իրեն հանգիստ չի տալիս տրագիկոմեդիկ հայկական բնույթը։ Ու հենց այդ տեսակն էլ փոխանցում է կերպարներին, որոնք սերում են մի ժողովրդից, որոնք հանգիստը ու միալարությունը չգիտեն՝ ինչ է. «Եթե ամեն ինչ լավ է, պետք է այնպես անել, որ անմիջապես վատանա: Եվ հակառակը։ Այդ վտանգավոր եզրին մենք կարողանում ենք գոյատևել։ Քանի որ, ըստ երեւույթին, իմ կերպարները գոյություն ունեն որոշակի սահմանային վիճակում. Իմ կարծիքով, նրանք այնքան պարզ և երբեմն նույնիսկ անօգնական են, որ մանիպուլյացիայի ցանկացած փորձ անմիջապես հաշվարկվում է ընթերցողի կողմից»:
«Սիմոնը»՝ կանաց մասին ու մասնակցությամբ սիրավեպ, որի վերնագիրն ունի տղամարդու անուն և նվիրված է որդուն: Գրողի որդին հիմա 25 տարեկան է՝ առջևում մեծ ու գեղեցիկ կյանքն է, ու մոր ցանկությունը պարզ ու հստակ է՝ հասկանալ կանանց ու գուցե Սիմոնը դառնա հենց նրա ուսուցիչը՝ մոր ձայնով:
Կարդացեք նաև
- Ինչու Նարինե Աբգարյանը պատմվածքը վերածեց վեպի, Սիմոնին՝ գլխավոր հերոսի ու նրա մասին գրեց պատերազմի ժամանակ (տեսանյութ)
- Բացառիկ հարցազրույց Նարինե Աբգարյանի հետ. Ինչու հենց «Սիմոնը» դարձավ մեր ժամանակների իր հերոսը (տեսանյութ)
- Հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարը ներկայացնում է Նարինե Աբգարյանի «Սիմոն» վեպը (թրեյլեր)
- [Newmag Summer Fest-2021] Ուշագրավ մանրամասներ «Սիմոն» գրքի շնորհանդեսից (տեսանյութ, լուսանկարներ)
- Ինչ գրեցին քննադատներն ու մամուլը Նարինե Աբգարյանի «Սիմոն» վեպի մասին (տեսանյութ)