BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչու են բժիշկները խորհուրդ տալիս երեխաներին ձմռան

Ինչու են բժիշկները խորհուրդ տալիս երեխաներին ձմռանը պատվաստել և ինչ չպետք է անել՝ ըստ «Մահաբեր ընտրություն» գրքի հեղինակի

newmag-y-n

«Մահաբեր ընտրություն» գրքի հեղինակի՝ Փոլ Օֆիթի պնդմամբ՝ Covid-19-ի Օմիկրոն շտամը, Դելտայի, ավելի թեթև մուտացիա է: Քիչ հավանական է, որ կհոսպիտալացվեք: Այս և մյուս վարակներից խուսափելու համար ամերիկացի մանկաբույժը խորհուրդ է տալիս ձմռանը երեխաներին պատվաստե

Ցրտելուն պես մեծանում է մրսելու և հիվանդանալու ռիսկը: Թիրախային խմբում հիմնականում երեխաներ են: Մանկաբույժ Փոլ Օֆիթը հորդորում է խուճապի չմատնվել. խնդիրը սեզոնային է: Պարզապես պետք է հետևել մի քանի ցուցումի հիվանդանալուց կամ հիվանդության բարդացումից խուսափելու համար: Առաջին տարածված սխալն, ըստ մանկաբույժի` վարակված երեխային դպրոց կամ մանկապարտեզ ուղարկելն է:

Առանց բժշկի հետ խորհրդակցելու հակաբիոտիկների ընդունումը կարող է վատ հետևանք ունենալ հատկապես երեխայի դեպքում: Ըստ մանկաբոււյժի` գրիպի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Որոշակի ախտանշաններից հետո բժշկի դիմելը պարտադիր է: Ըստ վիճակագրության` այս տարի սուր շնչառական վարակների դեպքերն անցած տարվա համեմատ շատ են: Այս պահին կան հոսպիտալացված երեխաներ` որոշակի բարդություններով, որոնք ստանում են համապատասխան բուժում:

Եթե ցանկանում եք ավելի խորը պատկերաց կազմել պատվաստումների մասին, հասկանալ, թե որքանով են դրանք կարևոր, կարող եք կարդալ «Մահաբեր ընտրություն» գիրքը: Այս գիրքն այն մարդկանց համար է, ովքեր մեծ վախեր ունեն պատվաստանյութերից և կարծում են, որ դրանք վնասակար են: Գրքի հեղինակ Փոլ Օֆիթը հանգամանալից ապացուցում է, որ պատվաստումներն իրականում վտանգավոր չեն: Մարդիկ պետք է պատվաստվեն, որ նոր վարակների դեմն առնեն: Սարսռեցնող վիճակագրության ու ապշեցնող ճշմարտության մասին Օֆիթը գրել է դետեկտիվ ժանրին բնորոշ դինամիկայով:

                                                        

Այս գրքով Փոլ Օֆիթը վերջակետ է դնում հակապատվաստումների մասին բոլոր պատմություններին: Սա հենց այն գիրքն է, որը վերջ դրեց մանկաբուժության պատմության ամենամեծ սառը պատերազմին: Մի կողմում պատվաստանյութերի դեմ պայքարող ծնողներին էին, մյուս կողմում՝ բժիշկ-գիտնականները, որոնք հայտնաբերել էին մահաբեր հիվանդությունների դեմ պայքարելու անհնարին թվացող ելքը:

Ինֆեկցիոն հիվանդությունների փորձագետ Փոլ Օֆիթն իր գրքում ներկայացնում է պատվաստանյութերի դեմ շարժման ամբողջ պատմությունը՝ սկզբից մինչև վերջ. ինչպես կեղծ փորձագետները պայքար սկսեցին մի բանի դեմ, որը միտված էր փրկելու երեխաներին մահից: Սա այն գիրքն է, որի շնորհիվ հասարակությունը հասկացավ, թե իրականում ի՞նչ են պատվաստումներն, ու ինչքանով են դրանք կարևոր մարդկային կյանքերի համար:

Փոլ Օֆիթը տարիների մանրակրկիտ ուսումասիրությունից հետո գրեց գիրք, որը կոտրեց տասնամյակներ շարունակ ձևավորված կարծրատիպերը: Այս աշխատությունը մանկաբուժություն ուսումնասիրող ուսանողների համար համարվում է պարտադիր ընթերցանություն: Այն թարգմանվել է աշխարհի 10 լեզուներով, ճանաչվել տարվա գիրք ու գլխավորել բժշկական բեսթսելլերների ցուցակը:

Կարդացեք նաև

Տարածել