Մինչև աշուն կորոնավիրուսը կնահանջի. Փոլ Օֆիթ

January 15, 2021

ԱՄՆ արդեն մեծ քանակությամբ ու շոշափելի քանակությամբ պատվաստանյութով է ապահովում իր նահանգներին։ Moderna պատվաստանյութի վերաբերյալ իր դրական եզրակացությունը հայտնած և Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի պատվաստանյութերի կրթության կենտրոնի տնօրեն Փոլ Օֆիթը համոզված է՝ երկրի ռեկորդային թվով վարակակիրների դեմ հնարավոր է պայքարել միայն պատվաստանյութով, միայն տարվա առաջին երկու շաբաթվա ընթացքում գրանցվել է 3 միլիոն նոր դեպք։ Թվերի դեմն առնելու հույս փորձագետները նշմարում են։ 2020-ին Newmag-ը հրապարակել էր Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն» գիրքը, որտեղ փորձագետը քողազերծում է պատվաստանյութերի դեմ կեղծ գիտությունը։

Պատվաստանյութերը, գարնանային եղանակը և, որքան էլ զարմանալի է, վարակների մեծ քանակը լավատեսության առիթ են տալիս: ԱՄՆ առողջապահական ոլորտը համոզված է, որ Բայդենի վարչակազմն ավելի լավ կկարգավորի գործերը, քան Թրամփի վարչակազմն էր մինչև այդ անում: Չնայած վիրուսի տարածմանը, առաջիկա մի քանի ամիսներինմ, Փոլ Օֆիթը կարծում է, որ ԱՄՆ-ը կարող է կասեցնել կորոնավիրուսի տարածումը մինչև հունիս: Պատվաստանյութերը, որոնք արդեն ստացել են արտոնագիրը, Օֆիթը գնահատում է «խիստ արդյունավետ են». «Մենք կարող ենք լույս տեսնել թունելի վերջում, պատվաստանյութերը մեզ առաջխաղացման ճանապարհ են ցույց տալիս»:

Աշխատանքները շատ են, բայց պատվաստվողների թվի կայուն աճ կա: Նահանգները օրական անցնում են 500,000 պատվաստում, ըստ հաշվարկի՝ օրական նույնիսկ կարող են հասնել միլիոնի, եթե ոչ ավելիի։

Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների, նահանգներ բաժանված պատվաստանյութերի միայն 35 տոկոսն է տրվել մարդկանց: Իսկ ԱՄՆ կառավարությունը հասցրել է մոտ 10 միլիոն չափաբաժին առաքել նահանգային և տեղական ինքնակառավարման մարմիններ, այն կբաժանեն մինչև տարվա վերջ։ Աշխատանքները շատ են, բայց պատվաստվողների թվի կայուն աճ կա: Նահանգները օրական անցնում են 500,000 պատվաստում, ըստ հաշվարկի՝ օրական նույնիսկ կարող են հասնել միլիոնի, եթե ոչ ավելիի։ Ըստ Օֆիթի, նոր վարչակազմը կնպաստի այս գործին. «Նորընտիր նախագահ Բայդենի թիմը ժխտողականության այս պաշտամունքի մեջ չէ, որը շրջապատեց Թրամփի վարչակազմին, նորերը կկարողանան այս խնդիրը վերացնել»:

Կարդացեք նաև

Եղանակաները տաքանալուն պես մարդիկ կարող են հաճախ զբոսնել՝ պահելով հեռավորություն, միևնույն օդը շնչելը դեռ չի նշանակում վարակվել նույն օդից։ 
«Մահաբեր ընտրություն» գրքի հեղինակի համաստմամբ, մեկ այլ լավատեսություն էլ կա այս տարի՝ մեծ թվով մարդիկ արդեն վարակվել են և այժմ ունեն որոշակի իմունիտետ վիրուսի նկատմամբ։ Ըստ փորձագետի, մինչև2021֊ի ավարտը և նույնիսկ մինչև աշուն Թագավարակը կնահանջի։