BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սկանդալներ, որ հավերժ կապվեցին Զինեդին Զիդանի անվա

Սկանդալներ, որ հավերժ կապվեցին Զինեդին Զիդանի անվան հետ (տեսանյութ)

newmag-y-n

Ֆրանսիացի ամենահայտնի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը հայտնի է իր խոհեմությամբ ու համեստությամբ: Սակայն նրա կարիերայի ընթացքում տեղի են ունեցել այնպիսի սկանդալներ, որոնք ապացուցել են՝ այդ պահերին չես նախանձի նրա կողքին հայտնված խաղացողներին։ Մարսելի «Լա Կաստելա

Դեռևս պատանեկան ֆուտբոլում Զիդանը հայտնվում էր միջադեպերի կենտրոնում։ Մարզիչները գիտեին, որ համեստ Յազիդը կարող է բռնկվել, եթե ինչ-որ բան արդարացի չլինի, ինչ-որ բան իրեն դուր չգա։ Զիդանը երբեք արհեստականորեն չի լարել մթնոլորտը։ Նրա գործողություններին միշտ էլ բացատրություն կա, նույնիսկ եթե դա ֆուտբոլի պատմության մեջ ամենասենսացիոն հարվածն էր, որով էլ ավարտվեց իր կարիերան։

Երկրպագուները ֆուտբոլային դաշտում Զիդանի կարիերայի վերջին դրվագը շատ լավ են հիշում։ Սակայն քչերն են մտաբերում, որ 1998 թվականին Զիդանն աշխարհի առաջնության ժամանակ հայտնվեց մեկ այլ սկանդալում։ Տնային Մունդիալի խմբային փուլի երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցը Սաուդյան Արաբիան էր։ Մրցակիցները շատ լավ ճանաչում էին Զիդանին։ Նրանք գիտեին, որ կարգապահությամբ աչքի ընկնող ֆրանսիացին կարող է իսկական հրեշ դառնալ, եթե նրան հունից հանեն։ Սաուդցիների պլանը հստակ էր. անվերջ տապալել Ֆրանսիայի առաջատարին ու զայրացնել նրան։

Զիդանն ընկավ սաուդցիների թակարդը։ 71-րդ րոպեին նա ոտքերը բառի բուն իմաստով մաքրեց Սաուդյան Արաբիայի հավաքականի ավագ Ֆուադ Ամինի վրա։ Մրցավարը Զիդանին հեռացրեց դաշտից։ Սակայն ամենասարսափելին այն էր, որ Յազիդը երկու խաղով որակազրկվեց։ Ֆրանսիան մտավախություն ուներ, որ Զիդանը աշխարհի առաջնությունում այլևս դաշտ դուրս չի գա։ Առանց նրա Էմե Ժակեի թիմը գուցե չհաղթահարեր 1/8-րդ եզրափակիչի արգելքը։ Սկանդալային միջադեպից ու որակազրկված խաղերից հետո Զիդանն արժանացավ մեծ քննադատության։ Սակայն առաջնության վերջում ոչ-ոք դրա մասին չէր հիշելու։

Զիդանի կարիերան ավարտվեց ֆուտբոլային պատմության մեջ ամենասկանդալային միջադեպով։ 2006 թվականի հուլիսի 9-ին Բեռլինի «Օլիմպիական» ստադիոնում նա անցկացնում էր կարիերայի վերջին խաղը։ Առաջին կեսում Զիդանի ու Մատերացիի գոլերից հետո հաշիվը 1-1 էր։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այդ պատմական խաղից հետո Զիդանի ու Մատերացիի անունները հիշվելու են ոչ թե խաղում խփած գոլերի շնորհիվ, այլ սկանդալի պատճառով։

Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսի սկզբին՝ Ֆրանսիայի գրոհից հետո, տեսախցիկները ֆիքսեցին խոտածածկին հայտնված Մարկո Մատերացիին։ Կրկնապատկերը ցույց տվեց անհավատալին։ Զիդանը նահանջելու ընթացքում բառեր է փոխանակում Մատերացիի հետ, հետո գլխով հարվածում նրա կրծքավանդակին։ Մրցավարները երկար քննարկումներից հետո Զիդանին հեռացնում են դաշտից։ Երկրպագուներն ու մեկնաբանները չէին հասկանում, թե ինչ տեղի ունեցավ։

Ինչո՞ւ  Զիդանն այսպես վարվեց աշխարհի առաջնության եզրափակիչում, երբ դա իր կարիերայի վերջին խաղն էր։ Երևի միայն թիմակիցներն էին հասկանում, թե ինչ կարող էր ասած լինել Մատերացին։ Այս պատմական եզրափակիչի մասին ասում են հետևյալը. 2006-ի եզրափակիչում ամենահիշարժան պահը ոչ թե Ֆաբիո Կանավարոյի՝ աշխարհի գավաթը բարձրացնելն էր, այլ Զիդանի՝ այդ գավաթի կողքով անցնելը։ Ահա այսպես ավարտվեց Զիդանի փառահեղ կարիերան։

Ինչո՞ւ Զիդանը հարվածեց Մատերացիին, ի՞նչ ապրումներ ունեցավ Սաուդյան Արաբիայի հետ կարմիր քարտից հետո բաց թողած խաղերում։ Զիդանի կարիերայի սկանդալներն ու բացառիկ մանրամասները կգտնեք Ժան Ֆիլիպի և Պատրիկ Ֆորի «Զիդան. երկու կյանք» գրքում։

Կարդացեք նաև

Տարածել