10 ցնցող միտք՝ Ռոբերտ Փեն Ուորենի «Արքայի ամբողջ թիկնազորը» վեպից
Պուլիցերյան մրցանակակիր Ռոբերտ Փեն Ուորենի «Արքայի ամբողջ թիկնազորը» վեպը գրաքննադատները կոչում են բացառիկ ստեղծագործություն ու գոթական ոճի դրամա: Այս գիրքը համարվում է 20-րդ դարի ամերիկյան 50 ու աշխարհի 100 լավագույն վեպերից մեկը: «Արքայի ամբողջ թիկնազոր
1. Մաքուր ընկալման ամեն մի ակտ սխրանք է:
2. Եթե մարդկային ցեղը ոչինչ չհիշեր, կատարելապես երջանիկ կլիներ:
3. Մարդ երբեք չի կարող փախչել նրանից, ինչից ամենից շատ է ուզում փախչել:
4. Դու շատ բան չես ստանա, եթե սպասես, որ քեզ հյուրասիրեն:
5. Ես ոչ մի պատասխանատվություն չեմ վերցրել ոչ ոքի առաջ` բացի սեփական խղճից:
6. Բախտը միշտ ժպտում է այն մարդկանց, որոնք դրա կարիքը չունեն:
7. Առողջ կասկածամտությունն ու զգոնությունը հեշտությամբ հօդս են ցնդում, երբ ձեզ ասում են այն, ինչ ուզում եք լսել:
8. Առանց ձու ջարդելու, ձվածեղ չես անի:
9. Երբ մարդ հետաքրքրվում է ինքն իրենով բոլորովին պարզ ու անմիջականորեն, ապա նրան հանճար են անվանում:
10. Մարդու առաքինությունը կարող է լինել ոչ այլ ինչ, քան նրա ցանկությունների թուլություն, իսկ հանցագործությունը ոչ այլ ինչ, քան առաքինության գործառույթ:
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է 20-րդ դարի ամերիկյան լավագույն 100 վեպերից մեկը
- Մեծ պրեմիերա Newmag-ում. տեղի ունեցավ «Արքայի ամբողջ թիկնազորը» գրքի հեռուստաշնորհանդեսը
- Ռոբերտ Փեն Ուորեն. Պուլիցերյան եռակի մրցանակակիրն ու ամերիկացիների գրական օլիմպոսի ամենամեծ հարգանք վայելողը
- Որ քաղաքական դեմքն է դարձել «Արքայի ամբողջ թիկնազորը» գրքի գլխավոր կերպարի նախատիպը (տեսանյութ)
- «Արքայի ամբողջ թիկնազորը». Ֆիլմ, ռադիոներկայացում, թատրոն և նույնիսկ օպերա (տեսանյութ)