10 միտք իսպանական ժամանակակից բեսթսելլեր «Հայրենիք» վեպից
Գրականագետները Ֆերնանդո Արամբուրուին համարում են ժամանակակից իսպանական գրականության ամենաառանցքային մի քանի դեմքերից մեկը: Թեև ինքը տարակուսում է, երբ իրեն դասում են մեծ գրողների շարքին։ Շեշտում է, որ ընդամենն իր պարտքն է համարում ի ցույց դնել հարազատ համ
1.Ներողություն խնդրելու համար ավելի շատ տղամարդկություն է անհրաժեշտ, քան՝ կրակելու կամ ռումբը գործարկելու:
2. Այգին դա կրոն է՝ հավատամք:
3. Կուշտ փորով կյանքը, գրողը տանի, միշտ ավելի զվարճալի է թվում:
4. Դու ինքդ քեզ արգելե՞լ ես երջանիկ լինել:
5. Հիմա նա զղջում է, որ վեր չկացավ ու չհամբուրեց նրան հենց նախասրահում, գուցե կյանքում վերջին անգամ: Աստված դա չկամեցավ:
6.Վախենում է նա, ով ցանկանում է վախենալ:
7. Դուք ինքներդ եք ձեզ գցել այն փոսի մեջ, որտեղ ամեն ինչ թաթախված է դառնությամբ, վիրավորանքով ու տխորությամբ, ու չեք կարողանում այդտեղից դուրս գալ. իմ կարծքով՝ չեք էլ ցանկանում:
8. Բառեր: Դրանք ոչ մի կերպ մոռանալ չի ստացվում: Հենց այդ բառերն են, որ թույլ չեն տալիս, որ նա հայտնվի կատարյալ միայնության մեջ:
9. Լինել իսպանացի Իսպանիայում. մի՞թե դա հանցագործություն է:
10. Միայն պատկերացրու՝ ինչ վատ վիճակի մեջ կլինեի, եթե նրան ասեի՝ ես սիրում եմ քեզ: Մենք երբեք մեկմեկու նման բան չենք ասել: Չէր ստացվում: Դե, կարելի է ասել, մենք այդ սերը ցույց էինք տալիս, այդքան բան:
Կարդացեք նաև
- Newmag Summer Fest-ին տեղի կունենա իսպանացի ամենահայտնի գրող Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիք» էպիկական վեպի շնորհանդեսը (թրեյլեր)
- Խճճված ճակատագրերն ու բարդ հարաբերությունները՝ իսպանական ժամանակակից բեսթսելլերում (տեսանյութ)
- Ֆերնանդո Արամբուրու՝ գրական գլխավոր դեմքն Իսպանիայում (տեսանյութ)
- Ֆիլմում, ինչպես գրքում՝ ցավոտ թեմաները բարձրաձայնվում են լուռ բանավեճի միջոցով (տեսանյութ)
- Ինչ է գրել մամուլը ու ինչպես են արձագանքել գրաքննադատներն Արամբուրուի «Հայրենիք» գրքի մասին (տեսանյութ)