Ռեյչ Հոլիս. Ինչպես չվախենալ երազանքից և այն իրականացնելուց
Ինչպե՞ս հավատալ սեփական ուժերին և անտեսել հուսալքող երևույթներ, ինչպես առաջ շարժվել դեպի երազանքներն իրագործելու ճանապարհով ու չվախենալ ձախողումներից, ինչու հավատալ սեփական ես-ին ու արհամարհել դիմացինի կարծիքը՝ հարցեր, որոնց մասին խոսել ու սեփական օրինակո
«Աղջիկ ջան, ուշքի արի», «Աղջիկ ջան, մի՛ արդարացի» գրքերի հեղինակը հանդես է եկել մոտիվացիոն նոր ուղերձով: Այս անգամ նա անդրադառնում է կանանց, ովքեր կարծում են, որ 20 տարեկանից հետո երազանքներն ավարտվում են ու հնարավոր չէ 40 տարեկանում ամեն ինչ սկսել նորից. «Երիտասարդներին թվում է, որ եթե 20 տարեկանը լրացել է ու դեռ չեն հասկացել, թե ինչով են ուզում զբաղվել, ապա ամեն ինչ կորած է։ Կյանքի ամենադինամիկ ու հետաքրքիր տարիները թողած, երիտասարդները տանջվում են ու մեղադրում իրենց, որ չեն համապատասխանում հասարակության պարտադրած կանոններին»:
- 7 մոտիվացիոն միտք Ռեյչլ Հոլիսից․ ի՞նչ անել, երբ այլևս «ճար» չկա
- Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը․ Ռեյչլ Հոլիսը գիտի պատասխանը
- Ռեյչլ Հոլիսի 5 խորհուրդները բիզնես սկսելուց առաջ․ ի՞նչ անել
Իրականում կան նույնիսկ 40-ն անց մարդիկ, որոնք դեռ չգիտեն, թե որն է կյանքում իրենց կոչումը և դա նորմալ է՝ հավատացնում է Հոլիսը. «Այո՛, ճիշտ լսեցիք՝ նորմալ է։ 20 տարեկանից հետո իմ կյանքը, պատկերացումներն ու նպատակները տասնյակ ուղղություններով են փոխվել։ Ամենևին էլ պարտադիր չէ, որ հենց այսօր ու հենց այստեղ որոշեք, թե ինչ եք ուզում անել Ձեր կյանքի հետ»:
Շփվեք այն մարդկանց հետ, որոնք ամեն օր նոր գաղափար, գիտելիք կամ պարզապես դրական էմոցիա Ձեզ կփոխանցեն։ Զբաղվեք այն աշխատանքով, որի համար առանց փնթփնթալու կտանջվեք նաև հանգստյան օրերին։ Ճիշտ կամ սխալ ժամանակ չկա. Կա ցանկություն և դրան հասնելու ձգտում՝ վստահեցնում է Չեյչլը. «Մի պատմություն պատմեմ։ Ես արդեն ամուսնացել էի, երեխա ունեի, սիրելի աշխատանքով էի զբաղվում, բայց մասնագիտական այս հաջողություններից դեռ շատ հեռու էի։ Մի գիրք գրեցի, ուղարկեցի ինձ ծանոթ ու անծանոթ բոլոր հրատարակիչներին և․․․բոլորն էլ մերժեցին: Ինձ թվում էր, թե երազանքս խեղդել ու սպանել են։ Կարծում էի, որ արածս ամբողջ աշխատանքը ջուրն է ընկել։ Մի քանի ժամ լացեցի, հետո ինձ հավաքեցի ու փորձեցի վիճակին այլ տեսանկյունից նայել։ Մի գավաթ գինի խմեցի ու սկսեցի համացանցում փնտրել, թե ինչպես կարող եմ ինքնուրույն գիրք հրատարակել։ Սկզբում գաղափար չունեի, թե ինչ է պետք անել, բայց արդյունքում կարողացա գիրքը հրատարակել Ամազոնում»:
- Ռեյչլ Հոլիս. «Մի՛ թաքցրու քո մեջ եղած լույսը»
- Ռեյչլ Հոլիսը բաժանվել է ամուսնուց․ որոշումը կայացրել են միասին
- Ռեյչլ Հոլիս. Ավելի անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ. ժամանակ բոլորս էլ ունենք
Սկզբում վաճառվեց գրքի միայն 50 օրինակ։ Գնորդներն էլ Ռեյչլի ընկերներն ու հարազատներն էին։ 6 ամիս անց գիրքը կայծակնային արագությամբ տարածվեց, հետո զանգեց հրատարակիչներից մեկը և առաջարկեց աշխատել միասին։ Հենց այդպես էլ սկսվեց նրա գրական կարիերան. «Այս պատմությունը հիշեցնում է, որ նույնիսկ ոլորտի գիտակները երբեմն կարող են սխալվել։ Շատերը Ձեզ և ձեր երազանքներին «ո՛չ» կասեն, բայց դուք եք որոշում՝ լսե՞լ նրանց, թե՞ քայլել ձեր երազանքի հետևից։ Լսե՞լ նրանց, թե՞ բավականաչափ համառ լինել դեպի երազանքներն իրականացնելու ճանապարհին։ Դուք հանձնվում եք այն պահին, երբ որոշում եք լսել ուրիշների պարտադրած կարծիքը»։ Ըստ Ռեյչլի, ձեզնից լավ ոչ ոք չգիտի, թե քանի գիշեր եք լուսացրել այդ երազանքին հասնելու համար։ Հետևաբար՝ ոչ ոք ձեզնից լավ չգիտի, թե ինչպես հասնել այդ երազանքին: