BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Անիծյալ երկուշաբթի]. Մարկ Մենսոն. Ինչպես դառնալ ե

[Անիծյալ երկուշաբթի]. Մարկ Մենսոն. Ինչպես դառնալ երջանիկ

newmag-y-n

Մոտիվացիոն գրող Մարկ Մենսոնը գրի է առել 2021-ի առաջին «Անիծյալ երկուշաբթիի» իր երեք խորհուրդները: «Թքած ունենալու նուրբ արվեստը» և «Թքել ենք բոլորս» գրքերի հեղինակն ամեն շաբաթ ու հենց երկուշաբթի դիմում է իր ընթերցողներին, որ օգնի նրանց «դառնալ մի փոքր պակ

1. Ի՞նչ գիտենք երջանկության մասին՝ ասում է Մարկ Մենսոնն ու նկատում. «Տարիներ շարունակ ես գրել եմ, որ երջանկության վրա կենտրոնանալը, հավանաբար, օգտակար չէ: Երջանկությունը ձեր կյանքի իմաստը չէ: Եվ եթե դուք կենտրոնանում եք՝ ինչպես դառնալ երջանիկ, այդպես էլ երջանիկ չեք դառնա»:

Ըստ Մենսոնի, «Ինչպես երջանիկ լինել» գրքերը ձեզ չեն երջանկացնելու, մինչև դուք ինքներդ չհասկանաք այդ հարցի լրջությունը. «Եթե ​​հիշում եք, մի երկու ամիս առաջ գրեցի այն մասին, թե ինչպես ավելի քան կես դար տեսություն և ուսումնասիրություն կատարելուց հետո հոգեթերապիան ավելի արդյունավետ չէ, քան այն ժամանակ, երբ Ֆրեյդն էր արդիական: 1990-ականներին Մարտին Սելիգմանը հայտարարեց, որ հոգեբանությունն այլևս չի կենտրոնանա միայն այն բանի վրա, ինչը մարդկանց վրա բացասական է ազդում, այլ ուսումնասիրում է այն, ինչը մարդկանց օգնում է իրենց ավելի լավ զգալ: Գաղափարն այն էր, որ եթե մենք կարողանայինք քանակական գնահատել և չափել երջանկությունը, մենք կկարողանայինք սովորել խթանել այն… և բոլորը երջանիկ կապրեին»:

Ես բավական ազատ եմ մոտենում նպատակներին: Նպատակներն ավելի շատ օգտագործում եմ որպես ուղեցույց և ինքս ինձ ազատություն եմ տալիս` անհրաժեշտության դեպքում դրանք մերժելու համար:

Վերջին տասնամյակների ընթացքում հոգեբաններն ու այն գրողները, որոնք փորձում են տեսությունների հիման վրա գրքեր գրել, չեն օգնել մարդկանց դառնալ ավելի երջանիկ: Մենսոնը նկատում է՝ ժամանակակից հոգեբանության խնդիրը մեթոդները չեն: Մենք գիտենք, որ թերապիաներն օգտակար են, մենք գիտենք, որ որոշ բաներ մարդկանց ավելի երջանիկ կարող են դարձնում: Թեզերն են ժամանակավրեպ:

2. Ինչպես դառնալ երջանիկ հարցին չկա հստակ  պատասխան. այնպես, ինչպես չկան տխրությունը կամ անհանգստությունը վերացնելու հստակ լուծումներ: Ամեն ինչ ունի պատճառահետևանքային կապ. «Ես կարող եմ երջանիկ լինել մեծ պատճառներից և կարող եմ ուրախ լինել սարսափելի պատճառներից ելնելով: Կարող եմ անհանգստանալ մեծ պատճառներից և կարող եմ անհանգստանալ սարսափելի պատճառներից: Զգացմունքի արժեքը հույզերի պատճառի մեջ է, այլ ոչ թե հենց հույզերի»:

Երջանկությունը չափելու և օպտիմալացնելու փորձի խնդիրն այն է, որ երջանկությունն անսահման ենթատեքստային է: Ինչպիսի «ռազմավարություն կամ մարտավարություն» մենք այսօր ընդունենք մեզ երջանկացնելու համար, վաղն արդեն սկսելու ենք համեմատության եզրեր փնտրել երջանկության ուղիների ու մեր իսկ ցանկությունների համար. «Հենց դրա համար էլ խորհուրդ եմ տալիս արհամարհել այն հարցը, թե ինչպես դառնալ երջանիկ, պարզապես կենտրոնացեք երջանկության իմաստի վրա՝ գտնելով բովանդակալից գործունեություն և կառուցելով բովանդակալից հարաբերություններ: Եթե այդ երկուսի վրա կենտրոնանաք, երջանկությունն ինքն իրեն կառաջանա»:

Կարդացեք նաև

3. Ինչպե՞ս կառուցել ավելի լավ կյանք. սա այս շաբաթվա Մենսոնի 3-րդ ու վերջին հարց-պատասխանն է: Հատկապես տարվա սկզբին այս հարցը շատերին է հուզում: Պարզ խորհուրդ՝ մի գերագնահատեք նպատակները. «Ես բավական ազատ եմ մոտենում նպատակներին: Նպատակներն ավելի շատ օգտագործում եմ որպես ուղեցույց և ինքս ինձ ազատություն եմ տալիս` անհրաժեշտության դեպքում դրանք մերժելու համար»:

Տարածել