Ինչու Իտալիան ձախողեց կորոնավիրուսի դեմ պայքարը. Պաուլո Ջորդանոյի կանխավարկածը
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Իտալիայում սկսվեց կորոնավիրուսի դեմ պայքարը։ Երկիրը հայտնվեց առողջապահական կոլապսի մեջ, համակարգը կաթվածահար եղավ։ Հենց այդ ժամանակ Իտալիայի իր տանը Պաուլո Ջորդանոն գիրք գրեց վիրուսի մասին ու վերնագրեց «Համավարակ»։ Իրատեսական,
Իտալացի ֆիզիկոս-գրող Պաուլո Ջորդանոն ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին որոշեց գրել «Համավարակ» գիրքը։ Նա իր կորոնաօրագրում անդրադարձավ հայրենի Իտալիային՝ ինչ պատահեց, ինչու երկիրը չկարողացավ պատշաճ պայքար իրականացնել վարակի դեմ։ Նրա մաթեմատիկական ճշգրտությամբ իրականացրած վերլուծություններն ամիսներ անց արդեն սկսեցին կարդալ աշխարհի տարբեր ծայրերում նույն անտեսանելի թշնամու դեմ պայքարող տասնյակ միլիոնավոր մարդիկ:
Կարդացեք նաև
- Ինչո՞ւ Պաոլո Ջորդանոն գրեց «Համավարակ» գիրքը
- Տեղի ունեցավ Պաոլո Ջորդանոյի «Համավարակ» գրքի հեռուստաշնորհանդեսը
- Newmag-ը հրապարակել է իտալացի գրող Պաոլո Ջորդանոյի բեսթսելլերը
Իտալացի գրող Ջորդանոն մեկ գրքում համառոտ ներկայացնում է մերօրյա գերկապակցված աշխարհում վիրուսի տարածումը՝ ինչու է այն կարեւոր, ինչպես է ազդում մեզ վրա ու ինչպես պետք է արձագանքել: Ջորդանոն վիրուսի տարածումը կապում է կեղծ լուրերի, բնապահպանական ճգնաժամի, ազգայնականության ու քսենոֆոբիայի հետ, երբ մարդիկ պատկերացում չունեն նոր տեսակի գլոբալ համայնքի մասին:
Իտալիան կորոնավիրուսի դեմ պայքարում է ուղիղ մեկ տարի: Քովիդ-19-ի առաջին դեպքն անցած տարի գրանցվեց փետրվարի 22-ին իտալական Լոմբարդիայում: Իտալիան դարձավ լոքդաուն հայտարարած Եվրոպական առաջին երկիրը: Այսօր իտալական քաղաքներում հիշում են համավարակի հետևանքով մահացած մարդկանց և նրանց հիշատակին հուշարձաններ են կառուցում: Իտալացիները նաև աղոթում են այսօրերին քովիդ-19-ի դեմ պայքարող մարդկանց համար և շնորհակալություն են հայտնում բուժաշխատողներին:
Կարդացեք նաև
- Պաոլո Ջորդանո. Իտալիայի գրական ձայնը կորոնավիրուսի ժամանակ
- Հայաստանը ձախողեց կորոնավիրուսի դեմ պայքարը. ինչու հիմա՛ կարդալ «Համավարակը»
- Միայն պատվաստանյութը կարող է հաղթել Covid-ը. ԱՄՆ-ն արդեն կիրառում է իր Moderna-ն
Պատրա՞ստ էինք համավարակին, թե՞ ոչ՝ պատմությունը ցույց կտա, բայց այս ընթացքում բժիշկների աներևակայելի քաջության և աշխատանքի շնորհիվ շատ մարդիկ փրկվեցին։ Կորոնավիրուսի դեմ պայքարում պատվաստանյութը գլխավոր միջոցն է դարձել: Պատվաստում ստացած մարդկանց թիվն աշխարհում գերազանցել է 200 մլնը: Սա բնակչության 2.5 տոկոսից քիչ ավելին է: Ամենաշատ պատվաստումներն արվել են Իսրայելում: Սրա շնորհիվ Իսրայելը քայլ առ քայլ թուլացնում է սահմանափակումները: Պաուլո Ջորդանոյի «Համավարակ» գրքում Newmag-ը ներառել է հրեա պատմաբան և փիլիսոփա Յուվալ Նոյ Հարարիի հոդվածները։