Ինչու հենց Իտալիան հայտնվեց կորոնավիրուսի ճիրաններում և ինչու Պաոլո Ջորդանոն գրեց «Համավարակ» գիրքը (տեսանյութ)

January 7, 2021

2020-ին Չինաստանից հետո Քովիդի ճիրաններում հայտնվեց ու ամիսներ շարունակ քաոսի մեջ ապրեց Իտալիան։ Վիրուսի հանդեպ անլրջությունը կաթվածահար արեց երկրի առողջապահական համակարգը, Իտալիան հայտնվեց անելանելի վիճակում։ Ու հենց այդ ժամանակ էլ իտալացի գրող Պաոլո Ջորդանոն որոշեց գրել «Համավարկ» գիրքը՝ առաջին հերթին հենց իր համերկրացիներին զգոնության կոչ անելու նպատակով։ Իրատեսական, խիստ ու ոգեշնչող այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են հասկանալ, թե ինչպես հայտնվեցինք այնտեղ, որտեղ հիմա ենք, եւ ուր ենք գնալու:

2020 թ., հունվարի 31, Հռոմ: Օդանավակայանում չինացի 2 զբոսաշրջիկ ջերմում էր: Այդ ժամանակ Իտալիայում ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, թե ինչ է սկսվելու օրեր անց: Աղետի առաջին նախանշաններն ի հայտ եկան Լոմբարդիայում: Փետրվարի 21-ին երկրի հյուսիսում հաստատվեց 16 դեպք, հաջորդ օրը՝ 60: Գրանցվեց առաջին մահը: Իտալիայի վարչապետը ողբերգության ծավալը գուցե արդեն գիտակցել էր, բայց հույս ուներ փրկել երկիրը: Կոչով հանդես եկավ երկրի վարչապետը,  Ջուզեպպե Կոնտեն այդ ժամանակ արդեն տարակուսած էր.«Չեմ կարող ասել, որ անհանգիստ չեմ, քանի որ իրավիճակը չենք թերագնահատում, բայց կատարվող քայլերն առաջիկայում արդյունք կտան, վարակի տարածումը կպակասի»:

Վարակը, սակայն, սկսեց սահմանել նոր ռեկորդներ: Եվրոպայում առաջին անգամ փակվեցին ամբողջական քաղաքներ: Իտալիայի հյուսիսը կտրվեց հարավից ու ամբողջ աշխարհից: Առաջին անգամ հայտնվեցին դատարկ բնակավայրերի տեսանյութեր: Այն ժամանակ որևէ մեկը չէր պատկերացնում, որ այս պատկերները շուտով կլինեն ամբողջ աշխարհում: Վարչապետը սահմանեց խիստ արգելքներ. «Երկրի հյուսիսային շրջաններում ապրողների մուտքն ու ելքը, շարժը կվերահսկվի ու կսահմանափակվի»։

Ուժասպառ ու տանը փակված՝ իտալացիները գտան չխելագարվելու ելքը: Հենց այստեղ առաջին անգամ կայացավ պատշգամբային համերգների շարքը:

Քաղաքապետերը իրենց բնակիչներին չէին կարողանում համոզել տանը մնալ, ստիպված գործի էին դնում անօդաչուներ, անպատվում ու սպառնում: Շուտով կարանտին հաստատվեց Միլանում, բայց արդեն ուշ էր: Իտալացի բժիշկները վարակի դեմ պայքարը հռչակեցին պատերազմ ու այդպես էլ վարվում էին: Ամենածանր պահերին հիվանդանոցներում միացնում էին երկրի օրհներգը, հիվանդների հետ երգում:

Փետրվարի վերջին պարզվեց, որ Իտալիան աշխարհի ամենավարակված երկիրն է Չինաստանից հետո: Մարտն ու Ապրիլը դարձան դժոխային ամիսներ ամբողջ երկրի համար: Օրական մահերը հարյուրավոր էին, գագաթնակետը՝ ավելի քան 900 մահ մեկ օրում: Դիերը գերեզմաններ էին տեղափոխում բանակի օգնությամբ, ռազմական բեռնատարներով, հողին հանձնում՝ առանց հարազատների ներկայության:Իտալիայի հիվանդանոցներում սկսված քաոսին հետևում էր ամբողջ աշխարհը: Օգնության հասան այլ երկրներից, Ռուսաստանն ուղարկեց իր մսնագետներին: Շուտով կպարզվի ճակատագրական սխալը: Թեթև հիվանդներին նույնպես հոսպիտալացնում էին, ինչի պատճառով վարակը տարածվում էր հենց հիվանդանոցներում: Ուժասպառ ու տանը փակված՝ իտալացիները գտան չխելագարվելու ելքը: Հենց այստեղ առաջին անգամ կայացավ պատշգամբային համերգների շարքը: Երկրում, որտեղ Վերդիի օպերային արիաներն անգիր գիտեն, հարևաններով սկսեցին երգել, նվագել ու միմյանց գոտեպնդել:

Կարդացեք նաև

Բայց սա էլ չօգնեց: Վարակը Իտալիան չհաղթահարեց, ռազմաճակատն էլ ընդլայնվեց: Հաջորդ զոհը լինելու էր Իսպանիան: