BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ով է Ալեքս Մայքլիդիսը՝ «Լռակյաց հիվանդը» բեսթսելլե

Ով է Ալեքս Մայքլիդիսը՝ «Լռակյաց հիվանդը» բեսթսելլերի հեղինակը (տեսանյութ)

newmag-y-n

Գիրք, որ կստիպի Ձեզ կյանքին նայել բոլորովին այլ անկյուններից, գիրք, որ կստիպի երբեք չլռել ու անդադար մտածել լռակյաց հիվանդի հոգեկան տվայտանքների մասին։ Հոգական լուրջ խնդիրներով կին, որ թվում է՝ կորցրել է խոսելու ունակությունը, ներփակվել ինքն իր մեջ ու չի

Դեղին մամուլի դիրքորոշումն ու հասարակական կարծիքն արդեն կանխորոշված էին: Թերթերը հենց սկզբից Ալիսիային չարագործի պիտակ էին կպցրել, ճակատագրական կին, սև այրի: Հրեշ:  Գլխավոր հերոսուհուն նկարչի կերպարում ներկայացնելը դերասանուհի Ումա Թուրմանի մտահղացումն էր: Դերասանուհին առաջարկն արեց, երբ Ալեքս Մայքլիդիսի հետ աշխատում էր «Ակամա խաբեբաները» ֆիլմի վրա: Գաղափարը Ալեքսին դուր եկավ: Ու հեղինակը վարպետորեն միահյուսեց հունական միֆերն ու հոգեբուժական գիտելիքը:

Գրողը ստացավ առեղծվածային մի պատմություն, որը շռնդալից հաջողություն բերեց նրան։ Ալեքսն իր հաջողության գրավականը համարում է այն տարիքը, երբ գրեց վեպը. «Ես ուրախ եմ, որ այս գիրքը գրել եմ 42 տարեկանում, ոչ թե 22-ում: Այդ ժամանակ հաջողությունից գլուխս կպտտվեր, չէի կարողանա ինձ կառավարել: Իսկ հիմա վիճակը այլ է. կյանքում շատ բան եմ տեսել, ու գիտակցում եմ, որ այս ամենը անցողիկ է, ժամանակավոր»:

Հեղինակը վստահ է՝ ճնշված հույզերը երբեք չեն մեռնում: Դրանք մի օր դուրս են ժայթքում, ինչպես կրակը վիշապի երախից: Հենց դրա մասին պատմող այս գիրքն ավելի տարածված է այն երկրներում, որոնցում պոպուլյար է նաև հոգեթերապիան:

Հունական արմատներով անգլիացու կյանքում ամեն ինչ կանխորոշվել էր 13 տարեկանում: Ալեքս Մայքլիդիսը հենց այդ ժամանակ տարվեց հունական դիցաբանությամբ, տպավորվեց Ալկեստիսի ողբերգությամբ: Նախ փորձեց երգ գրել, հետո՝ ֆիլմի սցենար: Ստեղծագործական փնտրտուքը տևեց ավելի քան 15 տարի: Ի վերջո, ծնվեց «Լռակյաց հիվանդը»՝ համեմված հոգեբանական նուրբ վերլուծությամբ. «Ես մի քանի տարի աշխատել եմ անչափահասների հոգեբուժական կենտրոնում: Բայց չափից շատ էգոիստ եմ, ուստի գրող դարձա, ոչ թե հոգեթերապևտ: Աշխատելու ընթացքում շատ լավ թերապևտների եմ հանդիպել,  նաև՝ անհաջողների: Ու հիմա կարծում եմ, որ նրանք երևի ենթագիտակցաբար են ընտրել այդ մասնագիտությունը, որովհետև հենց իրենք էլ օգնության կարիք ունեն: Ես փորձել եմ այդ բարդ հարաբերությունները ներկայացնել իմ գրքում»:

«Լռակյաց հիվանդը»  խորը տպավորություն գործեց նաև Բրեդ Փիթի վրա: Հենց նրա ստուդիան էլ կէկրանավորի գիրքը:

Հեղինակը վստահ է՝ ճնշված հույզերը երբեք չեն մեռնում: Դրանք մի օր դուրս են ժայթքում, ինչպես կրակը վիշապի երախից: Հենց դրա մասին պատմող այս գիրքն ավելի տարածված է այն երկրներում, որոնցում պոպուլյար է նաև հոգեթերապիան: Մայքլիդիսը հույս ունի՝ գիրքը կստիպի մտածել հարցերի մասին, որոնք նախկինում երբեք չեք կարևորել: Հեղինակը կարծում է՝ գուցե գիրքը մասնագետին դիմելու, խնդիրների մասին խոսելու, խոցվածներին չանտեսելու հզոր ազդակ լինի. «Առաջին անգամ հոգեթերապևտի մոտ գնացի 20 տարեկանում: Սեանսները եղել են շաբաթը երկու անգամ, 10-ը տարի շարունակ: Գլխումս խառնաշփոթ էր: Հայրս ու մայրս սարսափած էին: Կարծում էին, որ թերապևտի սենյակում իրենցից եմ բողոքում, ընտանեկան գաղտնիքներ եմ բացում»:

Կարդացեք նաև

Առաջին գիրքն այնպիսի հաջողություն ունեցավ, որ հեղինակն էլ զարմացավ:  «Լռակյաց հիվանդը»  խորը տպավորություն գործեց նաև Բրեդ Փիթի վրա: Հենց նրա ստուդիան էլ կէկրանավորի գիրքը: Մայքլիդիսը խոստանում է՝ այդ ընթացքում ևս մեկ գործ կգրի: Երկրորդ գրքում նույնպես անտիկ միֆերը կմիախառնվեն ժամանակակից մարդու հոգեբանությանը:

Տարածել