BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Amazon, Apple, Facebook, Google՝ մոլորակի չորս ամ

Amazon, Apple, Facebook, Google՝ մոլորակի չորս ամենաազդեցիկ ընկերությունների հաջողության պատմությունը (տեսանյութ)

newmag-y-n

Amazon, Apple, Facebook, Google՝ 4 հսկան, որոնց մասին վերջին երկու տասնամյակում պատմել ու գրել են շատերը, բայց Սքոթ Գալուեյի ձեռագիրը բոլորից տարբերվում է։ Այս ընկերությունների գեներացրած առասպելներին տրվելու փոխարեն՝ Գալուեյն իր «Մեծ քառյակը» գրքում կար

Աշխարհը փոխելու, այն ավելի բաց ու միավորված դարձնելու առաքելությամբ Հարվարդի համալսարանի ուսանողները ստեղծեցին այն, ինչն այսօր գլոբալ ֆենոմեն է: Ու կապ չունի ֆեյսբուքում նախկինիդ ես հետապնդում, քաղաքական գործիչների լայվերը դիտում թե ծովափնյա սելֆիներ հրապարակում, Ֆեյսբուքը մտել է մեր առօրյա  ու չի պատրաստվում դուրս գալ: Միշտ չէ, որ Ֆեյսբուքը ջրից չոր է դուրս գալիս, ու երբեմն Ցուկերբերգը ստիպված է նստել անհարմար աթոռին ու լսել անհարմար մեկնաբանություններ:

Հանճար, հաջողակ բիզնեսմեն թե վատ հռետոր, սա հարցի մյուս կողմն է: Ցուկերբերգը ստեղծել է կայսրություն, որը 21րդ դարի ամենահայտնի ապրանքանիշներից մեկն է դարձել: Ամեն օր ֆեյսբուքում 350 միլիոն լուսանկար են հրապարակում: Իսկ բիզնեսների համար սա պլատֆորմ է, որտեղ մոտ 3 միլիարդ պոտենցիալ հաճախորդ կա. «Հպարտ եմ հայտարարել, որ այսօրվանից մեր կազմակերպությունը կոչվում է ՄԵՏԱ: Այն ինչ սպասում է մեզ ապագայում՝ ձեր բոլոր պատկերացումներից դուրս է»: 

Մարդկանց մի մասը սա որպես սպառնալիք ընկալեց, մյուսները՝ նորարարություն: Բայց մի բան հստակ է՝ Ցուկերբերգը եղածով բավարարվողներից չէ: Անհարմար աթոռից ոչ ոք ապահովագրված չէ, անգամ եթե դու Գուգլի տնօրենն ես: Բայց մինչև մեր օրեր հասնելը՝ պատմական ակնարկ:

1998 թվական: Այս մարդիկ գուգլում աշխատում էին, երբ այն չուներ մեծ անուն, բայց ուներ մեծ ձգտումներ: Եվ իհարկե, ժանրի բոլոր կանոններով՝ Գուգլի առաջին գրասենյակը ևս ավտոտնակ էր: Իսկ այս երիտասարդները՝ հեղափոխական գաղափարի նախահայրը, Սերգեյ Բրին. «Իրականում մարդիկ չեն սիրում մեծ կազմակերպություններին և ես անընդհատ մտածում էի, թե ինչն է պատճառը: Կարծում եմ, իրական խնդիրն այն չէ, որ մարդիկ խոշորացույցով հետևում են ձեզ, այլ այն, թե ուր է կազմակերպությունն ուղղում իր հսկայական ազդեցությունը»: 

                                         

1 օրում գուգլում 8.5 միլիարդից ավելի որոնում է գրանցվում ու երբ ասում ենք, որ Գուգլը մեր մասին գիտի ավելին, քան պատկերացնում ենք, ամենևին էլ չենք չափազանցնում: Իսկ գաղափարների նոր չափաբաժինը նոր սերնդի ուսերին է՝ վստահ է ղեկավարը Սունդար Պիչայ. «Երիտասարդների համար, որոնք առաջին քայլերն են անում այս ոլորտում, պիտի ասեմ, որ հաջորդ տասնամյակներին  տեխնոլոգիական էվոլյուցիան լինելու ճիշտ այնպես ինչպես նախորդ տասնամյակներին: Ու սա տեխնոլոգիայի ամենահզոր կողմն է»:

Ու կրկին՝ ամենակարող ավտոտնակից մինչև տրիլիոն դոլար կապիտալիզացիայով կայսրություն: Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի ստարտափում առաջին ներդրողներից մեկը հենց նրա հայրն էր. «Հայրիկիս առաջին հարցն էր՝ ի՞նչ է համացանցը: Նա ներդրում արեց ոչ թե կազմակերպության կամ գափարի մեջ, այլ պարզապես վստահեց ինձ: Նրա խաղադրույքը ես էի»

Գրքերի օնլայն վաճառքով սկսված ստարտափը մոտ երեք տասնամյակում դարձավ բառացիորեն ամբողջ աշխարհում միլիարդավոր ապրանքներ վաճառող կազմակերպություն: Ամազոնը վաղուց արդեն հատել է հնարավորի սահմաններն ու դարձել է մի ամբողջ էկոհամակարգ. «Դու չես կարող առաջամարտիկ լինել, կամ մի նոր բան ստեղծել, եթե վախենում ես ձախողել: Ստեղծելու համար պետք է փորձարկել և եթե նախապես իմանայիր, որ ստացվելու է, դա փորձարկում չէր կոչվի: Հետևաբար ձախողումն ու գյուտը անբաժանելի են»:

Ու այսպես, մեկը մյուսի հետևից Էփլը ստեղծեց ու ներկայացրեց այդ պահին անհավանական թվացող իր արտադրանքը:

Այն, ինչ արեց Էփլը՝ իսկական հեղափոխություն էր: Սթիվ Ջոբսն ասում էր, որ մարդը կարող է իրեն հաջողակ համարել, եթե ամբողջ կյանքի ընթացքում գոնե մեկ հեղափոխական գաղափարի մասնակից է եղել: Իսկ Էփլը ոչ թե մեկ, կամ երկու, այլ հեղափոխական նախագծերի մի ամբողջ փաթեթ նվիրեց մարդկանց. «Մենք հավատում ենք, որ իրենց աշխատանքով ապրող մարդիկ կարող են աշխարհը դեպի լավը փոխել: Սա Apple-ի հիմնարար արժեքն է»:

Նպատակների ու արժեքների վերաբերյալ տարիները ոչինչ չեն փոխել: Հաստատուն են ձգտումները, մնացածը փոխվում է ու փոխում է նաև աշխարհը. Գուցե հենց սա է Appel-ի հաջողության գրավականը:

Կարդացեք նաև

Տարածել