BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Աննա Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանի ամերիկյան հա

Աննա Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին է ներկայացրել «Արտաքսում. դեպի անհայտությունը» գիրքը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Աննա Աստվածատուրյան Թերքոթը 8 տարեկան էր, երբ Բաքվում սկսվեց հայերի կոտորածն ու տեղահանումը: Այդ ամենի ու մանկական հոգեբանական տրավմաների մասին աղջնակը գրի առավ իր օրագրում, որը հետո դարձավ գիրք: Անգլերեն ու ռուսերեն հրատարակություններից հետո, Newmag-ի առ

Մինչև Բաքվից ընտանիքով փախչելը նա ապրել է վախը սրտում ու ամեն րոպե մտածել, որ գազազած ամբոխն իրենց տան վրա էլ է հարձակվելու. «Մենք երկու տարի սպասել ենք, որ ամեն րոպե այդ վայրագությունները կարող են մեզ հասնել: Թաքնվում էինք տանը ու սպասում որ ամեն ինչ կխաղաղվի, բայց չեղավ: Հայրս դանակներ էր պահում իր մոտ, որ եթե մեր տուն մտնեն՝ կարողանանք պաշտպանվել»:

 

8-ամյա աղջնակի հիշողության մեջ դաջվել են բոլոր մանրամասները։ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը Աննան պատմեց իր մանկության տրավմաների մասին ու թե ինչպես է փորձել ժամանկի ընթացքում հաղթահարել դրանք: Այս պատմությունը ներկայացնում է հայ ժողովրդի ողբերգական էջերից մեկը՝ մի ընտանիքի օրինակով։

 

Աննան իր օրագրում՝ տատիկի հորդորով սկսեց գրել այն ամենի մասին, ինչ այդ օրերին կատարվում էր Բաքվում: Թե ինչպես էին ադրբեջանցիները գտնում հայերին ու սպանում.

«Հիմա, երբ մեծ եմ, նոր եմ հասկանում ինչու էր տատիկս ասում, որ գրեմ ամեն ինչ և օրագիր պահեմ: Դա տարբերակ էր հաղթահարելու այն սթրեսը, որի մեջ ապրում էինք բոլորս: Ինձ համար դա թերապիա էր. օգնում էր առաջին հերթին թղթին հանձնել հայերի հետ Բաքվում կատարված ոճրագործությունները, հետո այդ տրավմաները խանգարում էին ինձ նայել առաջ»: 

 

Ի վերջո, հենց այս օրագրի էջերն էլ տարիներ անց դարձան գիրք: «Արտաքսում. դեպի անհայտություն» գիրքն արդեն հասանելի է գրախանութներում և newmag.am կայքում:

Կարդացեք նաև

Տարածել