BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպես առանց արցունքների ու դրամատիկ տեսարանների ս

Ինչպես առանց արցունքների ու դրամատիկ տեսարանների սահմանել «Կարգապահություն՝ առանց դրամայի» (տեսանյութ)

newmag-y-n

Առանց շրխկացող դռների ու ականջ պայթեցնող ճիչերի. Մի՞թե հնարավոր է այդպես դաստիարակել ու շփվել երեխաների հետ: Այո’, հնարավոր է: Newmag-ը ներկայացնում է Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր՝ «Կարգապահություն՝ առանց դրամայի» գիրքը:

«Կարգապահություն՝ առանց դրամայի» գրքի հեղինակներն են Դենիել Սիգելն ու Թինա Փեյն Բրայսոնը: Սիգելն ամերիկացի մանկական հոգեթերապևտ է, մրցանակակիր մանկավարժ ու բժշկական գիտությունների դոկտոր: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, 10 հայտնի գրքերի հեղինակ՝ բոլորն էլ բեսթսելլեր: Թինա Փեյն Բրայսոնն էլ ամերիկացի մանկահոգեթերապևտ է, բժշկական գիտությունների թեկնածու:  

Դենիել Սիգել,  «Կարգապահություն՝ առանց դրամայի» գրքի համահեղինակ. «Մենք գրքի միջոցով փորձել ենք բացատրել, թե ինչ է կարգապահությունը: Շատերը կարգապահություն ասելով նկատի ունեն պատիժը»:  

Թինա Փեյն Բրայսոն, «Կարգապահություն՝ առանց դրամայի» գրքի համահեղինակ. «Քանի որ շատերը կարգապահություն սահմանելը համարում են պատժի միջոց, մենք մտածում էինք գրել «Պատիժ առանց դրամայի», բայց որոշեցինք տալ կարգապահություն բառի սահմանումը: Կարգապահություն նշանակում է սովորեցնել: Երբ մեր նպատակը սովորեցնելն է, դրանով մենք փոխում ենք նաև մեր երեխաների պահվածքը»: 

Գրքի հեղինակներն իրենց երեխաների փորձով, գիտական ուսումնասիրությունների, ուղեղի զարգացման փուլերի հետազոտությունից ու բազմաթիվ փորձերից հետո վստահ ասում են. Որքան երեխան վատ է դրսևորում իրեն, այնքան շատ ունի  ձեր կարիքը: «Կարգապահություն՝ առանց դրամայի» գիրքը հստակ, առանց ավելորդ դրամատիզմի, ու առանց բաց թողնելու որևէ իրավիճակ, որ կարող է լինել ծնողների ու երեխաների միջև, ցույց է տալիս, որ չկան իդեալական ծնողներ ու կարգապահ երեխաներ էլ չկան ու պետք էլ չէ ՝ լինեն:  

Թինա Փեյն Բրայսոն, «Կարգապահություն՝ առանց դրամայի» գրքի համահեղինակ.«Վեց տարեկան տղայի հետ էի աշխատում: Մի անգամ ինձ ասաց, որ մայրիկին «ստիպում» է ամենուր իր հետ գնալ: Հենց «ստիպել» բառն էլ օգտագործում էր:  Զարմացած հարցրի, թե ինչպե՞ս է դա անում: Պարզվեց, տղան անդադար լացում է այնքան, որ իր ասածն անեն: Երբ իմ տղան լսեց այդ պատմությունն, ասաց, որ մեր տանը դա երբեք չէր աշխատի, ինչքան էլ լացեր»:  

Երբ մեր հարազատը սիրով  և հոգատարությամբ հպվում է մեզ, նրա օրգանիզմում արտադրվում է  երջանկության հորմոնը, իսկ սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը իջնում է: Սիրով լի ֆիզիկական շփումը բառի բուն իմաստով, փոխում է ուղեղի կենսաքիմիան: Ու հենց այդ ժամանակ է, որ պետք է սկսել զբաղվել կարգապահությամբ: 

Երեխաներն հիմնականում վատ են պահում իրենց, երբ պակասում է ծնողների հետ հուզական կապը: Բայց հուզական  կապը բնավ չի ենթադրում ամենաթողություն: Գրքի հեղինակները պնդում են՝ հաջողության հասած մարդիկ ծնողների հետ ունեցել են ամուր հուզական կապ ու փոխըմբռնում, շրջապատված են եղել հոգատարությամբ: 

Կարդացեք նաև

 

Տարածել