ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Newmag Winter Fest2023-ին տեղի կունենա Նաիրա Սահակ

Newmag Winter Fest2023-ին տեղի կունենա Նաիրա Սահակյանի «Խաղաղության հայկական գինը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

newmag-y-n

1917 թվականին քաղաքական ուժերը պայքարում ու մրցակցում էին: Կայսրությունների հեղափոխությունների, պատերազմների ու պայմանագրերի արանքում հայտնվել էին հայ մտավորականները: Ինչպես էին նրանք ընկալում պատմական իրողությունները, ինչպես էին հունցվում նրանց գաղափարն

Փլուզված կայսրություններ, խորհրդայնացված երազանքներ. հայ մտավորականության ընկալումները 1917 թ. հեղափոխության և Հայաստանի ապագայի տեսլականի վերաբերյալ՝ այս թեման դարձել է «Խաղաղության հայկական գինը»  գրքի առանցքը: Դա մի ժամանակաշրջան էր, երբ օսմանյան, իրանական ու ռուսական կայսրություններում հայերն ակտիվորեն մասնակցում էին ապագային միտված գաղափարական քննարկումներին: 1917-ի կովկասյան իրադարձություններն ի ցույց դրեցին հայ քաղաքական գործիչների և մտավորականների  գաղափարական տարբերությունները։ 

Միաժամանակ այդ գործիչները դարձան ոչ միայն նոր գաղափարներ ստացողներ, այլև փոխանցողներ և դրանց հիման վրա նոր տեսլականներ կերտողներ: Տեղեկությունների այս հորձանուտի մեջ մեկ գործիչը միաժամանակ արձագանքում էր բազմաթիվ ազդակների։ Նաիրա Սահակյանը, ուսումնասիրելով 1917-ի հեղափոխության վերաբերյալ հայ մտավորականների պատկերացումները, առաջ է քաշում ևս մեկ կարևոր՝ փլուզված կայսրությունների, խորհրդայնացված երազանքների թեման. «Բացահայտելու շատ բան կար: Նաև փորձել եմ գտնել հարցի պատասխանը, թե հայ մտավորականները կողմ էին հեղափոխությանը, որովհետև գաղափա՞րն էր հարազատ, թե կողմ էին, որովհետև  հարկադրված էին»։  

                                                         

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի սանը 2021-ին Ամստերդամի համալսարանում պաշտպանել է ատենախոսություն և ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում։ Ներկայումս Նաիրա Սահակյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող է, դասավանդում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում և Հայաստանի ամերիկյան համալսարանում, հրավիրված գիտնական է Քեմբրիջի համալսարանում։ Աշխատությունն ուսումնասիրելու ընթացքում Սահակյանը  բացառիկ հնարավորություն է ունեցել նաև հետազոտել ու իր գրքում ներառել համաշխարհային արխիվների նյութերը։  

Գրքում տեղ գտած արխիվային փաստաթղթերի տեղեկությունները լույս են սփռում կայսերական կենտրոնի պատկերացումների վրա: Հեղինակը համոզված է՝ այս աշխատությունը հրատարակվեց ճիշտ ժամանակին, հատկապես հայ ընթերցողների համար, որովհետև Ցեղասպանությունից հետո և մինչև այսօր ակադեմիական շրջանակներում փաստերը չէին վերլուծել այն տեսանկյունից, ինչ կա այս գրքում: Ինչպես էր հայ մտավորականությունը ոտքի կանգնում այնպիսի ցնցումից հետո, ինչպիսին ցեղասպանությունն էր, կորսված հայրենիքն ու արմատախիլ արված ազգը, ինչ էին մտածում և ինչպես էին ելքեր գտնում: 

«Խաղաղության հայկական գինը» 100 տարի առաջ Արևմտյան Հայաստանի ճակատագրի մասին էր և Արևելյան Հայաստանի կարգավիճակի, հիմա՝ Արցախի կարգավիճակ և նորից Հայաստան Հանրապետության ճակատագիր: Այս գրքի շնորհիվ ընթերցողը կպարզի՝ ինչ է փոխվել ինքնորոշման իրավունքի մասին հայերի պատկերացումներում 100 տարի անց։ Հայ միտքը 100 տարի առաջ ներշնչված էր եվրոպական արժեքներով։ Եվ եթե նույնիկ մեկ դար առաջ սոցիալիզմն էր, այժմ՝ ժողովրդավարությունը, 100 տարի առաջ էլ, այսօր էլ գլխավոր հարցը մնում է նույնը՝ ի՞նչ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ 

Գիրքը հրատարակվել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» պատմագիտական դրամաշնորհով։ Սա Newmag-ի ու հիմնադրամի համատեղ «Մինասյան» մատենաշարի արդեն երրորդ աշխատությունն է՝ Ավետիս Գրիգորյանի ու Արսեն Բոբոխյանի «Օպերացիա «Զօդ»» և Նաիրա Պողոսյանի ու Ռուբեն Մելքանյանի «Փախուստ Էրգրից» գրքերից հետո։  


 ՓԱՌԱՏՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


Նաիրա Սահակյանի «Խաղաղության հայկական գինը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag-ի ձմեռային փառատոնին, «Կոնգրես»  հյուրանոցում, փետրվարի 18-ին, 16։00։

Կարդացեք նաև

Տարածել