Այն տան մասին, որտեղ ապրեց Շառլ Ազնավուրը կյանքի վերջին տարիներն և որտեղ էլ մահացավ (տեսանյութ)
Newmag-ը 2020-ին հրատարակեց Շառլ Ազնավուրի «Քանի սիրտս բաբախում է» գիրքը: Գործ, որը բացառիկ է հենց Ազնավուրի մինչև այսօր չհրապարակած հիշողությունների շնորհիվ: Մեծ արտիստն իրեն բնորոշ ոճով պատմում է ընթեցողին կյանքից, փոխանցում իր կարծիքը երիտասարդության
Շառլ Ազնավուրի ձիթենիներն են: Դրանք արտիստն աճեցնում էր Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ալպիյի առանձնատան 3 հա հողամասում, որի մուտքին այցելուներին դիմավորում էր «Երևանի այգի» վահանակը: Ձիթենիները մի քանի հարյուր տարեկան են՝ ամեն անգամ մեծ ոգևորությամբ պատմում էր արտիստը. «Այս ձիթենին 900-ից 1000 տարեկան է, որը մինչև հիմա բերք է տալիս, դա հրաշք է»:
Տարեկան 300-500 լիտր ձեթ էր ստանում: Այն երբեմն էլ հայտնվում էր Ելիսեյան պալատի սեղաններին: Հենց այս տանն է անցկացրել իր կյանքի վերջին 30 տարիները. «Արժեքավոր ոչինչ չունեմ տանս, փոխարենն արժեք ունեն այն իրերը, որոնց սիրում եմ, ես եմ դրանց արժեք տալիս: Թե գողեր մտնեն` խորին հիասթափություն կապրեն»:Ընդարձակ աշխատասենյակ էր պատրաստել՝ երեք մասից բաղկացած. «Այս հատվածում եմ գրում երաժշտություններս ու տեքստերս, հետո այստեղ խմբագրում ու արտագրում: Իսկ այս պահարանում սկավառակներիս մի մասն է: Երիտասարդները շատ են ինձ նվիրում իրենց դիսկերը, ու ես դրանք պարտադիր լսում եմ»:
Տարեկան 300-500 լիտր ձեթ էր ստանում: Այն երբեմն էլ հայտնվում էր Ելիսեյան պալատի սեղաններին
Մեծ գրադարան ուներ` իր տուն այցելած լրագրողները նշում էին, թե Ազնավուրը գրքի բուլեմիա ունի: «Դեռևս ամբողջը չեմ կարդացել: Ունեմ Գիտրիի, Կոկտոյի, Շեքսպիրի, Կորնելի, Ռասինի բոլոր գրքերը: Չէ որ ես ստեղծագործում եմ` ինձ բանալիներ են պետք »: Ինքնակենսագրականում էլ շեշտում է` գրադարան իր տաճարն է. «Երբ մեռնելու լինեմ` կուզեմ ընկնեմ գրասեղանիս վրա, իսկ կողքի սենյակներում ընտանիքիս անդամները լինեն: Չէի ուզի անկողնում մահանալ... Սիրում եմ մարդկանց, որոնք անհետանում են հանկարծակի... »:
Հանկարծակի 2018-ի հոկտեմբերի 1-ի առավոտյան Ազնավուրին լոգարանում հայտնաբերեց այգեպանը, իսկ ձիթենիներով տան դարպասների մոտ ոստիկանական մեքենաներն էին...
Կարդացեք նաև
- «Քանի սիրտս բաբախում է». Newmag-ը լույս է ընծայել Շառլ Ազնավուրի 4-րդ գիրքը (թրեյլեր)
- Թվում է` ամեն ինչ գիտենք, բայց Ազնավուրը չի դադարում զարմացնել. Խմբագիրը «Քանի սիրտս բաբախում է» գրքի մասին
- Ինչպես ապրել, քանի սիրտդ բաբախում է. 10-ը միտք Շառլ Ազնավուրի նոր գրքից
- «Քանի սիրտս բաբախում է». տեղի ունեցավ Newmag-ի հրատարակած Շառլ Ազնավուրի 4-րդ գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Շառլ Ազնավուրը դեռ տարիներ առաջ էր բեմադրել իր երևակայական մահվան տեսարանը (տեսանյութ)
Մոնֆոր լ'Ամորիի գերեզմանատունն արդեն երկու տարի սրբատեղի է դարձել ազնավուրասերների համար: Տարիներ առաջ արտիստն այստեղ ընտանեկան դամբարան էր կառուցել, հետո ինքնակենսագրականում կատակել, թե պատրաստ եմ տեղս անհատույց զիջել որևէ մեկին` այդտեղ ցուրտ է, իսկ ես շոգ եղանակն եմ սիրում: