[Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Նարինե Աբգարյանի «Դրսեկը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է Նարինե Աբգարյանի արդեն 5-րդ գիրքը. առաջին անգամ հայերեն է թարգմանվել ու հրատարակվել նրա «Դրսեկը»: 1993-ից Մոսկվա տեղափոխված Աբգարյանի կյանքը գլխիվայր փոխվում է: Անհավանական խենթ 1990-ականները, մոսկովյան տիպիկ ռիթմն ու իրարամերժ զգա
1993 թվականին Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն ավարտած մի ուսանողուհի հայրենի Բերդ քաղաքից մեկնում է Մոսկվա: Մասնագիտությամբ ռուսերենի և գրականության ուսուցիչն այդպես էլ ոչ մի օր չի աշխատում իր մասնագիտությունով: Հենց իր նոր կյանքի, արտասովոր միջավայրի, հակասական քաղաքի, բազմազգ բնակիչների, տարբեր խնդիրների մասին սուր զավեշտով Աբգարյանը նկարագրում է «Դրսեկը» գրքում. «Երկրորդ բարձրագույն կրթություն ստանալու համար եկա Մոսկվա։ Ինձ մոտ ոչ մի մասնագիտության մեջ ոչինչ չէր ստացվում, ու հստակ զգացողություն կար, որ ընդհանրապես անարժեք մարդ եմ։ Արդյունքում՝ վերապատրաստվեցի որպես հաշվապահ և դարձա Մոսկվայի ամենադժբախտ հաշվապահը»։
Սա ինքնատիպ ոճով գրված մի պատմություն է այն մասին, թե ինչպես է երիտասարդ աղջիկը ընդունվում աշխատանքի Մոսկվայի հյուրանոցներից մեկում գործող փոխանակման կետում, ինչպես է առաջին անգամ գործընկերների հետ փորձում ալկոհոլ, թե ինչպես է մարմնավաճառների գլխավորն աշխատանք առաջարկում նրան` պատճառաբանելով, որ կարդացած հաճախորդներին կհետաքրքրի: 18+ վեպում Նարինե Աբգարյանը համեմել է իր ինքնահեգնանքը, թեթև գրելաոճը և հումորի հիանալի չափաբաժինը: Ու հենց դրա շնորհիվ էլ միանգամից գիրքը գրավեց ընթերցողին, ու գործը դարձավ ռուսական գրախանութներում պահանջված:
Իր ամենաինքնակենսագրական գրքում ու մինչև հիմա էլ Նարինե Աբգարյանը որդեգրել է մի սկզբունք՝ 1990-ականները հիշել միայն ծիծաղով: Իր կերպարը, հաղթահարած բարդությունները նույնիսկ գրքում ներկայացրել է հումորի անսպառ չափաբաժինով: Քանի որ վստահ է՝ հուսալքությունը ոչ մի լավ տեղ չի տանում: Նա ի սկզբանե որոշել էր, որ այդ բոլոր զբացողություններն իր մեջ չի պահելու ու մարտահրավերներից էլ չի ներփակվի, այլ կպատմի, կգրի, կհրապարակի, որ կարդան, մտածեն ու հասկանան՝ բարդություններն էլ զավեշտալի կողմեր ունեն:
1990-ականների մասին Նարինե Աբգարյանը գրեց 2011-ին ու միայն 10 տարի անց այն հայերեն ներկայացրեց Newmag-ը: «Դրսեկը» լույս է տեսել հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարի շրջանակում: Թարգամանության ու վերնագրի նորաբանության հեղինակը Սամվել Գասպարյանն է, շապիկի նկարազարդումը՝ Սոֆի Մարգարյանի:
Newmag-ի հրատարակած «Դրսեկը» շեպի շնորհանդեսը տեղի կունենա Newmag Winter Fest-ին, Կոնգրես հյուրանոցի Մեծ սրահում, փետրվարի 19-ին, 11։20-ին։
Կարդացեք նաև
- Փետրվարի 19-ին տեղի կունենա Newmag Winter Fest 2022-ը. ավելի քան 10 ժամ գրքերի շնորհանդեսներ ու հետաքրքիր քննարկումներ
- [Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա «Մարդիկ և մեքենաները. հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- [Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- [Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա «Մանյունյա» գրքի 2-րդ մասի շնորհանդեսը (թրեյլեր)
- [Նոր գիրք] Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հետ Newmag-ը ներկայացնում է «Օպերացիա «Զոդ». Ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը» գիրքը (թրեյլեր)
Կարդա նաև
Ջերմ ու հաճելի միջավայրում Քրիստինա Սիմոնյանը ներկայացրեց իր փիլիսոփայական ֆանտաստիկ վեպը՝ «Արևի ընծաները» (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գիրքը (թրեյլեր)
«Սուպերհաղորդակցվողներ» գրքի հեղինակ Չարլզ Դահիգը ողջույնի խոսք է հղել հայ ընթերցողին (տեսանյութ)