BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

10 ոսկե կանոն Մարկ Մենսոնից. ինչպես լինել երջանիկ՝

10 ոսկե կանոն Մարկ Մենսոնից. ինչպես լինել երջանիկ՝ անկախ հանգամանքներից

newmag-y-n

Երջանկությունը ժամանակ է պահանջում, համբերություն և հետևողականություն՝ այս մտքի հեղինակը Մարկ Մենսոնն է: Ամերիկացի մոտիվացիոն խոսնակը համոզված է՝ երջանկություն հասնելու մեր մոլուցքը հաճախ թույլ չի տալիս ապրել լիարժեք և զգալ ու ընկալել՝ գուցե արդեն երջանիկ

1. Եթե ​​ինչ-որ մեկը ինչ-որ բանում քեզնից ավելի լավն է, մի զարմացիր, ընդունիր այդ փաստը, դա հավանական է, քանի որ նա դրանում ձախողել է ավելին, քան դու: Եթե ​​ինչ-որ մեկը ձեզնից վատն է, դա էլ է հավանական , քանի որ նա չի անցել ձեր ձեռք բերած ցավալի փորձը:

2. Կյանքը մեծ ու բարդ խաղ է: Այն մինչ օրս հայտնի աշխարհի ամենամեծ բացառաջնությունն է: Մենք բոլորս սկսում ենք տարբեր մեկնարկային կազմից  և տեղավորվում ենք այնպիսի միջավայրերի լայն տիրույթ, որ կարող են կամ առավելություն կամ թերություն հաղորդել մեզ:

3. Շատերը իդեալականացնում են սերը: Այն համարում ենք կյանքի բոլոր խնդիրների,  բոլոր ցավերի և պայքարի լուծում: Եվ քանի որ իդեալականացնում ենք սերը, հետևաբար՝ գերագնահատում ենք այն: Արդյունքում, մեր հարաբերությունները հետո գին են պահանջում, մենք էլ պետք է վճարենք:

Վատ գործը միշտ հիշում են, իսկ լավը՝ արագ մոռացվում:

4.  Պատճառներ, թե ինչու է աշխարհը լեցուն հիմարներով՝ ավելի հեշտ է անել վատ, քան լավ բաներ: Վատ արարքը միանգամից ուշադրություն է գրավում, իսկ լավ՝ չի գնահատվում: Վատ գործը միշտ հիշում են, իսկ լավը՝ արագ մոռացվում:

5. Ընտրության պարադոքս՝ որքան շատ են  ընտրության հնարավորությունները, այնքան  էիչ ենք գոհ մնում մեր իսկ ընտրությունից:

6. Լուրերը քեզ չեն կարող ասել ինչպիսի աշխատանք ընտրել, ինչով կերակրել քո երեխաներին, ինչպես դառնալ ավելի լավ ընկեր ու նույնիսկ ինչպես փոխել աշխարհը: Կա մեծ տարբերություն խնդիրը հասկանալու ու խնդիրը լուծելու մեջ: Մեդիան ոչ մեկն է անում, ոչ էլ մյուսը:

7. Կյանքի պարզ ճշմարտություն. եթե ուզում ես դառնալ յուրօրինակ, անկրկնելի, մեկն, ով բոլորից տարբերվում է, ուրեմն պետք է համակերպվես, որ տարբեր ես, իսկ դա նշանակում է, որ քեզ չեն հասկանալու, քննադատաելու են ու նույնիսկ ատելու են:

Երբեմն ժամանակն արդյունավետ օգտագործելու համար պետք է ընդամենը հասկանալ, թե ինչ ՉՊԵՏՔ Է ԱՆԵԼ: 

8. Աշխատելը նույնը չէ, ինչ նախագծի վրա ժամանակ ծախսելը: Ինչ-որ մեկի հետ լինելը, չի նշանակում նրա հետ ժամանակ անցկացնել: Եթե դու  և՛ զգացմունքներով, և՛ մտքով ներգրավված չես, քո ժամանակը ոչինչ չարժի:

9. Երբ կյանքը քեզ պարգևում է լիմոններ, մեջքով հենվիր պատին ու լիմոնները ճզմիր ուղիղ աչքերիդ մեջ: Հետո նայիր կյանքին ու ասա. սա? էր ուզածդ, արա՛:

Կարդացեք նաև

10.  Երբեմն ժամանակն արդյունավետ օգտագործելու համար պետք է ընդամենը հասկանալ, թե ինչ ՉՊԵՏՔ Է ԱՆԵԼ: 

 

 

Տարածել