Ամերիկացի գրող, մոտիվացիոն խոսնակ, ձեռնարկատեր, փոդքասթեր և բլոգեր Ռեյչել Հոլիսը նշում է իր տարեդարձը
Ռեյչել Հոլիս` մոտիվացիոն գրող, ով ստիպում է ցանկացած ընթերցողի արթնանալ և նորովի նայել դեպի իր ներկա կյանքին ու ապագա ծրագրերին: Սովորեցնում է հաշտվել վախերի, տրավմաների հետ, երազել անվերջ ու վստահ շարժվել առաջ՝ դեպի երջանկություն: Մոտիվացիոն ամենահայտնի
Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը 2018թ. փետրվարին լույս տեսնելուց հետո 7 ամիս եղել է ԱՄՆ բեսթսելլերների 10-յակում և վաճառվել է ավելի քան 880000 օրինակ: Այն Amazon.com-ում դարձել է 2018թ. 2-րդ ամենահայտնի գիրքը: «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» ձեռնարկը ևս ունեցավ նույն հաջողությունը: Newmag-ը այս հեղինակի երկու հայտնի գրքերն էլ թարգմանել է հայերեն, որոնք մեր երկրում ևս սպառվում են յուրաքանչյուր վերահրատարակումից կարճ ժամանակ անց: Հոլիսի ցանկացած միտք մոտիվացիայի ու ոգեշնչման աղբյուր է:
1. Ձեր մասին ուրիշի կարծիքը ձեր գործը չէ:
2. Եթե ուզում ես մի բան, որը երբեք չես ունեցել, պետք է անես մի բան, որը երբեք չես արել:
3. Երբեք մի՛ դրժեք ինքներդ ձեզ տված խոստումը:
4. Կյանքը նախատեսված չէ պարզապես գոյատևելու համար, այն նախատեսված է ապրելու համար:
5. Մեր կյանքը պետք է լինի ճանապարհորդություն մի յուրահատուկ վայրից մյուսը. դա պետք է չլինի զվարճանք, որը ձեզ նորից ու նորից կբերի նույն տեղը:
6. Դու գեղեցիկ ես և արժանի լավ բաների, և եթե չհավատաս դրան, ոչ ոք էլ չի հավատա:
7. Մեր խոսքերն ուժ ունեն, բայց մեր գործերը կյանքեր են ձևավորում:
8. Դադարե՛ք սպասել, որ ինչ-որ մեկը կարգավորի ձեր կյանքը:
9. Դո՛ւք, և միայն դո՛ւք եք, ի վերջո, պատասխանատու այն բանի համար, թե ով եք դուք դարձել և որքանով եք Ձեզ երջանիկ զգում:
10. Ձեզ մի՛ թերագնահատեք, որպեսզի ուրիշներն իրենց ավելի հարմարավետ զգան:
Կարդացեք նաև
- 7 մոտիվացիոն միտք Ռեյչլ Հոլիսից․ ի՞նչ անել, երբ այլևս «ճար» չկա
- Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը․ Ռեյչլ Հոլիսը գիտի պատասխանը
- Ռեյչլ Հոլիսի 5 խորհուրդները բիզնես սկսելուց առաջ․ ի՞նչ անել
- Ռեյչլ Հոլիս. «Մի՛ թաքցրու քո մեջ եղած լույսը»
- Ռեյչլ Հոլիսը բաժանվել է ամուսնուց․ որոշումը կայացրել են միասին
- Ռեյչլ Հոլիս. Ավելի անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ. ժամանակ բոլորս էլ ունենք