Նա ուշքի բերեց կանանց ու սովորեցրեց՝ ինչպես չարդարանալ. ամենամոտիվացիոն կին գրողը նշում է իր տարեդարձը
Ամերիկացի գրող, մոտիվացիոն խոսնակ, բլոգեր Ռեյչլ Հոլիսը նշում է իր տարեդարձը: Նա դարձավ 39 տարեկան: Սառը ցնցուղի պես սթափեցնող և արդարանալու հակումներից ազատող նրա գրքերն անկասկած բեսթսելլերներ են: Ռեյչլը դեռ չի ասել, երբ կլինի հաջորդ մոտիվացնող բեսթսելլեր
Նրա կենսագրությունն իսկական ֆիլմի կամ գրքի հերոսուհու նման է: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ հանդիպել է ամուսնուն և հիմնել միջոցառումների կազմակերպման Chic Events ընկերությունը, որն անհավանական հաջողությունների է հասել: Քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասել է իր երազանքին։ 2015-ի մատին էլ դարձել սոցցանցային սենսացիա։
2015 թվականին աշխարհը նրան ճանաչեց մի լուսանկարով. Ռեյչլի բիկինիով լուսանկարը տարածվեց համացանցով՝ դառնալով ինստագրամի հիթը: Նրա հետևորնդերի քանակը մի քանի հարյուրից հասավ միլիոնի: Իսնտագրամյան լուսանկարում բացահայտ երևում էին հետծննդաբերական բծերը, որոնք չթաքցնելու խորհուրդ էր տալիս կանանց. ամաչելու փոխարեն պետք է հպարտանալ ու ազատվել սպիեր ունենալու բարդույթից:
Նրա առաջին գիրքը՝ «Աղջիկ ջան, ուշքի արի» բեսթսելլերը, դարձավ Goodreads-ի ամենամյա մրցանակաբաշխության տարվա գիրքը: Մեկ տարի գլխավորելով New York Times-ի ամենավարկանշային գրքերի 10-յակը, Amazon-ի ամենավաճառված գրքերի շորթլիսթը, այն հաղթեց Goodreads-ի ոչ գեղարվեստական գրքերի անվանակարգում` հավաքելով 31.000-ից ավելի ձայն՝ դառնալով 2019-ի գլխավոր նոն-ֆիքշընը: Աշխարհի 20 լեզվով թարգմանված գործը գլխավորել է The New York Times և Publishers weekly բեսթսելլերների ցուցակը: «Աղջիկ ջան, մի´ արդարացիր» գործը «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքի շարունակությունն է, որը հեղափոխեց կանանց ու աղջիկներին:
Գրքերը մոտիվացիոն ձեռնարկ են, որտեղ հեղինակը քայլ առ քայլ ներկայացնում է` ինչպես լուծել բոլոր խնդիրներն` առանց վարանելու, ավելորդ բարդույթների հասնել նպատակին: Մոտիվացիոն խոսնակը պատմում է այն բոլոր արդարացումների մասին, որոնք երկար ժամանակ խանգարել են իրեն: «Աղջիկ ջան, ուշքի արի»-ից հետո ամբողջ աշխարհի կանայք սկսեցին կարդալ Ռեյչլի նոր՝ երկրորդ բեսթսելլերը: Ամերիկացի հեղինակի երկու գրքերն էլ հայերեն թարգմանել ու հրատարակել է Newmag հրատարակչությունը: Գրախանութներում հայտնվելուց հետո, ամբողջ տպաքանակի ուղիղ կեսը մեկ շաբաթում արդեն սպառվել էր:
Իր գրքերի, մոտիվացիոն հանդիպումների ընթացքում Ռեյչլ Հոլիսը համոզում ու վստահեցնում է՝ յուրաքանչյուր կին կարիք ունի ապրելու՝ իրագործելով բոլոր նպատակները, յուրաքանչյուրն իրավունք ունի ոգեշնչելու, ստեղծելու ու երազելու: Դու պետք է լուսավորես ճանապարհդ՝ քո կախարդանքով, որ այլ կանայք հավատան, ոգեշնչվեն ու գան քո հետևից. «Երբ ես գրեցի «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը, միլիոնավոր մարդիկ սկսեցին մտածել, որ նրանք ուզում են անել այս կամ այն բանը, ուզում են ավելի ինքնուրույն դառնալ, մեքենա գնել: Ես աշխատում եմ իմ մտածածն իրական դարձնելու ուղղությամբ: Դու նույնպես պիտի դա անես»:
Յուրաքանչյուր կնոջ Ռեյչլը խորհուրդ է տալիս՝ մի՛ թաքցրու քո մեջ եղած լույսը և դու կլուսավորես ոչ միայն քո, այլև քո հետևից եկող կանանց ճանապարհը:
Կարդացեք նաև
- 7 մոտիվացիոն միտք Ռեյչլ Հոլիսից․ ի՞նչ անել, երբ այլևս «ճար» չկա
- Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը․ Ռեյչլ Հոլիսը գիտի պատասխանը
- Ռեյչլ Հոլիսի 5 խորհուրդները բիզնես սկսելուց առաջ․ ի՞նչ անել
- Ռեյչլ Հոլիս. «Մի՛ թաքցրու քո մեջ եղած լույսը»
- Ռեյչլ Հոլիսը բաժանվել է ամուսնուց․ որոշումը կայացրել են միասին
- Ռեյչլ Հոլիս. Ավելի անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ. ժամանակ բոլորս էլ ունենք