Ինչու է վերադարձել կարմրուկը ու ինչպես այդ վիրուսն ուղարկել պատմության գիրկը (լուսանկարներ)
Կարմրուկի, խոզուկի, կապույտ հազի և բակտերիալ մենինգիտի հետևանքով 20-րդ դարում մահանունում էին երեխաներ, որովհետև ծնողները պատվաստանյութերից վախենում էին ավելի, քան այն հիվանդություններից, որոնցից այդ պատվաստանյութերը պաշտպանում են: Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտր
20-րդ դարի առաջին կեսին կարմրուկը տարեկան հազարավոր հոսպիտալացումների և հարյուրավոր մահերի պատճառ էր դառնում: 21-րդ դարում երեխաները տառապում են նույն վարակներից, որոնք դեռ իրենց տատիկ-պապիկներին էին տանջում: Կարմրուկի դեմ առաջին պատվաստանյութը կիառվել է 1963 թվականին, մինչ այդ կարմրուկը տառապանքի և մահվան տարածված պատճառ էր: Թեև ծնողների մեծ մասը տեղյակ է, որ կարմրուկի վիրուսը ցան է առաջացնում, սակայն քչերը գիտեն, որ այն կարող է վարակել նաև թոքերն ու առաջացնել թոքաբորբ, վարակել գլխուղեղն ու բորբոքման պատճառ դառնալ, ինչն էլ հաճախ կարող է առաջացնել նոպաներ և վնասել գլխուղեղը:
Կարմրուկի ամենավատ հետևանքը թույլ արտահայտված սկլերոզային պանէնցեֆալիտն է՝ հազվադեպ հանդիպող հիվանդություն, որի ժամանակ երեխաներն աստիճանաբար կորցնում են քայլելու, խոսելու և կանգնելու ունակությունը, սկսում են նոպաներ ունենալ և կոմայի մեջ են ընկնում: Հիվանդությունը մահվան ելք է ունենում անգամ բժշկական հերոսական ջանքերի դեպքում: Նախքան պատվաստանյութի կիրառումը կարմրուկով վարակվել է 4 միլիոն ամերիկացի երեխա, որոնցից տարեկան 100,000-ը հոսպիտալացվել է, 500-ը՝ մահացել:
Քանի որ կարմրուկով մեծ մասամբ դպրոցահասակ երեխաներն էին հիվանդանում, առողջապահական կառույցները որոշեցին, որ հիվանդությունը վերացնելու լավագույն եղանակը պատվաստումը դպրոց ընդունվելու համար պարտադիր դարձնելն է: Այդ ժամանակ հայտնի մի լուսանկար էլ տարածվեց, որտեղ պատկերված բուժաշխատողը ձեռքին պահել էր ցուցանակ հետևյալ գրառումով՝ «Չկա պատվաստում, չկա դպրոց»:
Համընդհանուր իմունիզացիայի բավարար տոկոսաչափը կախված է հիվանդության վարակելիությունից։ Օրինակ՝ կարմրուկի կամ կապույտ հազի դեպքում անհրաժեշտ է, որ բնակչության 95 տոկոսը պատվաստված լինի: Պակաս վարակիչ հիվանդությունների, ասենք՝ խոզուկի և նրա պատվաստանյութի՝ ռուբելլայի դեպքում, բնակչության մոտավորապես 85 տոկոսի իմունիզացիան կարող է բավարար լինել, որպեսզի մյուսները չվարակվեն:
Կարդացեք նաև
- Մինչև աշուն կորոնավիրուսը կնահանջի. Փոլ Օֆիթ
- Ելք խառնաշփոթից ՝ պատրաստ է կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը
- Ինչո՞ւ պետք է պատվաստվել. ձմռանը մեծանում է հիվանդանալու ռիսկը
- Մի կողմում ծնողներն են, մյուս կողմում՝ բժիշկները․ ինչո՞ւ պետք է պատվաստվել
- Պատվաստե՞լ, թե՞ ոչ․ հատուկ թողարկում մահաբեր վիրուսների մասին
Ըստ «Մահաբեր ընտրություն» գրքի հեղինակ Փոլ Օֆիթի, կարմրուկը շատ ավելի վարակիչ է, քան պոլիոմելիտը, հետեւաբար անհրաժեշտ է, որ ավելի մեծ տոկոս կազմող անձինք պատվաստվեն: Երբ անհրաժեշտ թվով մարդ է պատվաստվում, նրանք, ովքեր պատվաստում չեն ստացել, կարող են «թաքնվել հոտի մեջ» և հայտնվել իրենց շրջապատողների պաշտպանության տակ: Բայց պատմությունը ցույց է տալիս, որ այս վիրուսը պարբերաբար վերադառնում է ու միայն պատվաստամն շնորհիվ է հնարավոր բռնկումների պայքարում հաղթել:
Կարդացեք նաև
- Միայն պատվաստանյութով հնարավոր չէ պաքարել Կորոնավիրուսի դեմ. Փոլ Օֆիթ
- [Newmag Summer Fest] Համավարակն ու գրականությունը. Ինչպես մեկուսացումն ազդեց գրական աշխարհի վրա և ինչպես օգնել Քովիդի դեմ պայքարում (տեսանյութ, լուսանկար)
- Ինչու են բժիշկները խորհուրդ տալիս երեխաներին ձմռանը պատվաստել և ինչ չպետք է անել՝ ըստ «Մահաբեր ընտրություն» գրքի հեղինակի
- Փոլ Օֆիթ՝ Ազնիվ գիտությունը մի կողմ է դրվում մասամբ այն պատճառով, որ այն դժվար է հասկանալը