BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Առանց հիշողության չկա ապագա». Իր ծագման ու նախնին

«Առանց հիշողության չկա ապագա». Իր ծագման ու նախնիների մասին մոնոլոգ՝ լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆից

newmag-y-n

«Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» գիրքը հայկական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի, ֆրանսիական Մոնակո, իտալական Ինտեր, և այլ ակումբների հարձակողական ոճի լեգենդար կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆի մասին է։ Գրքում կիսապաշտպանն անդրադառնում

Առանց հիշողության չկա ապագա: Իմ հիշողությունը ձևավորվել է մեծերի պատմությունների վրա, օրինակ՝ տատիս: Նա պատմել է ընտանիքի ծագման, ինչպես է Ֆրանսիա եկել: Նա հանդուրժողականության, դաստիարակվածության, բարության և նվիրվածության տիպար էր: Մեր ավագներն ամոթխածորեն չէին խոսում կրած տառապանքների մասին, թաքցնում էին հիշողությունները՝ չվերապրելու համար, քանի որ չէին կարողանում վերջնականապես ազատվել դրանից: Ես հայրական պապիս հանգիստ չէի տալիս.

-Հը, պապի՛կ, մի քիչ պատերազմի մասին կպատմե՞ս:

Հեշտ չէր նրան համոզել խոսել: Նա փորձում էր խույս տա, ժամանակ շահել.

-Հետո, հիմա չէ:

Մորս ծնողները՝ Օհանյանները, Բուրսայից են, այսօրվա Թուրքիայում է: Նրանք Ֆրանսիա են եկել փրկվելու Օսմանյան կայսրությունում 1915-ի Ցեղասպանությունից, որը ապրիլի 24-ին էր սկսվել Կոստանդնուպոլսում հայ նշանավոր մտավորականների ձերբակալությամբ: Մի քանի ամսվա ընթացքում համընդհանուր անտարբերության պայմաններում 1-1.5 միլիոն հայ տեղահանվում և կոտորվում է: Պատմության այդ սև էջը խորը դրոշմ է թողել ինձ վրա: Ես միանում եմ Ռոբերտ Քոչարյանի խոսքերին: 1988 թվականին ՀՀ նախագահն ասաց, որ այդ ոճրագործ արարքը ոչ թե մեկ ժողովրդի, այլ ամբողջ մարդկության ողբերգությունն է:

                                                                                                              

Տատիս ու պապիս՝ Թուրքիայի արանքում գտնվող գյուղը կողոպուտի է ենթարկվել, երբ նրանք դեռ 6 տարեկան էին: Ընտանիքները տեղահան են արվել, իսկ երեխաները հայտնվել են որբանոցում: Նրանք ականատես են եղել հաշվեհարդարի տեսարանների, բռնել են աքսորի ճանապարհը, բնաջնջվել: Այս ամենը նրանց կոփել է, ամրապնդել ապրելու բնազդը: Նրանց կյանքը լի է եղել մղձավանջներով:

Նման վայրագությունները, անշուշտ, իրենց դրոշմն են դնում մարդու վրա: Մորս ծնողները զուսպ էին իրենց պատմություններում: Նրանց ապրած արհավիրքների մասին գաղափար կազմելու համար ձեռնամուխ եղա Եվրախորհրդարանի նախկին նախագահ Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի N78651 բանտարկյալ Սիմոն Վեյլի ցնցող հուշագրության ընթերցանությանը: Տատս ու պապս ոչ թե ատելության, այլ երկխոսության ու հաշտության կողմնակից էին: Միաժամանակ կրում էին ցեղասպանված ժողովրդի հիշողությոնը: Երբ նրանք եկան Ֆրանսիա, մարդիկ չէին ուզում լսել նրանց պատմությունները: Մարդկանց նրանց աշխատանքն էր պետք: Իրենց հերթին, տատս ու պապս նույնպես ուզում էին հնարավորինս արագ ինտեգրվել նոր հասարակությանը: Իսկ արտասվել և սգալ կարելի էր տանն աշխատանքից հետո:

Կարդացեք նաև

Տարածել