ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ում է հասցեագրված «Բրենդինգ» գիրքը / ուղերձ հեղինա

Ում է հասցեագրված «Բրենդինգ» գիրքը / ուղերձ հեղինակից ընթրեցողներին (տեսանյութ)

11/04/2024

newmag-y-n

Սոցիոլոգ, մարկետինգային հաղորդակցությունների մասնագետ Լիլիթ Շաքարյանը տեսանյութում ներկայացրել է՝ ում է հասցեագրված իր գիրքն ու ինչու պետք է այն կարդան թե՛ ուսանողները, թե՛ մարկետինգային, և թե՛ բիզնես ոլորտների ներկայացուցիչները։

«Բրենդինգ․ Անձեր, ընկերություններ, երկրներ» գրքում հեղինակը նկարագրում է ընկերությունների, անձերի և երկրների բրենդների ստեղծման, դիրքավորման, ամրապնդման և կապիտալացման փուլերի տեսական և գործնական ասպեկտները։

Ըստ Լիլիթ Շաքարյանի, բրենդինգի վերաբերյալ հայալեզու մասնագիտական գրականություն գրեթե չկա, կան թարգմանություններ։ Եվ նա իր առջև դրել է հստակ նպատակ՝ նոր գրքում ներկայացնել ոչ միայն բրենդինգի տեսական մոդելը, այլ նաև առաջարկել գործնական մեթոդներ.

«Գիրքս առաջին հերթին հասցեագրված է հասարակագետներին, ուսանողներին, դասախոսներին, որոնք այս բնագավառում են՝ բրենդինգի, մարկետինգի մասնագետներին։ Նաև բիզնեսի ներկայացուցիչներին։ Ուժեղ բրենդի հենքում արժեքներ պետք է լինեն ու սկզբունքներ։ Վիզուալը կարևոր է, բայց հիմքը պարտադիր է»։ 

Ինչպե՞ս ստեղծել կայուն ու հուսալի բրենդեր, որոնք հանդես կգան ոչ միայն որպես ցուցափեղկերի ձևավորում, այլև որպես բիզնեսի կառավարման շարժիչ ուժեր: Ապրանքային, կորպորատիվ և անհատական բրենդների ստեղծմանը զուգահեռ արդիական խնդիր է երկրի բրենդի ստեղծումը՝ համաշխարհային տնտեսությունում երկրի մրցունակության բարձրացման և այլ երկրների կողքին շահավետ դիրք զբաղեցնելու տեսանկյունից:

Գրքում հեղինակը բերում է նաև հայկական ընկերությունների օրինակ, որոնք կարողացել են դառնալ ազգային ու միջազգային բրենդ։ Ներկայացված ընկերություններն են Ամերիաբանկը, Երևանի կոնյակի գործարանը և «Գուրմե Դուրմե» շոկոլադի տունը.

«Բրենդի ստեղծումը անընդհատ է։ Ստեղծագործ ու անընդհատ է, ընթացքն ու զարգացումը միշտ պետք է լինի, բրենդները soft power են, անհատականից, մինչև տարածաշրջանային, պետք է ունենան իրենց դիմագիծը, ուրույն բրենդն ու տարբերակիչ կոդը»։

Ըստ Լիլիթ Շաքարյանի, բրենդի կարիք ունի յուրաքանչյուր ոք։ Տարբերվելու լավագույն ձևը սեփական բրենդն ունենալն է։

Կարդացեք նաև

Տարածել