FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Փոլ Օֆիթ՝ Ազնիվ գիտությունը մի կողմ է դրվում մասամ

Փոլ Օֆիթ՝ Ազնիվ գիտությունը մի կողմ է դրվում մասամբ այն պատճառով, որ այն դժվար է հասկանալը

newmag-y-n

Անգամ պատվաստված մարդիկ չեն կարող պաշտպանված լինել, եթե բավարար չէ իմունիզացիայի բավարար մակարդակը: Պատվաստումների շնորհիվ շատ վարակիչ հիվանդություններ գործնականում վերացել են, բայց հիմա, երբ ավելի ու ավելի մեծ թվով ծնողներ սկսել են չպատվաստել իրենց երեխա

1. Կարմրուկի, խոզուկի, կապույտ հազի և բակտերիալ մենենգիտի` վերջերս բռնկված համաճարակների ժամանակ հարյուրավոր երեխաներ են հիվանդացել, իսկ մի քանիսն անգամ մահացել են, որովհետև նրանց ծնողները պատվաստանյութերից վախենում էին ավելի, քան այն հիվանդություններից, որոնցից այդ պատվաստանյութերը պաշտպանում են:

2. Բոլոր սարսափ ֆիլմերը նույն կերպ են սկսվում: Անկախ այն բանից` էկրանին լքված հեռախոսախցիկ է, մութ նրբանցք, թե խաղազ գյուղական խրճիթ, երկխոսության մեջ անխուսափելիորեն, արյունոտ տեսարանից 5 րոպե առաջ, կամացուկ հնչում է. «Դու նու՞յնպես ինչ-որ բան լսեցիր»: Նույն է կատարվում ամերիկացի երեխաների հետ: Որոշ վարակիչ հիվանդություններ հենց սարսափ ֆիլմ են հիշեցնում:

3. Չպատվաստված երեխաներն,  անպաշտպան մնալով, տառապում են նույն վարակներից, որոնք դեռ իրենց տատիկ-պապիկներին էին տանջում:

4. Համաճարակից հետո ծնողներից մեկը վերանայել էր իր դիրքորոշումը: «Բժիշկն աչքերիս մեջ նայեց ու ասաց. «Ձեր որդին մեռնում է»: Ազնվությամբ եմ ասում` մինչ այդ պահը ես չէի հասկացել, թե որդուս ինչ վտանգի ենք ենթարկում` որոշելով չպատվաստել նրան»:

5. Տարիներ շարունակ բժիշկները պնդել են, որ պատվաստման օգուտները գերազանցում են վնասները:

                                                       

6. Չի կարելի առաջնորդվել կեղծ գիտությամբ: Մեծ անհեթեթություն է պատվաստանյութերին այս կամ այն կողմնակի ազդեցություն վերագրելը, եթե այդ ազդեցությունները գիտականորեն հիմնավորված չեն: Պատվաստանյութերը գրոհել, կեղծ կեղծ տեղեկություններով ու կեղծ գիտությամբ զինված, անշրջահայաց անպատասխանատվություն է:

7. Պատվաստանյութերի դատարանում տիրող և անհեթեթության խրախճանք հիշեցնող մթնոլորտի լավագույն օրինակը թերևս մի տիկնոջ բողոքն էր այն մասին, որ իր շունը կատաղության դեմ պատվաստումից հետո «հիմարացել է»:

8. Ծաղիկ հիվանդությունից ավելի շատ մարդ է մահացել, քան Սև մահից` ժանտախտից և 20-րդ դարի բոլոր պատերազմներից միասին վերցրած: Ոչ մի հիվանդություն ավելի շատ վախ, ավերածություն և նողկանք չի սփռել, որքան ծաղիկը:

9. Այնքան էլ բարդ չէ ամենաանհեթեթ պնդմանն անգամ խելամիտ վարկածի տեսք հաղորդել: Եթե 19-րդ դարում պայքարողները այսօր ողջ լինեին, իրենց պնդումները թե ջրծաղիկի պատվաստանյութը մարդկանց կովերի է վերածում, անկասկած կհիմնավորեին գիտականակերպ տվյալներով:

10. Ազնիվ գիտությունը մի կողմ է դրվում մասամբ այն պատճառով, որ այն դժվար է հասկանալը:

Կարդացեք նաև

Տարածել