BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«PROFAL GROUP»֊ը՝ «Ազնավուր-100» հոբելյանական երեկ

«PROFAL GROUP»֊ը՝ «Ազնավուր-100» հոբելյանական երեկոյի գլխավոր հովանավոր (տեսանյութ, լուսանկար)

newmag-y-n

newmag-ի և «PROFAL GROUP»-ի ևս մեկ գործակցություն։ Մայիսի 22-ին հրատարակչությունը մեծ հանդիսավորությամբ O2 Gardens-ում նշեց Շառլ Ազնավուրի 100-ամյակը։ Հոբելյանական միջոցառման գլխավոր հովանավորը «PROFAL GROUP»֊ն էր։ Գրական այս յուրօրինակ իրադարձությունն ըն

 

newmag հրատարակչությունը շանսոնյեի հոբելյանին ներկայացրեց բացառիկ հրատարակություն՝ «Ազնավուր. երկերի ժողովածուն»։ Շառլ Ազնավուրի գրական ամբողջ ժառանգությունը զետեղված է երկհատորյակում։ Գրքի, գրականության, արվեստի ու մշակույթի հանդեպ մարդկանց մեջ սեր ու հետաքրքրություն առաջացնելու նպատակով «Ազնավու-100» հոբելյանական միջոցառմանը միացավ նաև «PROFAL GROUP»-ը։ Գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը համոզված է՝ գաղափարից արարում ճանապարհն անցնում է ընթերցանությամբ և արվեստով.

«Շառլ Ազնավուրի պոեզիայի ու երգերի երկրպագուներ, ուրախ ենք հյուրընկալել ձեզ O2 Gardens-ում` մեծանուն հայի հարյուրամյակին նվիրված գրքի շնորհանդեսն անցկացնելու նպատակով։ Շառլ Ազնավուրը բացառիկ, վառ տաղանդի արտահայտում էր։ Մի հայ, մեծ, մեծ հայի լավագույն օրինակ, որն իր կյանքի բոլոր տարիներին եղավ հայ ազգի ու հայրենիքի կողքին։ Մարդ, ում շնորհիվ Հայաստանը ճանաչեցին բազում երկրներում»։

 

Արդեն 20 տարուց ավելի PROFAL-ը գործում է հայկական շուկայում և իրականացրել է 30,000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ գործակցելով ավելի քան 10,000 տեղական և միջազգային գործընկերների հետ: Ընկերության արտադրանքն արտահանվում է ավելի քան 7 երկրի շուկա՝ այդ թվում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստան: Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից են կրթության ու երիտասարդության հզորացումը:

PROFAL-ն իր գործունեությամբ անընդհատ ստեղծագործելու, մտքեր հղանալու ու դրանք տնտեսական արժեքի վերածելու շարունակական գործընթացի մեջ է։ Ընկերությունը 20 տարի տեղական և միջազգային շուկայում գործելուց հետո երկու տարի առաջ բացեց O2 Gardens-ը, որը զբաղվում է բույսերի ներկրմամբ, աճեցմամբ և խնամքով, առաջարկում է կանաչապատման համալիր ծառայություններ՝ միջազգային լավագույն փորձով ու մոտեցումներով։ More than oxygen՝ ավելին, քան թթվածին խորհրդանշական կարգախոսով O2 Gardens-ն ունի երեխաների, ընտանեկան հետաքրքիր ժամանից համար նախատեսված հատվածներ, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներ որտեղ իրականացվելու են ոլորտային տարբեր քննարկումներ, կոնֆերանսներ, գիտաժողովներ և միջոցառումներ։  

 

Ազնավուրի 100-ամյակի միջոցառման ընտրության վայրն ամենևին էլ պատահական չէր։ Թթվածնաշատ վայրերի առկայությունը կարևորում էր նաև Ազնավուրը, ով տարված էր էկոլոգիայով, բնապահպանությամբ։ 

Կարդացեք նաև

Տարածել