Ինչպես Թուրքիան խուսափեց պատասխանատվությունից և ովքեր են անպատիժ թողել մեղավորներին՝ «Խայտառակ արարքի» սկանդալային բացահայտումները
«Խայտառակ արարքը» գիրք է, որի դեմ աշխատում է Թուրքիայի ամբողջ պետական համակարգը: Սա գիրքը է, որն արժանի է հատուկ ուշադրության: Այս աշխատությունը նույնիսկ երկու տասնամյակ անց շարունակում է թարգմանվել ու տարածվել աշխարհով մեկ՝ ներկայացնելով Թուրքիայի այլընտ
«Խայտառակ արարք» ծավալուն ու մանրակրկիտ ուսումնասիրությունը հատկապես ցեղասպանությունը ժխտողների համար է։ Աքչամը բացահայտում է ամենակարևորը՝ ինչպես Թուրքիան խուսափեց պատասխանատվությունից և ովքեր են անպատիժ թողել մեղավորներին:
Newmag-ի հայերեն թարգմանված «Խայտառակ արարքը» Թաներ Աքչամը գրել է անգլերեն, հետո թարգմանվել է թուրքերեն։ Այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում գրքի լույս տեսնելուն պես, ավելին էր, քան սկանդալը։ Ուլտրանացիոնալիստները որոշեցին ուղղակի սպանել Աքչամին։
Օսմայան արխիվներն արված հղումների քանակով ամենասկանդալային պատմաբանի գիրքը կարելի է դասել առաջին հորիզոնականում: Այս գիտական աշխատությունը Հայոց ցեղասպանության մասին գրքերի շարքում համարվում է անկյունաքարային գործ: Աքչամը երկար տարիներ ուսումնասիրել է օսմանյան ու թուրքական աղբյուրները, հավաքել ականտեսների վկայություններն ու նամակագրությունները, որպեսզի գրի առնի այս աշխատությունը:
Իր գրքերում Աքչամը պնդում է՝ միայն ճշմարտության դեպքում է հնարավոր հասնել լիակատար խաղաղության:
Կարդացեք նաև
- Ինչու պետք է կարդալ «Խայտառակ արարքը» և ինչու հիմա (տեսանյութ)
- Բացառիկ հարցազրույց թուրք պատմաբան Թաներ Աքչամի հետ (տեսանյութ)
- Ցեղասպանության մասին Newmag-ի երկու բացառիկ գրքերը (թրեյլերներ)
- Տեղի ունեցավ Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Տեղի ունեցավ Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Ինչու է «Խայտառակ արարքը» դարձել սկանդալային գիրք (տեսանյութ)