5 միտք «Կապիտալիզմ և ազատություն» գրքից, որ թևավոր դարձան ու ազդեցին տնտեսագիտական ու քաղաքագիտական աշխարհի վրա (տեսանյութ)
Newmag-ը ներկայացրեց տնտեսագիտական հիմնաքարային գրքերից մեկը՝ Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատությունը»: 20-րդ դարի ամենաազդեցիկ գաղափարախոսներից Ֆրիդմենն իր առաջարկած թեզերից հետո համարվեց հեղափոխական: Աղմկահարույց գրքում ծագումով հրեա, հունգարացի ներգ
Միլթոն Ֆրիդմենը «Կապիտալիզմ և ազատություն» գրքում ներկայացրել է մտքեր ու գաղափարներ, որոնք հետագա տասնամյակներին դարձել են թևավոր խոսքեր ու ազդել քաղաքական որոշումների վրա ամբողջ աշխարհում:
1. Բանականությունը հուշում է, պատմությունը՝ հաստատում, որ ազատության ամենամեծ սպառնալիքն իշխանության կենտրոնացումն է։ Ֆրիդմենը պնդում էր, որ քաղաքական գործիչների ձեռքում կենտրոնացած իշխանությունը վտանգավոր է: Նույնիսկ, երբ իշխանությունը հայտնվում է բարի նպատակներ ունեցողների ձեռքում, այն, միևնույն է, հետագայում իր մեջ ներառելու է բոլորովին այլ տեսակի մարդկանց:
2. Կառավարությունը երբեք չի կարող կրկնօրինակել անհատի գործողությունների բազմազանությունն ու ինքնատիպությունը։ Ֆրիդմենը պնդում էր, որ ընդհանրացված մոտեցմամբ հնարավոր է բերալեվել մարդկանց կենսամակարդակը, բայց դրանով առաջընթացը կվերածվի լճացման, ինքնատիպությունը՝ միօրինակ միջակության:
3. Թեև քաղաքական խողովակների օգտագործումն անխուսափելի է, այն, որպես կանոն, թուլացնում է սոցիալական համերաշխությունը, առանց որի հասարակությունը կայուն լինել չի կարող: Ֆրիդմենը բացատրում էր, որ կառավարությանը պետք է պատվիրակել քիչ թվով խնդիրների լուծում, որոնց շուրջ կա հասարակության համաձայնությունը: Որքան շատ հարցեր են կառավարության լիազորության տակ, այնքան շատ է պառակտվածության ռիսկը:
4. Պետության անհրաժեշտությունն առաջանում է այն պատճառով, որ բացարձակ ազատությունն անհնար է: Պետության առանցքային դերը Ֆրիդմենը տեսնում էր մեկ մարդու ազատությունը մյուսի հարկադրանքից պաշտպանելու մեջ:
5. Ազատ ինստիտուտներն առաջարկում են մեր նպատակներին հասնելու երկար, բայց ավելի հուսալի ճանապարհ, քան պետության հիմքում եղած հարկադրանքի ուժը։ Կապիտալիզմ և Ազատություն գրքում Ֆրիդմենը ներկայացրած փաստարկները անցել են ժամանակի փորձությունը, դրանք օգնում են կողմնորոշվել քաղաքական ամենաբուռն ժամանակներում, ճշգրիտ կանխատեսում են քաղաքական զարգացումների տնտեսական հետևանքները:
Կարդացեք նաև
- Newmag-ը հրատարակել է Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գիրքը
- Տեղի ունեցավ Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գրքի շնորհանդեսը
- [Ֆոտոռեպորտաժ] «Կապիտալիզմ և ազատություն» գրքի շնորհանդեսից
- Գիրք, որ առաջարկում է բարդ խնդիրների լուծումներ, հարստացնում ու ընդլայնում տնտեսագիտական ու քաղաքագիտական միտքը (տեսանյութ)
- Միլթոն Ֆրիդմեն` 20-րդ դարի աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետը (տեսանյութ)