BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Պայքարի գնալ միայն հաղթելու համար». այսօր Տիգրան

«Պայքարի գնալ միայն հաղթելու համար». այսօր Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է

newmag-y-n

Օգոստոսի 13-ին է ծնվել շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր, սպորտի վաստակավոր վարպետ Տիգրան Պետրոսյանը: Շախմատային տեսաբան-վերլուծաբանը իր գերլարված ժամանակացույցում պարտադիր տեղ էր հատկացնում մասնագիտական հոդվածներին, հեռուստառադիոել

ՓԱՍՏ # 1

Տիգրան Պետրոսյանը մասնագիտությամբ փիլիսոփա էր: Սովորել է ԵՊՀ-ում, ստացել է փիլիսոփայական գիտությունների մագիստրոսի աստիճան, թեզը կոչվում էր «Շախմատային տրամաբանություն․շախմատային մտածողության տրամաբանության որոշ խնդիրներ»:

ՓԱՍՏ # 2

Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոնին կոչում էին «Երկաթե Տիգրան»` իր եզակի խաղաոճի համար:

ՓԱՍՏ # 3

Տիգրան Պետրոսյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում, 8 անգամ՝ Եվրոպայի թիմային առաջնություններում: ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես է եկել Անգլիայի, Արգենտինայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի, ԳՖՀ-ի, Շվեդիայի, Հարավսլավիայի և այլ երկրների շախմատիստների դեմ: Մասնակցել է 1970 թ. կայացած «դարի մրցախաղին»՝ ԽՍՀՄ հավաքականն ընդդեմ աշխարհի հավաքականի:

ՓԱՍՏ # 4

Միջազգային գրոսմայստեր, շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը պահպանողական, զգույշ և վերին աստիճանի պաշտպանողական խաղաոճով շախմատիստ էր: Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Նիմցովիչի կանխարգելման գաղափարը:

ՓԱՍՏ # 5

Նա ավելի շատ ջանք էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու համար, քան իր հարձակումները կազմակերպելու համար: Համբերատարությունը և պաշտպանվելու վարպետությունը նրան դարձնում էին դժվար պարտվող շախմատիստ:

                                                       

ՓԱՍՏ # 6

1962 թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ իրավունք է ստանում վիճարկելու աշխարհի չեմպիոնի կոչումը Միխայիլ Բոտվիննիկի հետ: 1963-ին հաղթում է վերջինիս և նվաճում աշխարհի չեմպիոնի կոչումը: Հաղթողն ստանում է 2000 ռուբլի, պարտվողը՝ 1200:

ՓԱՍՏ # 7

Մրցախաղի հանդիսավոր փակումից հետո Հայաստանի կոմպոզիտորների միությունը շախմատի հայ արքային է նվիրում «ԳԱԶ-21» ավտոմեքենայի բանալիներ, իսկ հայությունը ցնծում էր աշխարհով մեկ:

ՓԱՍՏ # 8

Սահմանել է բազմաթիվ ռեկորդներ՝ միութենական 6 առաջնություն անցկացրել է առանց պարտության, շախմատի 10 համաշխարհային օլիմպիադաներում հասել է տպավորիչ արդյունքի՝ 79 հաղթանակ, 50 ոչ ոքի, ընդամենը 1 պարտություն: 50 տարեկանում 2-րդ անգամ դարձել է շախմատի միջփնջային մրցաշարի հաղթող:

ՓԱՍՏ # 9

-Ինչն է ավելի լավ՝ գրոհե՞լը, թե՞ հակագրոհելը,- ինքն իրեն հարցրել է շախմատի արքան և ինքն էլ պատասխանել,- ամենալավը հաղթելն է…:

ՓԱՍՏ # 10

Newmag-ի հրատարակած «Գահերի խաղը» գրքի վրա Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց չի ավարտել այն։ Մահից հետո ամփոփ տեսքի է բերել այրին՝ Ռոնա Պետրոսյանը։ Գրքում տեղ են գտել նրա դասախոսությունները, հեռուստատեսային և ռադիոձայնագրություններ, հոդվածներ: 

[EMBED_POST: 6092]

Կարդացեք նաև

 

Տարածել