«Իմ հայ ընկերը» հուշագրության թարգմանիչը՝ գրքի մասին (տեսանյութ)

«Իմ հայ ընկերը» գրքում գրողը ներկայացրել է Խորհրդային տարիների բռնաճնշումները, երբ վերահսկվում էր լույս տեսնող ցանկացած գրականություն։ Անդրեյ Մակինը հայերի ու Հայաստանի մասին գրում է զգացմունքային ակնածանքով, հայերենը կոչում քաղցրահունչ լեզու, հայերի կենց
Ո՞վ էր այն գրողը, որը դարձել էր ֆրանսիական ժամանակակից գրականության առեղծվածը։ Ընթերցողները շարունակում էին փնտրել, մինչդեռ նա թաքնվում էր կեղծանվան տակ։ 2001-ին հրատարակում է Գաբրիել Օսմոնդ կեղծանվամբ՝ 10 տարում գրելով 4 վեպ: Ի վերջո, 2011-ին մի ընթերցողը նկատում է, որ Օսմոնդի «20,000 կին տղամարդու կյանքում» գիրքը ներշնչված է Մակինի «Իմ ռուսական ամառների երազանքները» վեպից, որից հետո Անդրեյ Մակինն ընդունում է, որ Օսմոնդն ինքն է:
«Իմ հայ ընկերը» Newmag-ը ներկայացրեց ֆրանսիական գրքի առաջին փառատոնին։ Հուշագրությունը ֆրանսերենից հայերեն է թարգմանել Աննա Բաղդասարյանը։ Ապրում է Ֆրանսիայում. «Այստեղ մեծ համբավ է վայելում Մակինը: Ակադեմիկոսների կողմից սիրված հեղինակ է: Իսկ իմ հասակակից ուսանողների համար էկզոտիկ հեղինակ է, նոր մշակույթի, սովետական Ռուսաստանի մասին հուշերով է: Իր լեjտմոտիվը հենց Ռուսաստանն է, զուգահեռ գծով էլ ֆրանսիական մշակույթը, որին սովորել է դեռ փոքրուց»:
Ըստ թարգմանչի, Մակինն ունի յուրօրինակ գրելաոճ. գրում է Մոլիերի, Ռասինի ֆրանսերենով ու մաքրամաքուր լեզվով, իհարկե գործում կան երբեմն երկարաշունչ նախադասություններ, ինչը ֆրանսիական ժամանակակից գրականությունում այլևս չես հանդիպի. «Գրքում ունենք պատմություն պատմության մեջ: 13-ամյա կերպարի միջոցով ներկայացնում է մի ուրիշ էթնոմշակույթ: Իրական պատմություն է: Մակինը բազմիցս ասել է, որ իր ընկերն է: Երբ ասել են, ինչու եք գրել, Միշլեին է մեջբերել, ասել է՝ պետք է լույս սփռել պատմության մութ էջերի վրա: Անմահացնել Վարդանին, որ չդառնա պատմության լուռ ստվերը: Հարուստ գունապնակ ունենք, սոցիալական տարբեր խավի ներկայացուցիչներ, ուսուցիչ, նախկին բանտարկյալ, 13-ամյա պատանիներ ու գլխավորապես հայ հերոսներ»:
Դեպքերը տեղի են ունենում շատ արագ և համընթաց: Գիրքը կարդացվում է մեկ շնչով, որովհետև Մակինը ներկայացել է իր ամբողջ պրոֆեսիոնալիզմով։
Կարդացեք նաև
- FRANCOFEST | Newmag-ը ներկայացնում է ֆրանսիայի ակադեմիայի անդամ Անդրեյ Մակինի «Իմ Հայ ընկերը» վեպը (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Անդրեյ Մակինի «Իմ հայ ընկերը» գքրի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- «Իմ հայ ընկերը» գրքի հերոսների իրական նախապատմությունն ու ճակատագրերը (տեսանյութ)
- Ով է «Իմ հայ ընկերը» գրքի հեղինակը. մանրամասներ Անդրեյ Մակինի մասին (տեսանյութ)
Կարդա նաև

Ultraviolet. S01E01 / Աղունի կերպարը կինոյում և թատրոնում

Հայ քաղաքագիտական մտքի առաջամարտիկ Տիգրան Հայրապետյանը կդառնար 61 տարեկան. բացառիկ տեսագրություն նրա մամուլի ասուլիսից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)
