Արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը հանդիպել է մայր բուհի իսպանախոս ուսանողների հետ (տեսանյութ, լուսանկարներ)

Մագդա Թախտաճյանի գրքարշավը մոտենում է ավարտին: Ավելի քան երկու շաբաթ արգենտինահայ գրողը Հայաստանում այցելել է կրթական ու մշակութային օջախներ, հանդիպել հայ ընթերցողի հետ, պատմել իր ստեղծագործական ուղու և գրքերի մասին: Newmag-ի հրատարակած «Ռոջավա» վեպն այս
Արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը հանդիպում է համալսարականների հետ: ԵՊՀ Ռոմանական բանասիրության ամբիոնի ուսանողների համար գրողի հետ հանդիպումը տոնի է նման: Մագդան առավել քան երջանիկ է. «Առաջին անգամ եմ Երևանի պետական համալսարանում, տպավորված եմ ուսանողների հետ հանդիպումից: Եղել եմ շատ համալսարաններում, սակայն առաջին անգամ էր, որ ուսանողներից այսքան շատ ու բովանդակալից հարցեր էի ստանում»:
Մագդա Թախտաճյանն ընդգծում է՝ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպումը նշանակալից է, քանի որ իր գրքի գլխավոր հերոսուհին ևս սովորել է մայր բուհում. «Հենց այստեղ՝ Երևանի պետական համալսարանում է սովորել «Ռոջավա» վեպի գլխավոր հերոսուհին՝ Նանեն: Այս մասով հանդիպումն ինձ համար սիմվոլիկ ու նշանակալից էր»:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Արգենտինայի դեսպանը: Մարիանո Վերգարայի տպավորությունները նույնպես վառ են. «Շատ տպավորված եմ ԵՊՀ կատարած այցից: Մեզ համար մեծ պատիվ է ևս մեկ անգամ ներկայացնել արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանին իր «Ռոջավա» ստեղծագործությամբ: Ուզում եմ նաև շեշտել, որ մեզ համար մեծ պատիվ է գտնվել ԵՊՀ-ում: Շնորհակալ ենք Newmag հրատարակչությանը՝ վեպը հայերեն թարգմանելու համար»:
Երկու ժամից ավելի հեղինակն ուսանողներին փոխանցեց այն բոլոր հույզերը, որոնք ապրել է վեպը գրելիս: ԵՊՀ-ականներն էլ փաստում են՝ հանդիպմանը երկար են սպասել.
Քելի Սերգեյ Հովհաննիսյան, ԵՊՀ ուսանող. «Իրականում, այս հանդիպմանը մենք երկար ենք սպասել, քանի որ բացառիկ երևույթ էր, որ իսպանախոս հայտնի անձ գալիս է մեզ հետ զրուցելու: Ինձ՝ որպես ինսպաներենի ապագա լեզվաբան տվեց լեզվի նոր ըմբռնում, քանի որ վերջինս խոսում էր արգենտինական իսպաներենով: Կարծում եմ, որ իմ մասնագիտական ճանապարհին սա մեծ ձեռքբերում էր»:
Աննա Ազրոյան, ԵՊՀ դասախոս. «Շատ հուզումնալից հանդիպում էր սա, որովհետև գրողի շուրթերով կարողացանք վերապրել մեր ապուպապերի պատմությունը: Գրողն ամբողջությամբ ու անկեղծորեն կարողացավ ներկայացնել այն ցավը, որն ապրել է հայ ժողովուրդը»:
Կարդացեք նաև
- Newmag-ի հրավերով Հայաստան է ժամանում աշխարհահռչակ արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը
- Newmag Winter Fest 2023-ին տեղի կունենա Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» վեպի շնորհանդեսը՝ գրողի մասնակցությամբ (թրեյլերը)
- Գրող Մագդա Թախտաճյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին (տեսանյութ, լուսանկարներ)
- Մագդա Թախտաճյանին հյուրընկալել են Հայ բերեգործական ընդհանուր միությունում (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
ԵՊՀ-ականների հետ հանդիպումը կազմակերպել էր պետհամալսարանի ռոմանական բանասիրության ամբիոնը՝ Newmag հրատարակչության հետ գործակցությամբ:
Կարդացեք նաև
- «Օտարագիր հայ գրողներ. Ովքեր են ու ինչի մասին են գրում թեմայով» պանելային քննարկում՝ Newmag Winter Fest-ին (լուսանկարներ)
- Արգենտինահայ գրողը այցելել է Բրյուսովի համալսարան և շփվել իսպանախոս ուսանողների հետ (տեսանյութ, լուսանկարներ)
- Արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանն այցելել է Տավուշի Խաչարձան գյուղ (տեսանյութ, լուսանկարներ)
- Արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանն այցելել է Էջմիածին (տեսանյութ)
- Մագդա Թախտաճյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (լուսանկարներ)
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
