BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Վահա

[Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Վահան Զանոյեանի «Անապակ առեղծված» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

newmag-y-n

Գրող, ճանապարհորդ Վահան Զանոյեանը 3 տարի առաջ գրեց «Անապակ առեղծված» գիրքն անգլերեն: Newmag-ի հետ գործակցության արդյունքում թրիլլերը հրատարակվեց նաև հայերեն: Սա խորհրդավոր պատմություն է, որը հյուսվում է բիզնես խարդավանքների ու գինու փիլիսոփայության շուրջ

Գինու մասին խոսել, գրել ու քննարկել են հենց պատրաստելու ժամանակներից սկսած՝ դարեր առաջ ու դարերի ընթացքում։ Բայց միայն անցած մի քանի տասնամյակներում է, որ այն սկսել են գնահատել առևտրային նկատառումներով՝ ներգործելով ոչ միայն մեծ թվով գինի խմողների ընկալումների վրա, այլև, պայմանավորելով նրանց համի զգայարանները: Վահան Զանոյեանի «Անապակ առեղծվածը», ասես, զրույց լինի գինու, զգացմունքների, զգայարանների հետ. Ահա վեպից մի հատված. «Ուղղակի համտեսի՛ր գինին։ Միայն գինո՛ւն լսիր։ Գինու և որոշակի հույզերի միջև կան դարավոր կապեր, որոնք հաստատվում են պոեզիայի միջոցով։ Սերն ու գինին, օրինակ, կատարյալ զույգ են։ Բայց գրազ եմ գալիս՝ ամեն տեսակ գինի չէ, որ ճիշտ զույգ է կազմում սիրո հետ»։

Հեղինակն թրիլլերի միջոցով ներկայացնում է հայկական գինու 6000 տարվա պատմությունը, ուշագրավ տեղեկություններ՝ տեսակների ու առանձնահատկությունների մասին. «Որպես հոգու սնունդ՝ գինին խոսում է մարդու էության հետ, հասնում է մարդու հոգու խորքը և արթնացնում տրամադրություններ ու հույզեր, որոնք այլ կերպ նիրհած կմնային։ Սակայն պայքարը դեռևս տարրական մակարդակում էր՝ մարդկանց սովորեցնել հոտոտել ու համտեսել խմածը ոչ թե բաժակը մի ումպով դատարկել, ինչպես կոնծում են ռուսական օղին»։

                                                                                    

«Անապակ առեղծված»  թրիլլերում հեղինակը ներկայացնում է 2000-ականների սկզբին գինեգործների  մի պատմություն: Աշխարհի տարբեր մասերից Հայաստան են տեղափոխվում փորձառու գինեգործներ, ու սկսում վերականգնել գինեգործության ավանդույթները։ Գինուց կրքերն անպակաս են. սկսվում է խարդավանքների մի ամբողջ լարված կծիկ, որի հանգույցները քանդելու համար միասին բացահայտում են խարդախներին և լուծում բոլոր վեճերը։

Վահան Զանոյեանը գիրքը գրելու ընթացքում օգտվել է պատմագիտական հարուստ ու վստահելի աղբյուրներից, հնագիտական հետազոտություններից ՝ գինեգործության հնագույն աշխարհի մասին ընթերցողին իրազեկելու համար։ Գինու մասին փաստերի ու պատմության համադրության ընթացքում բացվել են հայկական տարբեր գինիներ՝ էջերում զգայարաններն արթուն  ու կիրքը վառ պահելու համար:


 ՓԱՌԱՏՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


«Անապակ առեղծվածը» թրիլլերը Newmag-ը հայերեն է թարգմանել ու հրատարակել է անգլերենից:  Նախագծի գլխավոր գործընկերը ArLeAM ընկերության DOOR ապրանքանիշն է:

Վահան Զանոյեանի «Անապակ առեղծվածը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag Winter Fest-ին, Կոնգրես հյուրանոցի Մեծ սրահում, փետրվարի 19-ին, 17։00-ին։

Շնորհանդեսից անմիջապես հետո՝ 18։00-ին, քննարկումների սրահում կմեկնարկի պանելային քննարկում՝«Գինեգործությունը Հայաստանում»  թեմայով։

Կարդացեք նաև

Տարածել