Ինչ է սպասվում ձմռան ամենագրքոտ ու գրքառատ օրը. Newmag-ի թիմը՝ «Բարի լույս» ծրագրում (տեսանյութ, լուսանկարներ)

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ընթացքում Newmag հրատարակչության թիմը ներկայացրել է ձմեռային փառատոնի ծրագիրն ու սպասվող անակնկալները: Նոր գրքերի, պանելային քննարկումների, սպասվող զեղչերի մասին խոսել են Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը, մ
Փետրվարի 18-ը ձմեռան ամենագրքոտ ու գրաքառատ օրն է: Newmag հրատարակչություն գրքի տոնին ընդառաջ արդեն երկրորդ անգամ անցկացնում է ձմեռային փառատոն ու այս իրադարձությունով էլ ազդարարում է իր հնգամյակի միջոցառումները՝ ընդգծում է Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը. «Շատ կարևոր է, որ այս փառատոնին մենք ունենալու ենք հատուկ հյուր Արգենտինայից: Newmag-ը թարգմանել է Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» վեպը, և հենց այդ առթիվ նա եկել է Հայաստան, ներկա է լինելու շնորհանդեսին: Հայաստան գալուց առաջ էլ ստացել է քաղաքացիություն: Նա ամենահայտնի հայ գրողներից մեկն է, որ բնակվում է արտասահմանում:
Գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հեղինակների և ընթերցողների հետ, պանելային քննարկումներ ու գրքերի վաճառք: Եվ որքան շատ գիրք, այնքան շատ զեղչ՝ վստահեցնում է հրատարակչության մարքեթինգի և վաճառքի ղեկավար Գոհար Ալեքսանյանը. «Շատ գեղեցիկ միջոցառում է, շատ հետաքրքիր քննարկումներ են լինելու ու բացառիկ զեղչեր են լինելու: Ոչ միայն փառատոններին, մենք մեր ընթերցողների հետ մշտապես կապի մեջ ենք»:
Տարին Newmag-ի համար նշանակալի է. հրատարակչությունը դառնում է 5 տարեկան: Այդ առթիվ հրատարակչությունը հանդես է գալիս նոր նախաձեռնություններով ու ծրագրերով: Դրանցից մեկը նորանկախ Հայաստանի ամենագրական հանդեսի՝ «Ինքնագրի» վերահրատարակումն է: 10-րդ համարի շնորհանդեսը տեղի կունենա փառատոնին՝ նկատում է գրական հանդեսի խմբագիր Վիոլետ Գրիգորյանը. «Շատ ծանր ու ծավալուն համար է , ես ուզեցի էդպես սկսել, և Արտակն ընդառաջեց, ասես տապան եմ հավաքել: Մտածում էի էս դադարից , էս աղետից հետո բոլորը ինչ-որ բան ասեն»:
Ձմեռային փառատոնի ընթացքում Newmag-ը կներկայացնի նաև նոր տեսահոլովակ: Ազնավուրի ամենամեղեդային ու քնարական գործերից մեկը՝ «Վենետիկն է տխուր» երգը, որը կատարել է Անդրեն: Գրքային տոնը կսկսվի ուղիղ կեսօրին ու կշարունակվի մինչեւ երեկո: Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:
Կարդացեք նաև
- Newmag-ի հրավերով Հայաստան է ժամանում աշխարհահռչակ արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը
- 5 նոր գիրք, գործակցության 5 նոր հուշագիր, ազնավուրյան 5-րդ տեսահոլովակի պրեմիերա. Newmag-ը 5-ամյակը մեկնարկում է ձմեռային փառատոնով (թրեյլեր)
- Newmag-ը վերսկսում է նորանկախ Հայաստանի ամենահայտնի «Ինքնագիր» գրական հանդեսի հրատարակությունը
- Newmag Winer Fest-ին տեղի կունենա Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag Winter Fest2023-ին տեղի կունենա Նաիրա Սահակյանի «Խաղաղության հայկական գինը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag Winter Fest2023-ին տեղի կունենա ազնավուրյան 5-րդ երգի և տեսահոլովակի պրեմիերան (թիզեր)
- Antenor-ը՝ Newmag Winter Fest-2023-ի հովանավոր (տեսանյութ)
- Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Cole Haan-ը՝ Newmag Winter Fest2023-ի գործընկեր (լուսանարներ)
- 5 նոր գիրք, 5 նոր հեղինակ, որ Newmag-ը կներկայացնի Ձմեռային փառատոնին
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
